Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Երասխում հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ից  հայտնում են, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: