Ախալցխայի հոգևոր տեսչության հովանու ներքո գործող  պարային համույթը օգոստոսի 26-ից հնգօրյա ժամանակով հյուրընկալվել էր Գուգարքի թեմի «Ծիծեռնակ» ճամբարում

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և  Տեր Հակոբ աբեղա Սահակյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ Ախալցխայի հոգևոր տեսչության հովանու ներքո գործող  պարային համույթը օգոստոսի 26-ից հնգօրյա ժամանակով հյուրընկալվել էր Գուգարքի թեմի «Ծիծեռնակ» ճամբարում։ Տեղում կազմակերպվել էին պարային համարներ, մրցույթներ, որին իր գնահատանքն ու օրհնությունն էր բերել թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Ճանապարհորդության, գիշերակացի և մնացյալ ողջ ծախսերը հոգացել էր ազնիվ մեկենաս Խաչատուր Բաբոյանը։

Օգոստոսի 30-ին հոգևոր տեսչի առաջնորդությամբ պարային համույթը կվերադառնա Վիրահայոց թեմ։