Վրաստանում հաստատել է կորոնավիրուսի 2 410 նոր դեպք

Վրաստանում հաստատել է կորոնավիրուսի 2 410 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 34 918 թեստ, այստեղից 20 262-ը՝ հակագենի արագ թեստով և 14 656-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 6,9%, վերջին 14 օրը –5,53%, վերջին 7 օրը –5,31%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 623 830 դեպք: Ապաքինվել է ևս 1 633 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 594 669:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 9 134 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 836 443 մարդ, օրական՝ 9 075:

Կարանտինային գոտում է 52 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 077-ը: