Վարդավառին նվիրած միջոցառումները տեղի կունենան «Մայր Մատուռ» սրբավայրի մոտ

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը սույն թվականի Հուլիսի 11-ին հրավիրում է Ախալցխայի բնակիչներին Ծուղրութ գյուղի վերնամասում գտնվող «Մայր Մատուռ» սրբավայր, տոնելու Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։

Սկիզբ Սուրբ Պատարագի 10։00
Հոգևոր Տեսչությունը կտրամադրի անվճար տրանսպորտային միջոցներ որոնք կսպասեն Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու բակում։
Մեկնում տեղի կունենա առավոտյան ժամը 09։30-ին։