ՀԱՅՏՆԻ ԱԽԱԼՑԽԱՑԻՆԵՐԸ - Akhaltskha.Net
  • «ՄԻԱՑԻ՛Ր ԵՎ ՃԱՆԱՉԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔԴ-2014»
    «ՄԻԱՑԻ՛Ր ԵՎ ՃԱՆԱՉԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔԴ-2014»
    Հուլիսի 21-29 կայացավ «Վրաստանի Հայ Համայնք»-ի արդեն ավանդույթ դարձած «Միացի՛ր և ճանաչի՛ր Հայրենիքդ» ծրագիրը: Հայրենիքում անցկացրած 9 օրվա ընթացքում «Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան, Ուսանողական և Երիտասարդական Միությունների անդամներն այցելեցին Հայաստանի Հանրապետություն և Ազատագրված Արցախ:

    «Միացի՛ր և ճանաչի՛ր Հայրենիքդ-2014» ծրագիրը մեկնարկեց հուլիսի 21-ի վաղ առավոտյան: Առաջին իսկ օրը ծրագրի մասնակիցներն այցելեցին Ապարան, որտեղ հարգեցին մեծն Դրոյի հիշատակը, ինչից հետո ուղևորվեցին դեպի Երևան: Ժամանելով Երևան` «Վրաստանի Հայ Համայնք»-ի անդամները կարճ հանդիպում անցկացրին Արամ Մանուկյանի անվան կենտրոնի Պատանեկան Միության հետ: Այդ նույն օրը ծրագրի մասնակիցները զբոսնեցին երեկոյան Երևանում:

    Հուլիսի 22-ին «Վրաստանի Հայ Համայնք»-ի անդամները այցելեցին Սարդարապատ, որտեղ հանդիպում կայացավ «Միացի՛ր և ճանաչի՛ր Հայրենիքդ-2014»-ի և «Արի տուն» ծրագրի մասնակիցների միջև: 1918թ. Սարդարապատի ճակատամարտի թանգարանային համալիրի ուսումնասիրությունից հետո ծրագրի մասնակիցները այցելեցին Էջմիածին, Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր: Նույն օրը «Վրաստանի Հայ Համայնք»-ի վարչության անդամները հանդիպում անցկացրին Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության Կովկասյան տարածաշրջանի հայկական համայնք...
  • ԱՄՆ-Ը ՆՇԵԼ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՆՇՄԱՆ ՄԱՍԻՆ
    ԱՄՆ-Ը ՆՇԵԼ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՆՇՄԱՆ ՄԱՍԻՆ
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացրել կրոնական ազատություների առնչությամբ աշխարհի իրավիճակը: Թվով 16-րդ զեկույցում մի ամբողջ բաժին նվիրված է Վրաստանին:

    ԱՄՆ իշխանությունները, մասնավորապես երկրի ղեկավարությանը մեղադրել են քաղաքացիների՝ կրոնական հատկանիշով խտրականության մեջ: Ինչպես նշել է պետքարտուղարը, Վրաստանում բոլոր այլ կրոնների նակտմամբ առավելություն ունի ուղղափառ եկեղեցին, ինչը հակասում է օրենքին:

    «Վրաստանի սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը: Սակայն այլ օրենքներ սահմանափակում են այդ ազատությունը: Որոշ կրոնական խմբերի նկատմամբ խտրականոթյուն է դրսեւորվում, իսկ մի մասը պաշտոնական կարգավիճակ չի կարողանում ստանալ», նշվում էԱՄՆ պետքարտուղարի տարկան զեկույցում:

    «Անցյալ տարի Վրաստանում արձանագրվել են կրոնական փոքրամասնությունների ճնշման, ծիսակարգերի անցկացման խոչընդոտման, բռնության եւ բռնակալության, ֆիզիկական դիմադրության բազմաթիվ փաստեր: Մի քանի դեպքերում երկրի իշխանությունները չեն արձագանքել կրոնական փոքրամասնությունների անդամների իրավունքները սահմանափակելու հասարակության ներկայացուցիչների փորձերին»:

    Բացի այդ, փաստաթղթի հեղինակները նշում են, որ որոշ քաղաքական գործիչներ իրենց նախընտրական արշավների ընթ...
  • ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԵՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
    ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԵՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
    Վրաստանի նախագահի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Սոֆիկո Շամանիդին հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

    Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայ Առաքելական եկեղեցու խնդիրները եւ երկրում ազգային փոքրամասնությունների ոլորտում ստեղծված իրավիճակը:

    Բացի այդ, քննարկվել է հուլիսի 19-ին Թբիլիսիի հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը:

    Կողմերը դատապարտել են բռնությունը եւ հույս հայտնել, որ նշված գործով հետաքննությունը շուտով կավարտվի:
  • ՄԵԿ ՏՈՆ ԵՎՍ ՋԱՎԱԽՔՈՒՄ
    ՄԵԿ ՏՈՆ ԵՎՍ ՋԱՎԱԽՔՈՒՄ
    Օրերս Ջավախքում տեղի ունեցավ միջոցառում-մրցանակաբաշխություն: ՎՀՕՄ-ը հայոց պատմության և ստեղծագործական շարադրության մրցույթներ էր անցկացրել, որոնց մասնակցել էին Ջավախքի չորս շրջանների աշակերտներ: Մրցույթների արդյունքները ամփոփվեցին այդ միջոցառման ընթացքում:

    Ախալքալաքի մշակույթի տանը տոն էր այդ օրը: Հրավիրված հյուրերի ցանկում էին Ջավախքի տարբեր դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու քահանա Տեր Տաթևը, տեղական ինքնակառավարման մարմիններ և մշակույթի գործիչներ:

    Միջոցառման բոլոր ներկաներին իր օրհնությունը տվեց Տեր Տաթևը: Այնուհետև հյուրերից ողջույնի խոսքով հանդես եկավ Ախալքալաքի շրջանային վարչության կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով ծառայության պատասխանատու Վալերի Ստելմաշովը, և էլի շատերը: ՎՀՕՄ-ի ատենապետուհի Կարինե Թադևոսյանը իր ողջույնի խոսքից հետո անմիջապես անդրադարձավ «Լավագույն ուսանող» մրցույթին:

    Կառույցը ամեն տարի Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հինգ լավագույն ուսանողների պարգևատրում է դրամական պարգևով: Այս տարի ևս պարգևատրվեցին հինգ լավագույն ուսանողներ: 2014թ. կառույցը երկու մրցույթների մասնակիցներին պարգևատրեց միաժամանակ: Լավագույն աշխատանքներ ներկայացնող...
  • ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ
    ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ
    2014 թվականի հուլիսի 7-14-ը, Լևոն Իսախանյանը Վրաստանում Հռոմեա-Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի, Վրաստանում Ավետարանական-Լյութերական Եկեղեցու և Վրաստանում Ավետարանական-Բապտիստական Եկեղեցու անունից Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի նիստերին: Կոմիտեում քննարկվում էր Վրաստանի զեկույցը՝ քաղաքացիական և քաղաքական իրավունքների Միջազգային համաձայնագրի իրականացման մասին (հասանելի է ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի էջում՝ http://tbinternet.ohchr.org/_layouts/treatybodyexternal/Download.aspx?symbolno=CCPR%2fC%2fGEO%2f4&Lang=en):
    Լևոն Իսախանյանը Կոմիտեի անդամներին ներկայացրեց տեղեկատվություն Վրաստանում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վերաբերյալ և անվանեց նրանց նկատմամբ խտրականության կոնկրետ փաստեր, որոնք ընդգրկված չէին պետական իշխանության ներկայացուցիների կազմած զեկույցում (սեղմեք տեսագրությունը դիտելու համար http://www.youtube.com/watch?v=rJW-zresXLU&list=UUnYQ_RWaAObGP4VrKu_BLVQ):
    Կոմիտեի անդամների ուշադրությանը ներկայացվեց մանրամասն զեկույց Վրաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության մասին (հասանելի է ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի էջում՝ http://tbinternet.ohchr.org/Treaties/CCPR/Shared%...
  • ՄԵԿՆԱՐԿԵՑ ՋԱՎԱԽՔԻ ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ
    ՄԵԿՆԱՐԿԵՑ ՋԱՎԱԽՔԻ ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ
    Մեկնարկեց Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցուն կից գործող բակային ճամբարը, նախաձեռնությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության և «Աբուլ» մշակութային, հասարակակական կազմակերպության և համաֆինանսավորմամբ «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամի:

    Առաջնորդական փոխանորդությունը մեկ ամիս շարունակ հոգում է երեխաների հանգիստը:

    Երեխաների օրն սկսվում է Սբ Խաչ եկեղեցում Տերունական աղոթքով:

    Ջոկատավարները հետաքրքիր ու բազմազան խաղերով են լցնում երեխաների առօրյան, պարգևելով գեղեցիկ ու անմոռանալի հիշողություններ:

    Թվով շուրջ 200 երեխաներ ընդգրկվել են բակային ճամբարի առօրյայի մեջ՝ իրենց բազմազբաղ օրը լցնելով հոգևոր ու ազգային գիտելիքներով:

    Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան
javakhkmedia.com
Գլխավոր էջ » Ֆայլեր

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 33
Ցուցադրված նյութերը: 1-33
Էջեր: 1

Գրականագետ, Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ խորհրդաֆիննական և Հայրենական պատերազմների մասնակից, Պետական մրցանակների դափնեկիր:
 
Ծնվել է Ախալցխայում: Տեղի հայկական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մանկավարժական աշխատանքի է անցնում Խնձորեսկի և Դսեղի միջնակարգ դպրոցներում:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 594 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 16.03.2010 | Կարծիքներ (0)

Ավիաինժիներ-տեխնոլոգ
Ծնվել է Թիֆլիսում: 1927-ից ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվում Ախալցխա: 1937-ին գերազանց առաջադիմությամբ Հռիփսիմեն ավարտում է Ախալցխայի հայկական դպրոցը և նույն թվին ընդունվում Թիֆլիսի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի վրացական բաժինը: Հաջողությամբ ավարտելով առաջին կուրսը, որոշում է, որ բժշկությունն իր սրտին մոտ գործ չէ և թողնում է ինստիտուտը: Հաջորդ տարի մեկնում է Մոսկվա և ընդունվում Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, որն ավարտում է 1943-ին: Գործուղվում է աշխատանքի Թիֆլիսի ավիացիոն գործարան: Աշխատում է որպես ինժեներ-տեխնոլոգ մինչև 1943թ.: Հիսուն տարվա անընդմեջ և բեղմնավոր աշխատանքը բազմիցս գնահատվել է կառավարական պարգևներով և պատվոգրերով:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 473 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 16.03.2010 | Կարծիքներ (0)

Սոցիալիստական աշխատանքի հերոս, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, շքանշանակիր, Պետական մրցանակների բազմակի դափնեկիր, Երևանի (Լույս) արտադրական միավորման հիմնադիր ու գլխավոր տնօրեն:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 553 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 16.03.2010 | Կարծիքներ (0)

Տնտեսական գիտություների թեկնածու, Ռուսաստանի Դաշնության Հումանիտար գիտությունների ակադեմիայի թղթակցի անդամ:
 
 Ծնվել է 1940թ. Ախալցխայում: 1958թ. արծաթե մեդալով ավարտել է հայկական դպրոցը:Երկու տարի աշխատելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը,որն ավարտել է 1965-ին:Ծառայել է սովետական բանակում:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 675 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 16.03.2010 | Կարծիքներ (0)

(1873-1951) Մշակութային գործիչ; Ծնվել է Ախալցխայում:Նախնական կրթությանը ստացել է Կարապետյան դպրոցում,հետագայում կրթությունը շարունակել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:Ծավալել է լայն գործունեության կրթության և մշակույթի ասպարեզում:1890-ական թվականներին աշխատակցել է արևելահայ մի շարք պարբերականների:Եղել է Ախալցխայի հայկական դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը,խաղացել հայերեն ներկայացումներում:1909-1921թթ.եղել է Ախալցիխայի քաղաքային գրադարանի վարիչ:Որպես Թիֆլիսի Հայոց Բարեգործական ընկերության ներկայացուցիչ 1917-1919թթ.մեծ դեր է կատարել որբահավաքման,նախակրթարանների ստեղծման և այստեղ որբերի տեղավորման գործում:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 475 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 16.03.2010 | Կարծիքներ (0)

(1873-1952) Աշխարհագրագետ, կազմել է <<Պատգերազարդ բնաշխարհիկ բառարան>> (հ 1-2), <<Գրպանի ատլաս>>: Ծնվել է Ախալցխայում: Կ. Ղավադարյանը իր <<Մի փաստաթուղթ Ախալցխայի հայերի կենցաղի վերաբերյալ>> հոդվածում գրում է. <<Կարգադրության>> երկրորդ ստորագրողը` մահտեսի Հովհաննես Եփրիկյանը, նույնպես իրեն կլավա (քաղաքագլուխ -Լ.Մ.) է անվանել:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 706 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 16.03.2010 | Կարծիքներ (0)

Կազակական  զորքերի  գեներալ-լեյտենանտ:Արցախյան  պատերազմի  մասնակից: <<Հայ  կազակական  միջազգային  միավորման>> նախագահ,  Աշխարհի  ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս:

 

Ծնվել է 1949թ. Ախալցխայում:Դպրոցն ավարտել է 1996թ.: 1968-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը ,որն ավարտել է 1973թ.: 1970թ. Ծառայել է  բանակում :1972-1992թթ. աշխատել է Հայաստանի  ռադիոհեռուստատեսության  <<Մարդը և իրավունքը>> ծրագրում:1988-ից  <<Աշոտ Երկաթ>> ջոկատի  կազմակերպիչն ու հրամանատարն է:Ակտիվ մասնակցել է  Երասխի, Լաչինի  մարտերին:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 1098 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 16.03.2010 | Կարծիքներ (0)

ՍՍՀՄ  սպորտի  վարպետ,  Երևանի  պետականի  համալսարանի  ֆիզիկական  դաստիարակության  ամբիոնի  ավագ  դասախոս  դոցենտ:  ՀՍՍՀ  ֆիզկուլտուրայի  և  սպորտի  վաստակավոր  գործիչ: 

Ծնվել  է  1929թ.  Ախալցխայում:  Դպրոցն  ավարտելուց  հետո  ընդունվել  և  ավարտել  է  Երևանի  ֆիզիկական  կուլտուրայի  պետական  ինստիտուտը:  1963թ.  աշխատում  է  Երևանի   պետական  համալսարանի  ֆիզիկական  դասդիարակության  ամբիոնում  որպես  ավագ  դասախոս  ապա  դոցենտ  :

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 658 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 16.03.2010 | Կարծիքներ (0)

 Ծնվել է Ախալցխայում 1936թ.: 1955-ին դպրոցն ավարտել է արծաթե մեդալով:1960-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը:1959-1990թթ.աշխատել է Երևանի տարբեր դպրոցներում որպես ուսուցիչ,ուսմասվար,տնորեն:1990-92թթ.`ՀՀ Պետպլանին կից տնտեսագիտության և պլանավորման ինստիտուտի տնորենի տեղակալ,1997-1999թթ`Պաշտպանության նախարարության տպարանի տնորենի տեղակալ,2002-2003թթ.`Մ.Խորենացու անվան համալսարանի մաթեմատիկայի մեթոդիկայի դասախոս:2004-ից զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 697 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 06.02.2010 | Կարծիքներ (1)

Սովետական Միության հերոս : Գնդապետ : Առաջին Ուկրաինական ռազմաճակատի երրորդ գվարդիական տանկային բանակի 9-րդ մեխանիզացված կորպուսի 69-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատար:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 558 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 06.02.2010 | Կարծիքներ (0)

Գյուղտնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ Ծնվել է Ախալցխայում:1931թ. ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին:1946-1956-ին ՀՍՍՀ տեխնիկական կուլտուրաների,1956-1962-ին’ ՀՍՍՀ երկրագերծության գիտահետազոտական ինստիտուտների ագրոտեխնիկաի և ցանքաշրջանառությունների բաժինների վարիչ,1962-1973-ին միաժամանակ’ տնօրենի տեղակալ:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 452 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 06.02.2010 | Կարծիքներ (0)

Տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ծնվել է Ախալցխայի շրջանի Սազել գյուղում: Ավարտել է Ախալցխայի հայկական միջնակարգ դպրոցը, ապա` Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1967-ից ՀՍՍՀ պետպլանի տնտեսագիտության և պլանավորման ԳՀԻ սեկտորի վարիչ, 1984-ից` գիտական գծով տնօրենի տեղակալ:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 556 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 06.02.2010 | Կարծիքներ (0)

կան համույթների միջազգային փառատոների դափնեկիր, Ավ. Իսահակյանի 
անվան երիտասարդ ստեղծադործողների գրական առաջին մրցանակի դափնեկիր (2001)թ.:                                                    
Ծնվել է Ախալցխայում: 1982թ. էքստերն կարգով հանձնելով քննությունները,
ժամկետից մեկ տարով շուտ ավարտել է դպրոցը: Մեկ տարի աշխատել է Ախալց-
խայի Շարժական մեխանիզացված շարասյունում որպես բանվոր: 1983թ. ընդւնվել է 



Հայտնի ախալցխացիները | Նաել են: 754 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 06.02.2010 | Կարծիքներ (0)

Ծնվել է Ախալցխայում: Ավարտել է հայկական իննամյա դպրոցը: Զորակոչվել է բանակ և ուղարկվել ուսման Տաշքենդի ռազմական ուսումնարան: 1941թ. դեկտեմբերի սկզբներին Տաշքենդում ձևավորվում է առանձին հրաձգային գումարտակ, որի հրամանատարի տեղակալն էր լեյտենանտ Սերգեյ Գեմջյանը: Հայրենական պատերազմի հենց առաջին օրերին գումարտակն ուղարկվում է ճակատ:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 439 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 06.02.2010 | Կարծիքներ (0)

Հայտնի քաղաքական գործիչ.ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,«Ազգային Միաբանություն»կուսակցության նախագահ:
Ծնվել է 1949թ.: 1971թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:Ինստիտուտն ավարտելուց հետո անցել է սկզբում կոմերիտական,ապա կուսակցական աշխատանքի: 1974-1976թթ. Ընտըրվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիուտի բազմահազարանոց կոմերիտական կազմակերպության կոմիտեի առաջին քարտուղար :
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 544 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 05.02.2010 | Կարծիքներ (0)

Ախալցխայի 1918-21 թթ. հերոսական ինքնապաշտպանության առաջնորդ Զորի Զորյանի մասին Երվանդ Սիմոնյանի հուշերը։ Հատված Երվանդ Սիմոնյանի "Ախալցխան կրակե օղակումգրքից ("Հուշարձանհրատարակչություն, Երեւան, 2000 թ.)։   

 Զորի Նավասարդի Զորյանը ծնվել է 1886 թվականին ԹիֆլÇսում։ Հայրը՝ Նավասարդը, զոկ էր, Թիֆլիս էր տեղափáխվել Ցղնայից։ Մայրը՝ Էփեմիան, ծնվել էր Թիֆլիսում. եղել իր ժամանակի խելացի ու կրթված կանանցից մեկը։ Նրանք սերել են երեք ուստր՝ Ռուբեն, Տիգրան, Զորի և երեք դուստր՝ Սոնա, Վարսենիկ, Սիրանուշ։ Երեք եղբայրներն էլ եղել են հայ դատի նվիրյալներ։ Ռուբենի բուռն կյանքը վաղ է ընդհատվել։ 

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 640 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 05.02.2010 | Կարծիքներ (0)

Պահեստի  գնդապետ,  Հայրենական  Մեծ  պատերազմի  մասնակից  , 47-րդ   բանակի  79-րդ  գնդի  վետերանների  խորհրդի  նախագահ:

Ծնվել  է  1921թ.  Ախալցխայում:  Հայկական  յոթնամյա  դպրոցն    ավարտելուց  հետո  1937-1938թթ.  Սովորել  է  Ախալցխայի    ինտերնացյոնալ  ( հայկական , վրացական և թուրքական  բաժիններ ) մանկավարժական    տեխնիկումում,որը   գերազանց    առաջդիմությամբ  ավարտելով ,  աշխատանքի  է  անցել Բոգդոնովկայի  շրջանի  Դիլիֆ   գյուղի  դպրոցում : 1939  թ.  զորակոչվում  է: 1941 թ.  ավարտում  է  Կիևի  Կապի  ռազմական  ուսումնարանը  և  դառնում  Կիևի  պաշտպանության    համար    մղվող  մարտերի  անմիջական    մասնակից   և պարգևատրվում  <<Կիևի   պաշտպանության  համար>> մեդալով :

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 573 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Պատմաբան , հրապարակախոս ,գրքերի  հեղինակ:

Ծնվել  է  Ախալցխայում : Նախնական  կրթությունը  ստացել է   ծննդավայրում , ավարտել է  Թեոդոսյայի  Խալիբյան    դպրոցը  և  ձեռնադրվել  քահանա : Աշխատել  է <<Հայկական  աշխարհ>>, <<Արարատ>> ,<<Մեղու  Հայաստանի>>, <<Մշակ>> , <<Փորձ>>, <<Արձագանք>>Պարբերականներին: XIX-XX  դդ.  Հայ  ազատագրական  շարժման  հարցերին   նվիրված  աշխատություններում   Գեղամյանը   ցարիզմի  վարած   քաղաքականությունը   գնահատել է   ազգապահպանության   կղերական  տեսանկյունից  :Հայ  ժողովրդի  ներկան  ու  ապագան   պատկերացրել  է  հայ  եկեղեցու  և  բուրժուական   կարգերին  համակերպված  կղերի  ղեկավարությամբ: Կոչ է  արել  հեռու  մնալ  քաղաքական  շարժումներից   և նվիրվել քաղաքակրթական  խաղաղ  շինարար  աշխատանքի:

     

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 623 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Նկարիչ, ՀՍՍՀ արվեստի  վաստակավոր  գործիչ , սովետահայ  կերպարվեստի  սկզբնավորողներից:

     Ծնվել  է Ախալցխայում : Սկզբնական  կրթությունը   ստացել է   Կարապետյան   դպրոցում : 1892-1901թթ. սովորել է  Լազարյան   Ճեմարանում , իսկ 1901-1910թթ. սովորել է  Մոսկվայի  պետական  համալսարանի   բժշկական  և իրավաբանական   ֆակուլտետում , միաժամանակ` գեղարվեստական  , քանդակագործական  և  ճարտարապետական  ուսումնարանում

Աշակերտել է  Վ.Ա.Սերովի , Կ.Ա. Կորովինի, Լ.Օ. Պաստեռնակի , Ա.Մ.Վասնեցովին , Ս.Վ.Իվանովին : 1907-ից  մասնակցել է մոսկովյան  և  այլ  ցուցահանդեսների:

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 1064 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Բժիշկ , ավարտել է  Վարշավայի  համալսարանի  բժշկական  ֆակուլտետը: Բժշկական  գիտա-հանրամատչելի   աշխատությունների  հեղինակ:

Ծնվել է Ախալցխայում:Նախնական  կրթությունը  ստացել է  ծննդավայրում ,  ավարտել է Թբիլիսի  Ներսիսյսն  դպրոցը : 1890 թ. ավարտել է  Վարշավյան  համալսարանի   բժշկական  ֆակուլտետը : Տեղափոխվելով   Սանկտ-Պետերբուրգ  աշխաըել է   քաղաքի  կենտրոնական    հիվանդանոցում    որպես   վեներոլոգ   և  մանկաբույժ : Երկար  տարիներ  զբաղվել է  կենցաղի , անձնական  հիգենայի  , ֆիզիկական    դաստիրակության  հարցով , ինչպես  նաև  բժշկա-սանիտարական   գիտելիքների  տարածմամբ : Նա  հեղինակ  է բազմաթիվ  գիտական  հանրամատչելի  աշխատությունների , որոնք  թարգմանվել են  նաև  ռուսերեն   ր այլ օտար  լեզուներով : Սանկտ- Պետերբուրգի << Պուշկինյան  արագատիպ  տպարանում >> անցած  դարասկզբին   լուս են  տեսել  նրա  << Առողջ  հոգին  առողջ  մարմնի  մեջ >> ,

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 564 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Ծանրամարզիկ, մարզիչ , Վրաստանի  վաստակավոր  մարզիչ: 

Ծնվել   Ախալցխայի  շրջանի  Ծիրա գյուղում : 1937-1947թթ. սովորել է  Ախալցխայի  հայկական  դպրոցում : 1948-1950թթ.  սովորել է  տարբեր  արեստներով .  կոշկակարություն ,  էլեկտրիկություն , աշխատել  պահակ , որպեսզի  կարողանար  ընտանիքին  օգնել,  քանի  որ  հայրը  զոհվել էր  Հայրենական  պատերազմում , իսկ  մայրը  տնային  տնտեսուհի  էր:  1951-1955թթ.սովորել է  Մոսկվայի  Ստալինի  անվան  ինստիտուտի  ծանր  ատլետիկայի  ֆակուլտետում : 1956-1958թթ.  ապրել է   Մոսկվայում   և Ռիգայում : 1958-ին  վերադարձել է  Ախալցխա : 1959-1972թթ. աշխատել է  ռուսական թիվ  2  դպրոցում   որպես  ֆիսկուլտուրայի  ուսուցիչ  և  միաժամանակ  ծանրամարտի  մարզիչ : Գ. Բալասանյանն   ունի  գեղեցիկ  բեմական  արտաքին  թավշայ  ձայնով  և  արտիստի  հոգի :  

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 608 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Պետրոգրադային Ռազմական  օկրուգի  Գլխավոր  հրամանատար (1917), գեներալ –մայոր , ՀՀ դեսպան  Անգլայում  (1920-1922)

Ծնվել է Ախալցխայում , ազնվական  ընտանիքում :Սկզբնական  կրթությունը  ստանալով  ծննդավայրում` 1898-ին ոսկե  մեդալով  ավարտում է Թբիլիսի արական  գիմնազիան , ապա ` Կիևի  Առաջին  Ռազմական ուսումնարանը:  Ուսումնարանի  մարմարե  տախտակին  գրվում է Հ. Բագրատունու  ազգանունը  որպես շրջանավարտ  N 1: Մասնակցել է 1905թ. ռուս  ճապոնական  պատերազմին , պարգևատրվել   Սուրբ Աննայի  4-րդ  և Սուրբ  Ստանիսլավի  3-րդ  աստիճանի  շքանշաններով : 1907-ին  ավարտել է Գլխավոր շտաբի  Նիկոլայևյան   ակադեմյայի  լրացուցիչ  դասընթացը : " За  отличные  успехи в  науках”նրան  շնորհվում է  շտաբս – կապիտանի  կոչում: Կատարում է գլխավոր  շտաբի  հատուկ  հանձնարարություններ : 1908-ին ստանում է  կապիտանի  կոչում և տեղափավում   Գլխավոր շտաբ   որպես  Թուրքեստանի  զինվորական   օկրուգի  շտաբի  ավագ համահարզի  օգնական :


Հայտնի ախալցխացիները | Նաել են: 968 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Երկրաբանական  գիտությունների  դոկտոր , պրոֆեսոր , ՌՍՖՍՀ գիտության  և տեխնիկայի  վաստակավոր  գրոծիչ:

       Ծնվել է  Ախալցխայում , ավարտել  Կարապետյան   դպրոցը: 1916-ին Ավարտել է Պետրոգրադի  լեռնային  ինստիտուտը : Աշխատել է Երկրաբանական   կոմիտեում (1920-1931), լեռնահանքային  արդյունաբերություն  ձեռնարկություններում ( 1932-1937) : Եղել է լենինգրադի  << Սև և գունավոր  մետաղների>> ամբիոնի  պրոֆեսոր : Ակտիվ  մասնակցություն  է ունեցել  Նիժնի  անգարսկի  և Դաշքեսանի  երկաթի , Նորիլսկի  պղնձանիկելային և  Անգարսկի  պղնձամոլիբդենային  հանքավայրերի  հայտաբերման , հետախուզման  և  շահագործման  աշխատանքներում :

         Երկ. Главнейшие  железордные  месторождения  СССР , т. 1-2, Л-М ., Новосибирск, 1934г. ( соавто).


Հայտնի ախալցխացիները | Նաել են: 541 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Վրաստանի  վաստակավոր  ուսուցիչ , Հայրենական   մեծ  պատերազմի  մասնակից , շքանշանակիր :

Ծնվել է  Ախալցխայում : 1930թ.  ավարտել  դպրոցը : Այդ  տարվա  շրջանավարտներին   շնորհվել է  ուսուցչի  կոչում : Ս. Անճելյանն  իր  մանկավարժական   գործունեությունը  սկսում է Ախալքալաքում : Շուրջ  վեց  տարի  պաշտոնավարել  է Ախալքալաքի   շրջանի  դպրոցներում ` Աբուլում , տնօրեն  է  եղել    Գումբուրդայի  իննամյա  (1935-1937) , Խանդոյի  միջնակարգ  դպրոցում  (1937-1941):

        Հայրենական  մեծ պատերազմի  օրերից  Ս. Անճելյանը  մեկնում է բանակ : Նա  38-րդ   զենիթա –հրետանային  դիվիզիայի  1409-րդ  գնդի   մարտկոցի   հրամանատարն  էր :Ս.Անճելյանի   մարտական  ընկեր  գնդապետ   Միխայիլ  Եֆիմովն   իր  հուշերում  գրում է .

   
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 537 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Ծնվել է Ախալցխա  քաղաքում , արհեստավորի  ընտանիքում :  Սկզբնական կրթությունը  ստացել  է  հայրենի  քաղաքում ,  ապա  ընդունվել  Էջմիածնի Գեվորգյան ճեմարան, որտեղ նրա հետ սովորել են հայ պոեզիայի դասական Ավետիք Իսահակյանը և ճանաչված պատմաբան-գիտական Նիկողայոս Ադոնցը:

   Պետերբուրգում բժշկի մասնագիտություն ձեռք բերելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք: Նրան իր խորհուրդներով օգնել է հայտնի բժիկ, հիգիենիստ Պիրոգովյան ընկերության անդամ Ա. Բուդուղյանը, որը դպրոցական առողջապահության հիմնադիրներից մեկն է:

      Դարասկզբին նա ակտիվ գործունեություն է ծավալել Ախալցխայի պոլիկլինիկայի ստեղծման ուղղությամբ: Երկար տարիներ եղել է Ախալցխայի քաղաքային հիվանդանոցի թերապևտիկ  բաժանմունքի վարիչը, միաժամանակ մեծ աշխատանք է ծավալել երիտասարդ բժիշկների պատրաստման և վերավորակավորման գործում :

      

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 788 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

        Կարինցի  գաղթած  Հարություն  Աղաջանյանի  ընտանիքում  1895թ. սեպտեմբերի  18-ին  ծնվեց  Ղաղարոս  Աղաջանյանը : Շուտով  մահանում է  նրա  հայրը  և երեք  երեխա` ղազարոսը իր  եղբոր  Պետրոսի  և քույր Եղիսաբեթի  հետ  մնում են մոր`  համեստ  և բարեպաշտ  Իսկուհի   Սարուխանյանի   հովանավորության  ներքո :

     Քաղաքի  կենտրոնում ,Աղաջանյանների  տանից  ոչ  այնքան  հեռու  կառուցվաց  էր  կաթոլիկական  եկեղեցին ` հիմնված  ծայրագույն վարդապետ   Եփրեմ  Սեթյանի  ջանքերով : Փոքրիկ Ղազարոսը  սկսում է սովորել  Կարապետյան  ծխական  դպրոցում :Նա աչքի  է ընկնում  արտակարգ  սիրով  ուսման և եկեղեցու  նկատմամբ: Շատ հաճախ  նույնիսկ   գիշերներ էր  լուսացնում  եկեղեցում :  1940-ական  թթ. եկեղեցին քանդվեց և նրա հիմքի վրա   կառուցվեց  կոմունիստական   կուսակցության  շրջկոմի  շենքը:  Ինչպես պատմում են   ականատեսները , եկեղեցին  քանդողներից   շատերը  մահացան  ողբերգական  մահով :

        

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 1177 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Սովետական ռեժիսոր  և  դերասան<  Ադրբեջյանի  արվեստի   վաստակավոր  գործիչ (1954)

Ծնվել  է Ախալցխայում :  Կարապետյան  դպրոցն  ավարտելուց  հետո  թատրոնի  նկատմամբ  ունեցած  սերը  նրան  տանում  է  Մոսկվա,  որտեղ  իր   հայրենակից` Վավիկ (Անուշավան )  Վարդանյանի  հետ  1925-ին  ավարտում է Մոսկվայի  հայկական  դրամատիկական  ստուդիա :1925-27-ին` Թիֆլիսի, 1928-30-ին`  Լենինականի , 1930-32,1937-47-ին`  բաքվի  հայկական  էատրոնի  դերասան : 1932-ին  կազմակերպել  է  Ստեփանակերտի  (1932-35,  1947-63-ին`  գլխավոր  ռեժիսոր), Կիրովաբադի  ( 1935-36-ին`  գլխավոր  ռեժիսոր )  հայկական  թատրոնները:

         Կ .Ալվարյանը  բեմադրել  է Վաղարշյան <<Օղակում>> (1932 ), Ջաբարլիի  <<Սևիլ>> (1933), Կիրշոնի, <<Հրաշալի ձուլվածք>> (1935 ), Շիրվանզադեի  <<Մորգանի   Խնամին>> , (1948 ), Ն.Զարյանի  << Աղբյուրի  մոտ>>, (1950 ),  Սունդուկյանի  <<Խաթաբալա>> (1975 )  ևն, խաղացել  ներկայացումներում :


 

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 504 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Սովետական  քիմիկոս,  քիմիական  գիտությունների  դոկտոր, (1952)  պրաֆեսոր (1953),  ՀՍՍՀ  գիտության  վաստակավոր  գործիչ(1965)

Ծնվել է  Ախալցխայում :  Դպրոցն  ավարտելուց  հետո  1923-ին  ավարտել  է  Լենինգրադի  Լենսովի    անվան  տեխնոլոգիական  ինստիտուտը:  Աշխատանքի  է  անցել  Լենինգրադի  Բարձր  ճնշումների    գիտահետազոտական   ինստիտուտում : 

           Ա.  Ալրուջյանը   1938 –ին    տեղափոխվում  է  Երևան   և  մինչև  1970թ,  անընդմեջ  զբաղվել  է   պալադիումի ,  նիկելի,  կոբալտի  և  այլ  մետաղների   կատալիտիկ   ազդեցության,  ինչպես  նաև  ՀՍՍՀ   հանքանյութերի  կոմպլեքսային   վերամշակման  հարցերով :

             Երկ.  Բարձրմոլեկուլային   սինթեթիկ   միացություններ  Ե.  1966:

 


Հայտնի ախալցխացիները | Նաել են: 466 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Ծնվել է Ախալցխայում : Ավարտել  է Ախալցխայի  յոթամյա  հայկական  դպթոցը  հինգ  տարում : Ավարտելով  Թբիլիսիի  հայկական  մանկավարժական  տեխնիկումը , մեկ  տարի  աշխատում  է Ախալցխայի  շրջանի Նաոխրեբ  գյուղի  դպրոցում  որպես  մանկավարժ ,որտեղից  և զորակոչվում  է բանակ : Զորացրվելուց   հետո  1930-ից  աշխատում  է  Ախալցխայի «Ունևոր  կյանք»  թերթում  որպես  գրական  աշխատող ,  այնուհետև ` պատասխանատու  քարտուղար : Հինգ  տարի անց  ստանձնում է թերթի  խմբագրի  պաշտոնը: «Նշված  ժամանակաշրջանում      ադրբեջաներեն  և վրացերեն  լեզուներով  համատեղ  լույս էր  տեսնում «Ղզլ  Բայրաղ » («Ծիթելի դրոշա»)թերթը: «Մեր  երկու  թերթերի   կոլեկտիվների  միջև  միշտ  եղել է բարեկամական , ստեղծագործական  սերտ  կապ”,-գրում   է  Ա. Ալեքսանյանը  (Ծիթելի   դրոշա N 120,  1975):
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 472 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Ծնվել է 1929թ. : 1947թ. Ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որը ավարտել է 1953թ.: Որպես հիվանդանոցի վարիչ աշխատել է Ձորագէսի բնավանի բուժտեղամասում: 1956-63թթ. Աշխատել է Ախալցխայի բուժ. ռենտգեն կաբինետի վարիչ: Ախալցխայում գտնվելու տարիներին ակտիվ մասնակցել է տեղի հայկական պետթատրոնի ներկայացումներին, խաղացել է Շիրավանզադեի «Պատվի համար»  պիեսում:

            1963թ-ին ընտանիքով տեղափոխվում Երևան և աշխատանքի անցնում Հայաստանի ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտում որպես գիտաշխատող: 1966-ից մինչև 1978թ. Աշխատել է Երևանի համար 3 կլինիկական հիվանդանոցում որպես ռենտգենային բաժանմունքի վարիչ: 1978թ-ից առ այսօր աշխատում է N 1 հիվանդանոցի ռենտգենային բաժանմունքի վարիչ:

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 453 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Ծնվել է Ախալցխայում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտ, որն ավարտել է 1931-ին: 1932-ից ՀՍՍՀ ճարտարպետների միության անդամ է: Ս. Աթոնյանի նախագծերով կառուցվել են.

1.      Բանվորական բնակելի շենքեր Ձորագէս և Քանաքեռգէս ավաններում:

2.      Ձորագէսի և Քանաքեռգէսի վարչության շենք Երևանում:

3.       Երևանում Ձորագէսի ռազմականացված թիկնապահների տունը:

4.      Քանաքեռգէսի ակումբի շենքը Երևանում:

5.      «Пищевик» ընկերության մարզադաշտը Երևանում:

6.      Արզնիի հանքային ջրերի գործարանի մանկապարտեզի շենքը:

1952-71թթ.. եղել է Հայարդնախագծի ինստիտուտի գլխավոր մասնագետը:

 

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 528 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Ծնվել  է  Ախլցխայում: Հայրը` Միսաք  Ազնավուրյանը , եղել  է Աբասթումանի   առողջարանում   բուժվող  ռուսական  թագաժառանգի  խոհարարներից  մեկը: Մայրը` Հայկանուշ  Հակոբի  Սուճյանը,  Անդրանիկի  զինակից  Արտաշես Սուճյանի  քույրն  է: Միշան  մեծանում   էր  դերասանական  շրջապատում . դերասանուհի  էր  ավագ  քույրը` Աստղիկը ,որի  ամուսինը  դերասան  Լևոն  Երեմյանն  էր: Ամուսինները  Հովհաննես  Աբելյանի   խմբի  դերասաններ  էին: Միշան  սովորել  է  Կարապետյան  դպրոցում, նրա  դասընկերներն  են  եղել  կաթոլիկական  եկեղեցու  ապագա  կարդինալ  Գրիգոր-Պետրոս  Աղաջանյանը , տեխնիկական  գիտությունների  դոկտոր  Ստեփան  Մեսչյանի  հայրը`Ռուբեն Մեսչյանը: 

         

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 600 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Սա այն դեպքն է, երբ՝ Աստված տվել ու չի խնայել
Ասում են՝ Հունաստանի տասը քաղաք մինչև օրս վիճարկում է Հոմերոսի ծննդավայրը լինելու առաջնայնությունը:

Բայց մեր դեպքում ուղիղ հակառակն է՝ բազմաթիվ հանճարեղ հայորդիներ են հպարտանում իրենց նույն ծննդավայրով՝ Ախալցխայով: Եվ դա բոլորովին պատահական չէ, որովհետև երբեք 40 հազարը չգերազանցած բնակչությամբ այդ ոչ մեծ քաղաքը (այսօր ընդամենը 36.6%-ն է հայ) աշխարհին է նվիրել ութ ակադեմիկոս, 20-ից ավելի գիտությունների դոկտոր, իրենց գործի մեջ անգերազանցելի վարպետ գեղանկարիչներ, գրողներ, դերասաններ, երգիչներ, հոգևորականներ, զորահրամանատարներ, արհեստագործներ և ուրիշներ:
Այդպես պիտի լիներ, որովհետև սա այն դեպքն է, երբ ասում են՝ Աստված տվել ու չի խնայել, որովհետև, ինչպես գրում է մերօրյա նրբաճաշակ արվեստաբան Մարտին Միքայելյանը, «անգլիացի աշխարհագետ Լինչը, որի «Հայաստան» երկհատորյակը հայոց աշխարհագրությանը, պատմությանը, որոշ չափով նաև ազգագրությանը նվիրված լավագույն աշխատություններից է, 1891թ., այնուամենայնիվ, ոչինչ չհասկացավ՝ տեսնելով, թե եկեղեցու շենքի մոտ ինչպես են հողը երկրպագում Ախալցխայի հայերը»:

Իսկ ազգագրագետ ու հնէաբան Կարո Ղաֆադարյանը հիշեցնում է, որ 1831 թ. Կարապետ սրբազան Բագրատունու գլխավորությամբ Կարինից տեղափոխված հայերի շնորհիվ Ախալցխան արագ վերածվեց Կովկասի արհեստավորական խոշոր կենտրոնի, պատրաստվեցին տեղական կառքեր ու սայլեր, կոշիկներ, կացիններ և կենցաղային զանազան իրեր:
Մեծ համարում ունեին Ախալցխայում պատրաստված ոսկե ու արծաթե զարդերը, ոսկեկար հագուստը: Լայն տարածում գտավ Բարձր Հայքի Կարնո աշխարհի ավանդական հագուստ-կապուստը, որն այնքան նրբագեղ ու գեղեցիկ էր, որ ավելի քան մեկ դար մնաց անխաթար:
Շատ արագ տիրապետող դարձան նաև Կարնո բարբառը, Կարնո սովորությունները, նիստուկացը և բանահյուսությունը: Կարնոհայության տեղափոխության առաջին իսկ տարում կառուցվեց գավառական դպրոց, ու կազմակերպվեց մանուկների ուսումնառությունը:
1842թ. Կարապետ սրբազանի աջակցությամբ կառուցվեց դպրոցի երկհարկանի ընդարձակ մի շենք, և բացվեց Կարապետյան ուսումնարանը:
Այդ ուսումնարանի շրջանավարտներն են հոգևորական-փիլիսոփա Գալուստ Տեր-Մկրտչյանը, ով հետագայում բարձրագույն կրթություն ստացավ Փարիզում և այդ ուսումնարանում տեսուչ աշխատեց, ակադեմիկոս-պատմաբան Հակոբ Մանանդյանը, գեղանկարիչներ Վարդգես Սուրենյանցը, Վահրամ Գայֆեճյանը, Երևանի համալսարանի հիմնադիր-դասախոսներից մեխանիկ Դավիթ Հակոբջանյանը, ֆիզիկայի պրոֆեսոր Հովհաննես Նավակատիկյանը, բժշկության պրոֆեսոր Գասպար Մելքոնյանը և ուրիշներ:
Այդ ուսումնարանի տեսուչներ են եղել Խաչատուր Աբովյանի որդի Վարդան Աբովյանը, գրող Ղազարոս Աղայանը, պետական համալսարանի պրոֆեսոր Վահան Ռշտունին և ուրիշներ:
19-րդ դարի վերջին Ախալցխան նաև գրատպության կենտրոն էր. 1880-ական թվականների վերջին Մկրտիչ Ղալեմքարյանն այնտեղ տպարան է հիմնադրել ու ամսագիր տպագրել՝ Ախալցխայի ու Ախալքալաքի առաջնորդական փոխանորդ, հայոց դպրոցների տեսուչ Խորեն Ստեփանյանի «Մանկավարժություն» ամսագիրը:
Այդ դպրոցում տպագրվել է նաև հինգ թերթ, Ալ. Շիրվանզադեի «Քանդած օջախը» և «Որբուկի օրը» (1901թ.): 20-րդ դարասկզբին այստեղ նոր տպարան են հիմնադրել Մարտիրոս և Հայկ եղբայրները և 1917-18 թթ. տպագրել գավառային նշանակության «Շարժում» թերթը:
1860-ական թվականներից Ախալցխայում գործել է թատրոն, որտեղ հյուրախաղերով հանդես են եկել Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը և ուրիշներ: 1937թ. թատրոնը դարձել է պետական և գոյատևել մինչև 1941թ., որից հետո վերածվել է մշակույթի տան թատերական խմբի:
Այս փոքր լրագրային հոդվածում շատ դժվար է առանձնացնել առավել արժանավորներին, որովհետև դա ավելի ուշադիր և մանրամասն աշխատանք է պահանջում, այնուամենայնիվ, հիշենք նրանցից մի քանիսին:

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 667 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

1-33
Поисковый анализ сайта