Վրաստանում 4,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաց-հայկական սահմանի մոտակայքում (Թբիլիսիից 104 կիլոմետր հեռավորության վրա) կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտակայքում (Սամցխե-Ջավախքի շրջան)։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,1 բալ։

Մայրաքաղաքում ցնցումները եւս զգացվել են։

Մեկ տարվա ընթացքում Սամեբա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավելի քան 2000 երկրաշարժ: