Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10։00-22։00 ընկած ժամանակահատվածում

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ ս․թ․ սեպտեմբերի 3-ից Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10։00-22։00 ընկած ժամանակահատվածում։

Դեսպանատունը նաև տեղեկացնում է, որ ս․թ․ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ազատվում են ՊՇՌ (PCR) թեստ հանձնելու պարտադիր պահանջից։