Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը 8 սոցիալապես անապահով ընտանիքի սննդի փաթեթներ տրամադրեց

Դեկտեմբերի 3-ին Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը, Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Տեր Թորգոմ քհն. Վարդանյանի նախաձեռնությամբ Ախալցխայում գործող « Աջակցություն երեխաներին» հասարակական կազմակերպության մեջ ընդգրկված 8 սոցիալապես անապահով ընտանիքի սննդի փաթեթներ տրամադրեց։

Հոգևոր Տեսչությունը այս կազմակերպությանը արդեն երկրորդ անգամ է ցուցաբերում աջակցություն և Աստծո կամոք այն կկրի շարունակական բնույթ։
Հասարակական կազմակերպության տնօրինությունը իր խորին շնորհակալությունը հայտնեց Ախալցխայի Հոգևոր Տեսչությանը գեղեցիկ նախաձեռնության համար։