Վրաստանում առաջինդասարանցիների դասընթացները մեկնարկելու են հոկտեմբերի 4-ից

Առաջինդասարանցիները սեպտեմբերի 15-ին փոխարեն կսկսեն սովորել հոկտեմբերի 4-ին դպրոց հաճախելուց հետո: 

«Առաջինդասարանցիները կսկսեն սովորել հոկտեմբերի 4-ից: Երկրում համաճարակաբանական իրավիճակի բարելավման միտման պատճառով մեծ է հավանականությունը, որ երկրի դպրոցների մեծ մասը հոկտեմբերի 4-ից դասերը շարունակեն դասարաններում: Ինչ վերաբերում է առաջինդասարանցիներին, ապա երեխաների շահերից ելնելով, ԿԳ նախարարությունը որոշեց առաջինդասարանցիներն ուսումն սկսեն ոչ թե հեռակա ձևաչափով սեպտեմբերի 15-ին, այլ հոկտեմբերի 4-ին, հաճախումների ձևաչափով, դասարաններում: Այս որոշումը կվերաբերի միայն այն քաղաքներին և գյուղերին, որտեղ դպրոցը սկսելու պահին վարակման մակարդակը կլինի 4%-ից ցածր: Որոշումը հիմնված է մանկավարժական կարծիքի վրա, ըստ որի, առաջինդասարանցիների առաջին դպրոցական փորձը պետք է անցկացվի դասարանային միջավայրում՝ շրջապատված դասընկերներով և ուսուցիչներով»,- ասացին նախարարությունից: