Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 056 նոր դեպք, ապաքինվել է 1 071 պացիենտ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 056 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 38 921 թեստ, այստեղից 26 713-ը՝ հակագենի արագ թեստով և 12 208-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,71%, վերջին 14 օրը –3,68%, վերջին 7 օրը –3,22%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 341 894 դեպք: Ապաքինվել է ևս 1 071 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 324 426:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 28 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 727 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 130 037 մարդ, օրական՝ 4 445:

Կարանտինային գոտիներում ունենք 51 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 937»,- նշված է տեղեկության մեջ: