Բոլոր պատանդներն արդեն լքել են «Վրաստանի բանկի» մասնաճյուղը

Բոլոր պատանդներն արդեն լքել են «Վրաստանի բանկի» Ղվարելիի մասնաճյուղը, – Վրաստանի Առաջին ալիքին ասել է Կախեթիի տարածաշրջանի պետական ​​ներկայացուցիչ Իրակլի Շիոշվիլին:

«Նա այլեւս պատանդ չունի: Նա տարբեր ժամանակներում տարբեր քանակությամբ գումար է պահանջում: Այնպես, որ ներկայումս բանակցություններ են ընթանում իրավապահների և նրա միջև: Հիմա նա բանկում է: Նա դեռ ոչինչ չի ասում, բանակցություններ են ընթանում», – ասել է Իրակլի Շիոշվիլին:

Հաղորդվում է, որ զինված անձը ներխուժել է բանկի մասնաճյուղ ժամը 16:00-ի սահմաններում: Ականատեսների վկայությամբ, դիմակավորված հարձակվողը ձեռքին նռնակ էր պահում եւ սպառնում պայթեցնել այն: Բանկում գտնվող մարդկանցից ոմանց հաջողվել է լքել շենքը, իսկ ոմանք մինչ այժմ մնացել են շենքում:

Ղվարելիում ոստիկանական միջոցառում է ընթանում: Տեղում մոբիլիզացված են իրավապահները:

Զարգացումներին կարող եք հետևել հղումով: