Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ օգոստոսի 27-29-ը կազմակերպում է «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ:

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան վայելել Ջավախքի զով օդն ու բնապատկերները, ծանոթանալ Ջավախքի բնությանը, գյուղական բնակավայրերի կյանքին ու բարքերին, այցելել Ջավախքի մշակութային կոթողներ, ինչպես նաև փոխանակվել փորձով ու ձեռք բերել լուսանկարչական նոր հմտություններ:

Նախագծի ավարտին Երևանում կիրականացվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն լուսանկարչական արշավի մասնակիցների Ջավախքյան բնապատկերներն ու կոլորիտը ներկայացնող լուսանկարնեը:

Ծրագրին կարող են մասնակցել լուսանկարիչներ Հայաստանից, Սփյուռքից և Ջավախքից:

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 20-ը:
Մասնակցության եւ մանրամասների համար խնդրում սեղմեք այստեղ։