Ջավախքում կբացվի նոր երկու «ԱրՄաթ»

Ջավախքում կբացվի նոր երկու «ԱրՄաթ»։ Հուլիսի 12-ին, ժամը 14:00-ին Ջավախքի Նինոծմինդա քաղաքում տեղի կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի (ԱրՄաթ) պաշտոնական բացման արարողությունը:

Հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա «ԱրՄաթի» պաշտոնական բացում Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում:

Այժմ Նինոծմինդայի «ԱրՄաթ» է հաճախում 105, Օլավերդ՝ 48 երեխա։

Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը, հավելյալ տնտեսական ակտիվությանն ու ստեղծել աշխատանքի հնարավորություններ, ինչպես նաև հայրենիքը չլքելու հեռանկարներ:

«ԱրՄաթ»-ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ), Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ համագործակցությամբ և անհատ բարերարների ու կառույցների աջակցությամբ: