Ախալցխայի հիվանդանոցում դեռեւս չպարզված հանգամանքներում 19 ամյա զինծառայող է մահացել

Ախալցխայի հիվանդանոցում դեռեւս չպարզված հանգամանքներում 19 ամյա զինծառայող է մահացել, ով Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղից էր։ Այդ իսկ պատճառով Փոկա գյուղի բնակիչները գիշերով հավաքվել են Սամցխե-Ջավախքի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի մոտ։ Փոկա գյուղի բնակիչները բողոքում են 19-ամյա երիտասարդի մահվան կապակցությամբ, ով իրենց խոսքերով առողջ երիտասարդ էր։

Հիվանդանոցում վիրահատված ապա դուրս գրված 19-ամյա Սարգիս Սահակյանը, ում դուրս գրելուց հետ կրկին հիվանդանոց էին կանչել ծառայում էր Ախալքալաքի զորամասում ու հիվանդանոց վերադառնալուն պես դեռեւս չպարզված հանգամանքներում մահացել է։

Գյուղացիների խոսքերով նա վիրահատվել էր նոյեմբերի 11-ին ստամոքսի խոցի պատճառով ու նոյեմբերի 16-ին դուրս է գրվել, սակայն հիվանդանոցը ժամանակ անց հիվանդից պահանջել է հաջորդ օրը վերադառնալ, ինչից հետո այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում, զանգահարել են ընտանիքին ու ասել, որ զինծառայողը մահացել է։

Այդ իսկ պատճառով Սամցխե-Ջավախքի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի մոտ հավաքված փոկացիները պահանջում են արդար հետաքննություն։

Տեղեկությունը տեսանյութի հետ միասին տարածում է  Ախալցխայի 9-րդ ալիքը։