Վրաստանում հասարակական տրանսպորտը կվերսկսի աշխատանքը սեպտեմբերի 13 -ից

Վրաստանում հասարակական տրանսպորտը կվերսկսի աշխատանքը սեպտեմբերի 13 -ից: Համապատասխան որոշումն ընդունել է համակարգող խորհուրդը:

Ինչպես նշվեց հանդիպման ավարտին, բացառությամբ հասարակական տրանսպորտի վերսկսման, մնացած բոլոր սահմանափակումներն ուժի մեջ են մնալու: