Բորժոմի-Խարագաուլի անտառապատ ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը տեղայնացված է

Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկում այսօր  օգոստոսի 31-ին հրդեհ էր բռնկվել: Տեղում օրվա ընթացքում արագ մոբիլիզացվել էին հրշեջ -փրկարարական ջոկատներն ու Սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներ: Օրվա ինտենսիվ աշխատանքները ուղղված հրդեհի հանգցնման գործին դրական արդյունք են տվել։

Բորժոմիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Զալիշվիլիի խոսքով ՝ Բորժոմի-Խարագաուլի անտառապատ ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը տեղայնացված է և վերահսկելի:

«Կրակի տարածման վտանգ այլեւս չկա: Ուղղաթիռը աշխատանք է տարել, որ կրակը չտարածվի: Այժմ իրականացվում են այլ կարգի աշխատանքներ, որոնց շուրջ աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները»,-ասում է Դավիթ Զալիշվիլին: