Թբիլիսիի քաղաքապետարանը Ախալքալաքի և Ախալցխայի քաղաքապետարաններին տրամադրել է 3-ական օգտագործված ավտոբուս

Թբիլիսիի քաղաքապետարանը Ախալքալաքի և Ախալցխայի քաղաքապետարաններին է հանձնել օգտագործված 3-ական ավտոբուս: Երեք օր է ավտոբուսները Ախալցխայում եւ Ախալքալաքում են, սակայն դեռ պարզ չէ, թե որ ուղղությամբ է տեղափոխվելու տրանսպորտը: Նվիրաբերված ավտոբուսները արդյոք կփոխարինե՞ն Ախալցխայի քաղաքային տրանսպորտին: Ախալցխայի քաղաքապետարանում հարցին պատասխան չտվեցին: Ինչ վերաբերում է Ախալքալաքին, ապա, ըստ քաղաքապետ Յուրիկ Հունանյանի, ամենայն հավանականությամբ ավտոբուսները կշարժվեն քաղաքով եւ մոտակա գյուղերով: