Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել է

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել է երկրի տարածքում:

Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալված է, հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ղարիբաշվիլիի խոսքերով, իրավապահ մարմինները նախապես տեղեկություններ ունեին իր տեղաշարժի մասին, եւ գործընթացը լիովին վերահսկվում էր:

«Ես ուզում եմ հանրությանը տեղեկացնել, որ Վրաստանի երրորդ նախագահը, որը հետախուզման մեջ էր ՝ Միխայիլ Սաակաշվիլին, կալանավորված է: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Մեր իրավապահ մարմինները ամենաբարձր մակարդակով միջոցառում անցկացրեցին հետախուզվող Միխայիլ Սաակաշվիլիին կալանավորելու համար », — ասաց վարչապետը: