Արցախի Շոշ-Մխիթարաշեն հատվածում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը

Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արեւմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Այս մասին հայտնում է ԱՀ պաշտպանության բանակը։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին եւ զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից: