Վրաստանում ուսման պրոցեսը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից եթե վարակի դրական տեմպը 4% ցածր լինի

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով  ուսման պրոցեսի վերսկսումը սեպտեմբերի 15 -ից հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե կորոնավիրուսի տարածման դրական տեմպը չորս տոկոսից ցածր լինի:

 

Գամկրելիձեն միաժամանակ հույս ունի, որ երկրում գործող սահմանափակումները, ինչպես նաև պատվաստումները կաշխատեն, և վիրուսի տարածման տեմպերը կնվազեն:

«Մենք ակնկալում ենք, որ մեր կողմից նոր ներդրված սահմանափակումները և պատվաստումների ուժեղացումը պետք է լրջորեն նվազեցնեն հիվանդության նոր դեպքերի թիվը երկրում: Եթե ​​դրական ցուցանիշը ընկնի չորս տոկոսից ցածր, իսկ այսօր մենք ունենք մոտ 10 տոկոս, ապա ուսման վերսկսման հարց առաջ կգա», — ասում է Գամկրելիձեն: