Վրաստանում հաստատել է կորոնավիրուսի 1 965 նոր դեպք, որից 51 Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատել է կորոնավիրուսի 1 965 նոր դեպք, որից 51-ը Սամցխե-Ջավախքում։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 996 մարդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 50 պացիենտ:

stopcov.ge-ի տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 25 624 թեստ, այդ թվում 18 740-ը հակագենի արագ տեսթ, իսկ 6 884-ը «Փի Սի Ար»:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը-7,67%, վերջին 14 օրվանը 8,77%, վերջին 7 օրվանը 7,63%:

Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 567 922 դեպք, այստեղից ապաքինվել է 523 669 վարակված, մահացել է 7 917 մարդ:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 340 062 մարդ, օրական ցուցանիշը՝ 24 262:

Կարանտինի ռեժիմում է գտնվում 97 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 766 հիվանդ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 152 քաղաքացի:

Երեկ, սեպտեմբերի 6-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 1 120 դեպք, ապաքինվել է 4 905 պացիենտ, մահացել է 61 մարդ: