Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցության Սամցխե-Ջավախքի գրասենյակի համակարգող Լեւան Թաթոշվիլին ասում է, որ ակտիվիստները լքում են կուսակցությունը

Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցության Սամցխե-Ջավախքի գրասենյակի համակարգող Լեւան Թաթոշվիլին ասում է, որ ակտիվիստները լքում են կուսակցությունը: Որպես պատճառ նա նշում է ճնշումը, սակայն այս փաստը հերքում են կուսակցությունից հեռացածները: Ավելին, անձերից մեկը սոցիալական ցանցում գրում է, որ ինքը Գախարիա կուսակցությունից ընդգրկվել է Ադիգենի սակրեբուլոյի համամասնական ցուցակում, նա գրում է, որ այս մասին տեղեկատվություն չունի և, ավելին, իշխող կուսակցության կողմնակից է:

Թաթոշվիլին մեզ ասում է, որ այս անձնավորությունն իրոք իրենց կուսակիցն էր, և գրառումը գրվել է հեղինակի վրա ճնշումից հետո:

Տեղեկությունը ճշտելու համար մենք գրեցինք սոցցանցի գրառման հեղինակին, սակայն նա մեզ չպատասխանեց: