Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական բազմադարյա հարաբերությունների հետագա զարգացման կարեւորությունն ու վստահություն հայտնել, որ երկու եղբայրական երկրների փոխգործակցությունը վարչապետի այսօրվա այցից հետո եւս նոր ազդակ կստանա: