Օգոստոսի 10-ից Վրաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով գործելու են նոր սահմանափակումները

Օգոստոսի 10 -ից Վրաստանում դիմակ կրելը պարտադիր կդառնա բաց տարածության մեջ, եթե ավելի քան հինգ մարդ հավաքվի անմիջական մոտ տարածության վրա:

Համապատասխան որոշումն այսօրվա նիստում ընդունեց Միջգերատեսչական համակարգող խորհուրդը:
Դիմակ կրելու կանոնները խախտելու համար տուգանքը կազմում է 20 լարի:

Դրանից բացի Վրաստանում ուժեղացվում է վերահսկողությունը բոլոր իրավաբանական անձանց նկատմամբ:

Տուգանք իրավաբանական անձանց համար, որոնք չեն պահի համաճարակաբանական կանոնները  կազմելու է 2000 լարի (մոտ $ 600):

Հասարակական սննդի կետերի նկատմամբ վերահսկողությունը խստացվում է: Հարսանիքների, հանդիսությունների և նման սոցիալական միջոցառումների համար ռեստորանը կտուգանվի 10.000 լարիով (3000 ԱՄՆ դոլար):

Կրկնվող խախտման դեպքում հաստատությունը կփակվի: