Տերյանի հայրենի՝ Ջավախքի Գանձա գյուղում տեղի ունեցավ բանաստեղծի տուն-թանգարանի ցուցասրահի բացումը

Օգոստոսի 1-ին նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի հայրենի՝ Ջավախքի Գանձա գյուղում տեղի ունեցավ բանաստեղծի տուն-թանգարանի ցուցասրահի բացումը: Բացման արարողությանը ներկա էին բազմաթի հյուրեր ինչպ Հայաստանից այնպես էլ Վրաստանի տարբեր շրջաններից։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) նախաձեռնեց և բարերարների աջակցությամբ իրականացրեց Վ. Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնումը։
Ծրագիրը կյանքի է կոչվելու երեք փուլով. Առաջին փուլով նախատեսվում էր վերականգնել տուն-թանգարանի ցուցասրահը, որն արդեն պատրաստ է։ Երկրորդ փուլով նախատեսվում է կազմակերպել հուշային մասի վերականգնումը, երրորդ փուլով վերականգնվելու է ամբողջ համալիրը: