Վրաստանի դպրոցներում ուսումնական գործընթացը սկսվելու է հեռակա կարգով

Վրաստանի դպրոցներում ուսումնական գործընթացը հեռակա կարգով է վերսկսվելու սեպտեմբերի 15 -ից հոկտեմբերի 4 -ը, — միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն:

Նրա խոսքով, կրթական հաստատությունների աշխատանքը սահմանափակված կլինի մինչեւ հոկտեմբերի 4-ը:

«Դպրոցներում ուսումնական գործընթացը հեռակա կարգով կվերսկսվի սեպտեմբերի 15 -ից հոկտեմբերի 4 -ը, նմանատիպ կանոնակարգեր կկիրառվեն դպրոցների նկատմամբ: Մինչեւ հոկտեմբերի 4 -ը կրթական հաստատությունների աշխատանքը սահմանափակ կլինի եւ դա վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր մանկապարտեզներին: