Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4 233 նոր դեպք, որից 97 Սամցխե-Ջավախքում

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4 233 նոր դեպք, որից 97 Սամցխե-Ջավախքում: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ապաքինվել է ևս 1 934 պացիենտ:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ:

Օգոստոսի 3-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 827 նոր դեպք, ապաքինվել՝ 1 895 պացիենտ, մահացել՝ 34 մարդ: