Փաշինյան. Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին

Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` դրա արտահայտումն են ադրբեջանական վերջին օրերի գործողությունները հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում:

Փաշինյանը հավելեց, որ Շառլ Միշելի հետ բանակցություններում որպես առաջնահերթ գերակայություն կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը:

Եվրոպական խորհրդի նախագահը երեկ է ժամանել Երևան: