Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին. ԱՄՆ դեսպանատուն Բաքվում

«ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով վերջին իրադարձություններով, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի հայ զինվորների գերեւվարմամբ:

Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում խաղաղ ճանապարհով լուծել այս միջադեպը, և մենք հորդորում ենք Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին », — ասվում է դեսպանության Twitter- ում: