• ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՄԱՅՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ – ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀԵՏ
    ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՄԱՅՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ – ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀԵՏ
    Սույն թվականի հունիսի 27-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Թբիլիսիի Պատրիարքարանում հանդիպեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Իլիա Երկրորդի հետ:: Սրբազան Հայրը Նորին Սրբությանը փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ցավակցական նամակը՝ հունիսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների և մարդկային զոհերի կապակցությամբ և հաղորդեց Հայոց Վեհափառի բարեմաղթանքները Վրաց հովվապետին ու Համայն Վրաստանին:

    Վիրահայոց թեմի առաջնորդը Համայն Վրաստանի Պատրիարքի հետ քննարկեց նաև վիրահայոց համայնքին և Հայոց Եկեղեցուն հուզող հիմնահարցերը: Երկուստեք պատրաստակամություն հայտնեցին հայ և վրաց Եկեղեցիներին հուզող հարցերի վերաբերյալ ունենալ հաճախակի հանդիպումներ, քրիստոնեական սիրո և փոխադարձ հասկացության մթնոլորտում միասին քննարկել առաջացած խնդիրները , զերծ մնալ քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել հայ-վրացական եկեղեցական հազարամյակների եղբայրությանը:

    Վրաց Եկեղեցու Պատրիարքն իր բարեմաղթանքները հղեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և ասաց, որ հակառակ բոլոր դժվարություններին, Վրաց Ուղղափառ Եկեղեցին միշտ կմնա Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին:

    Պաշտոնական հանդիպումից հետո Պատրիարքարանի պաշտոնեության հետ ...
  • ԱՄՆ-Ի ՊԵՏ.ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԻՐ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՆԱԵՒ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
    ԱՄՆ-Ի ՊԵՏ.ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԻՐ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՆԱԵՒ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
    Հունիսի 26-ին ԱՄՆ-ի Պետական Դեպարտամենտը հաշվետվություն է ներկայացրել տարբեր երկրներում իրավիճակների վերաբերյալ: Հրապարակված հաշվետվության համաձայն` 2014թ. Վրաստանում մարդու իրավունքների հիմնական խախտումներ են համարվում ընտանեկան բռնությունը, քաղաքացիների հետապնդումն ըստ քաղաքական հայացքների, փոքրամասնությունների հանդեպ հասարակության անհանդուրժողականության աճը, «ատելության լեզվի» օգտագործման հաճախականությունը մամուլում, և քաղաքական ու կրոնական գործիչների հանրային ելույթների ժամանակ: Վրաստանի մասին հրապարակված հաշվետվությունում հատուկ տեղ է զբաղեցրել ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտմանը վերաբերող բաժինը: «Վրաստանի Խորհրդարանում աշխատում է ընդամենը երեք հայ, երեք ադրբեջանցի և մեկ օս պատգամավոր:

    Միաժամանակ ո´չ Կառավարությունում, ո´չ Գերագույն և Սահմանադրական Դատարաններում չկա ազգային փոքրամասնության ոչ մի ներկայացուցիչ: Ազգային փոքրամասնությունների առաջնորդներ ներկայացված չեն նաև Քաղաքական իշխանության մարմիններում: Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` Ախալքալաքում և Նինոծմինդայում (Ջավախքի հայաբնակ շրջան) տեղական նքնակառավարման ընտրությունների ընթացքում ընտրված բոլոր պատգամավորները հայեր են: Մինչդեռ, Կենտրոնի կողմից նշանակված բոլոր պաշտոնյա ...
  • ՀԱՅԱԲՆԱԿ ԿԱՐՄԻՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԽԱՉՔԱՐ ԲԱՑՎԵՑ՝ ՀԱԿԱՌԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ
    ՀԱՅԱԲՆԱԿ ԿԱՐՄԻՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԽԱՉՔԱՐ ԲԱՑՎԵՑ՝ ՀԱԿԱՌԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ
    Հարևան Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղում երեկ հայկական խաչքարի բացում տեղի ունեցավ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Կարմիր գյուղը թուրքերով ու ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի շրջանում ամբողջությամբ հայերով բնակեցված գյուղ է։ Այստեղ 20-րդ դարասկզբից մինչ օրս հայեր են բնակվում, գյուղի ու շրջանի ղեկավարներն էլ այլազգիներ են։ Շրջանում այլ հայաբնակ գյուղեր ևս կան՝ Չանախչին, Շահումյանը, Առքյոխփին և այլն։ Շրջապատված լինելով հիմնականում մահմեդականներով՝ կարմիրգյուղացիները կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, մնալ հայ և քրիստոնյա օտար հողում, զարգացնել իրենց հոգևոր-մշակութային կյանքը գյուղում և բարձր պահել հայի անունը թուրքաբնակ այս շրջանում։ Կարմիր գյուղ մտնլուն պես՝ ազատ կարող ես հայերեն խոսել կամ թակել ցանկացած դուռն ու որևէ հարցով դիմել․ այստեղ բոլորը հայ են, խոսում են հայերեն, պատրաստակամ են՝ օգնել ամեն հարցով, հյուրընկալ են բոլոր հայերի նման և պայքարող՝ իրենց արժեքների համար։ Այս ամենին զուգահեռ՝ նրանք կարողանում են համերաշխ ապրել իրենց հարևանությամբ բնակվող վրացիների, թուրքերի ու ադրբեջանցիների հետ, նույնիսկ կարողացել են նրանց հայերեն սովորեցնել։

    Գյուղն ունեցել է մոտ 270 տնտեսություն, այժմ գյուղում մնացել է շուրջ 200-ը, իսկ բնակչութ...
  • ԿԱՐՄԻՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՕԾՎԵՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՍՐԲԱԴԱՍՎԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԽԱՉՔԱՐԸ
    ԿԱՐՄԻՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՕԾՎԵՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՍՐԲԱԴԱՍՎԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԽԱՉՔԱՐԸ
    Շուրջ 200 ընտանիք ունեցող Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղը , տեղի մեծահասակների պատմածների համաձայն, 100 տարվա պատմություն ունի, գյուղը հայաբնակ է և այստեղ հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանից տեղահանված ու մազապուրծ փրկվածների սերունդները: Հաստատվելով բարենպաստ պայմաններ ունեցող այս տեղանքում, հայերը պահել ու պահպանել են իրենց լեզուն, հավատքը, ազգային արժեքները: Սակայն ապրելով խորհրդային տարիների աստվածամերժմսն ժամանակաշրջանում, չեն ունեցել իրենց աղոթատեղին ու եկեղեցին, թերևս Աստծո տան կարիքը միշտ էլ զգացել են գյուղովի:

    Եվ ահա Վիրահայոց թեմի աջակցությամբ և բարերարների հովանավորությամբ, 2012 թվականին այստեղ կառուցվեց և հանդիսավորապես օծվեց Սրբոց Ավետարանչաց մատուռը, որտեղ թեմի հոգևոր սպասավորները պարբերաբար մատուցում են Սուրբ Պատարագներ և անցկացում ծիսական արարողություններ:

    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նահատակների ոգեկոչմանը գյուղն արձագանքեց ծնունդով տեղացի, այժմ ռուսաստանաբնակ Գիորգի Էլոյանի և Դավիթ Դավթյանի հովանավորությամբ կանգնեցված Հիշատակի խաչքարով, որի հանդիսավոր օծումը տեղի ունեցավ 2015 թվականի հունիսի 26-ին:

    Դեռևս առավոտյան Կարմիր գյուղ ժամանած Վիրահայոց թեմի հոգևոր սպասավորներ Տեր Սամվել քահանա Թորոսյանը և Տեր Մանուկ քա...
  • «ԲԱՐԱԼԵԹ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ
    «ԲԱՐԱԼԵԹ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ
    Այսօր Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ «Բարալեթ» պարային համույթի մենահամերգը: Համերգի մասնակիցները ոչ միայն համույթի սաներն էին, այլև շրջակա գյուղերի՝ Սամսարի և Իխտիլայի պարի խմբերը:

    Իրենց պարային կատարմամբ հանդես եկան նաև վրացական պարի խմբի սաները։ Համերգը կազմակերպել էին Նասլետ Քեյանը և Պետյա Կույումչյանը։Այն ուներ բարեգործական բնույթ. հասույթը տրամադրվելու է համույթին։

    Դահլիճը լեփ-լեցուն էր, և այնտեղ տիրում էր բարձր տրամադրություն, որն էլ ներկաներին ստիպեց միահամուռ կերպով պարել հայկական շուրջպար: Իսկ վերջում շնորհակալական խոսք ասվեց կազմակերպիչներին հրաշալի ժամանցի և նրանց կատարած մեծ գործի համար, քանի որ ջանք չեն խնայում կատարելու հայրենանվեր գործ։



    ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
    ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության ու պատիժների կատարման եւ պրոբացիայի նախարարներ Թեա Ծուլուկիանիին եւ Գիորգի Մղեբրիշվիլիին:

    Նախագահը ողջունել է հյուրերին եւ նրանց մասնակցությամբ Երեւանում կայացած հայ-վրացական իրավական համագործակցության առաջին ֆորումը: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ տարբեր ուղղություններով համագործակցությունը տարեցտարի խորանում է, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դա լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար:

    Այս համատեքստում Հանրապետության նախագահը կարեւորել է երկու երկրների իրավական ոլորտը ներկայացնող գերատեսչությունների միջեւ ձեւավորված հարաբերությունները եւ հույս հայտնել, որ իրավական համագործակցության ֆորումը պարբերական բնույթ կկրի՝ իր ներդրումը բերելով հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանն ու զարգացմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հիշյալ գերատեսչությունների կողմից քննարկվող հարցերը հիմնականում վերաբերում են այն խնդիրներին, որոնց հետ առնչվում են Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիները, ուստի կարեւոր է, որ դրանք երկկողմ քննարկումների, փորձի փոխանակման շնորհիվ արդյունավետ լուծումներ ստանա...
Գլխավոր էջ » Ֆայլեր

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 33
Ցուցադրված նյութերը: 1-33
Էջեր:

Գրականագետ, Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ խորհրդաֆիննական և Հայրենական պատերազմների մասնակից, Պետական մրցանակների դափնեկիր:
 
Ծնվել է Ախալցխայում: Տեղի հայկական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մանկավարժական աշխատանքի է անցնում Խնձորեսկի և Դսեղի միջնակարգ դպրոցներում:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 875 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 16.03.2010 | Կարծիքներ (0)

Ավիաինժիներ-տեխնոլոգ
Ծնվել է Թիֆլիսում: 1927-ից ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվում Ախալցխա: 1937-ին գերազանց առաջադիմությամբ Հռիփսիմեն ավարտում է Ախալցխայի հայկական դպրոցը և նույն թվին ընդունվում Թիֆլիսի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի վրացական բաժինը: Հաջողությամբ ավարտելով առաջին կուրսը, որոշում է, որ բժշկությունն իր սրտին մոտ գործ չէ և թողնում է ինստիտուտը: Հաջորդ տարի մեկնում է Մոսկվա և ընդունվում Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, որն ավարտում է 1943-ին: Գործուղվում է աշխատանքի Թիֆլիսի ավիացիոն գործարան: Աշխատում է որպես ինժեներ-տեխնոլոգ մինչև 1943թ.: Հիսուն տարվա անընդմեջ և բեղմնավոր աշխատանքը բազմիցս գնահատվել է կառավարական պարգևներով և պատվոգրերով:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 636 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 16.03.2010 | Կարծիքներ (0)

Սոցիալիստական աշխատանքի հերոս, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, շքանշանակիր, Պետական մրցանակների բազմակի դափնեկիր, Երևանի (Լույս) արտադրական միավորման հիմնադիր ու գլխավոր տնօրեն:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 700 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 16.03.2010 | Կարծիքներ (0)

Տնտեսական գիտություների թեկնածու, Ռուսաստանի Դաշնության Հումանիտար գիտությունների ակադեմիայի թղթակցի անդամ:
 
 Ծնվել է 1940թ. Ախալցխայում: 1958թ. արծաթե մեդալով ավարտել է հայկական դպրոցը:Երկու տարի աշխատելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը,որն ավարտել է 1965-ին:Ծառայել է սովետական բանակում:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 823 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 16.03.2010 | Կարծիքներ (0)

(1873-1951) Մշակութային գործիչ; Ծնվել է Ախալցխայում:Նախնական կրթությանը ստացել է Կարապետյան դպրոցում,հետագայում կրթությունը շարունակել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:Ծավալել է լայն գործունեության կրթության և մշակույթի ասպարեզում:1890-ական թվականներին աշխատակցել է արևելահայ մի շարք պարբերականների:Եղել է Ախալցխայի հայկական դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը,խաղացել հայերեն ներկայացումներում:1909-1921թթ.եղել է Ախալցիխայի քաղաքային գրադարանի վարիչ:Որպես Թիֆլիսի Հայոց Բարեգործական ընկերության ներկայացուցիչ 1917-1919թթ.մեծ դեր է կատարել որբահավաքման,նախակրթարանների ստեղծման և այստեղ որբերի տեղավորման գործում:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 599 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 16.03.2010 | Կարծիքներ (0)

(1873-1952) Աշխարհագրագետ, կազմել է <<Պատգերազարդ բնաշխարհիկ բառարան>> (հ 1-2), <<Գրպանի ատլաս>>: Ծնվել է Ախալցխայում: Կ. Ղավադարյանը իր <<Մի փաստաթուղթ Ախալցխայի հայերի կենցաղի վերաբերյալ>> հոդվածում գրում է. <<Կարգադրության>> երկրորդ ստորագրողը` մահտեսի Հովհաննես Եփրիկյանը, նույնպես իրեն կլավա (քաղաքագլուխ -Լ.Մ.) է անվանել:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 959 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 16.03.2010 | Կարծիքներ (0)

Կազակական  զորքերի  գեներալ-լեյտենանտ:Արցախյան  պատերազմի  մասնակից: <<Հայ  կազակական  միջազգային  միավորման>> նախագահ,  Աշխարհի  ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս:

 

Ծնվել է 1949թ. Ախալցխայում:Դպրոցն ավարտել է 1996թ.: 1968-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը ,որն ավարտել է 1973թ.: 1970թ. Ծառայել է  բանակում :1972-1992թթ. աշխատել է Հայաստանի  ռադիոհեռուստատեսության  <<Մարդը և իրավունքը>> ծրագրում:1988-ից  <<Աշոտ Երկաթ>> ջոկատի  կազմակերպիչն ու հրամանատարն է:Ակտիվ մասնակցել է  Երասխի, Լաչինի  մարտերին:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 1513 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 16.03.2010 | Կարծիքներ (0)

ՍՍՀՄ  սպորտի  վարպետ,  Երևանի  պետականի  համալսարանի  ֆիզիկական  դաստիարակության  ամբիոնի  ավագ  դասախոս  դոցենտ:  ՀՍՍՀ  ֆիզկուլտուրայի  և  սպորտի  վաստակավոր  գործիչ: 

Ծնվել  է  1929թ.  Ախալցխայում:  Դպրոցն  ավարտելուց  հետո  ընդունվել  և  ավարտել  է  Երևանի  ֆիզիկական  կուլտուրայի  պետական  ինստիտուտը:  1963թ.  աշխատում  է  Երևանի   պետական  համալսարանի  ֆիզիկական  դասդիարակության  ամբիոնում  որպես  ավագ  դասախոս  ապա  դոցենտ  :

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 812 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 16.03.2010 | Կարծիքներ (0)

 Ծնվել է Ախալցխայում 1936թ.: 1955-ին դպրոցն ավարտել է արծաթե մեդալով:1960-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը:1959-1990թթ.աշխատել է Երևանի տարբեր դպրոցներում որպես ուսուցիչ,ուսմասվար,տնորեն:1990-92թթ.`ՀՀ Պետպլանին կից տնտեսագիտության և պլանավորման ինստիտուտի տնորենի տեղակալ,1997-1999թթ`Պաշտպանության նախարարության տպարանի տնորենի տեղակալ,2002-2003թթ.`Մ.Խորենացու անվան համալսարանի մաթեմատիկայի մեթոդիկայի դասախոս:2004-ից զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 914 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 06.02.2010 | Կարծիքներ (1)

Սովետական Միության հերոս : Գնդապետ : Առաջին Ուկրաինական ռազմաճակատի երրորդ գվարդիական տանկային բանակի 9-րդ մեխանիզացված կորպուսի 69-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատար:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 764 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 06.02.2010 | Կարծիքներ (0)

Գյուղտնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ Ծնվել է Ախալցխայում:1931թ. ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին:1946-1956-ին ՀՍՍՀ տեխնիկական կուլտուրաների,1956-1962-ին’ ՀՍՍՀ երկրագերծության գիտահետազոտական ինստիտուտների ագրոտեխնիկաի և ցանքաշրջանառությունների բաժինների վարիչ,1962-1973-ին միաժամանակ’ տնօրենի տեղակալ:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 606 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 06.02.2010 | Կարծիքներ (0)

Տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ծնվել է Ախալցխայի շրջանի Սազել գյուղում: Ավարտել է Ախալցխայի հայկական միջնակարգ դպրոցը, ապա` Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1967-ից ՀՍՍՀ պետպլանի տնտեսագիտության և պլանավորման ԳՀԻ սեկտորի վարիչ, 1984-ից` գիտական գծով տնօրենի տեղակալ:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 748 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 06.02.2010 | Կարծիքներ (0)

կան համույթների միջազգային փառատոների դափնեկիր, Ավ. Իսահակյանի 
անվան երիտասարդ ստեղծադործողների գրական առաջին մրցանակի դափնեկիր (2001)թ.:                                                    
Ծնվել է Ախալցխայում: 1982թ. էքստերն կարգով հանձնելով քննությունները,
ժամկետից մեկ տարով շուտ ավարտել է դպրոցը: Մեկ տարի աշխատել է Ախալց-
խայի Շարժական մեխանիզացված շարասյունում որպես բանվոր: 1983թ. ընդւնվել է 



Հայտնի ախալցխացիները | Նաել են: 961 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 06.02.2010 | Կարծիքներ (0)

Ծնվել է Ախալցխայում: Ավարտել է հայկական իննամյա դպրոցը: Զորակոչվել է բանակ և ուղարկվել ուսման Տաշքենդի ռազմական ուսումնարան: 1941թ. դեկտեմբերի սկզբներին Տաշքենդում ձևավորվում է առանձին հրաձգային գումարտակ, որի հրամանատարի տեղակալն էր լեյտենանտ Սերգեյ Գեմջյանը: Հայրենական պատերազմի հենց առաջին օրերին գումարտակն ուղարկվում է ճակատ:
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 590 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 06.02.2010 | Կարծիքներ (0)

Հայտնի քաղաքական գործիչ.ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,«Ազգային Միաբանություն»կուսակցության նախագահ:
Ծնվել է 1949թ.: 1971թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:Ինստիտուտն ավարտելուց հետո անցել է սկզբում կոմերիտական,ապա կուսակցական աշխատանքի: 1974-1976թթ. Ընտըրվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիուտի բազմահազարանոց կոմերիտական կազմակերպության կոմիտեի առաջին քարտուղար :
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 710 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 05.02.2010 | Կարծիքներ (0)

Ախալցխայի 1918-21 թթ. հերոսական ինքնապաշտպանության առաջնորդ Զորի Զորյանի մասին Երվանդ Սիմոնյանի հուշերը։ Հատված Երվանդ Սիմոնյանի "Ախալցխան կրակե օղակումգրքից ("Հուշարձանհրատարակչություն, Երեւան, 2000 թ.)։   

 Զորի Նավասարդի Զորյանը ծնվել է 1886 թվականին ԹիֆլÇսում։ Հայրը՝ Նավասարդը, զոկ էր, Թիֆլիս էր տեղափáխվել Ցղնայից։ Մայրը՝ Էփեմիան, ծնվել էր Թիֆլիսում. եղել իր ժամանակի խելացի ու կրթված կանանցից մեկը։ Նրանք սերել են երեք ուստր՝ Ռուբեն, Տիգրան, Զորի և երեք դուստր՝ Սոնա, Վարսենիկ, Սիրանուշ։ Երեք եղբայրներն էլ եղել են հայ դատի նվիրյալներ։ Ռուբենի բուռն կյանքը վաղ է ընդհատվել։ 

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 932 | Ավելացրեց: Akhaltskhanet | Ամսաթիվ: 05.02.2010 | Կարծիքներ (0)

Պահեստի  գնդապետ,  Հայրենական  Մեծ  պատերազմի  մասնակից  , 47-րդ   բանակի  79-րդ  գնդի  վետերանների  խորհրդի  նախագահ:

Ծնվել  է  1921թ.  Ախալցխայում:  Հայկական  յոթնամյա  դպրոցն    ավարտելուց  հետո  1937-1938թթ.  Սովորել  է  Ախալցխայի    ինտերնացյոնալ  ( հայկական , վրացական և թուրքական  բաժիններ ) մանկավարժական    տեխնիկումում,որը   գերազանց    առաջդիմությամբ  ավարտելով ,  աշխատանքի  է  անցել Բոգդոնովկայի  շրջանի  Դիլիֆ   գյուղի  դպրոցում : 1939  թ.  զորակոչվում  է: 1941 թ.  ավարտում  է  Կիևի  Կապի  ռազմական  ուսումնարանը  և  դառնում  Կիևի  պաշտպանության    համար    մղվող  մարտերի  անմիջական    մասնակից   և պարգևատրվում  <<Կիևի   պաշտպանության  համար>> մեդալով :

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 763 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Պատմաբան , հրապարակախոս ,գրքերի  հեղինակ:

Ծնվել  է  Ախալցխայում : Նախնական  կրթությունը  ստացել է   ծննդավայրում , ավարտել է  Թեոդոսյայի  Խալիբյան    դպրոցը  և  ձեռնադրվել  քահանա : Աշխատել  է <<Հայկական  աշխարհ>>, <<Արարատ>> ,<<Մեղու  Հայաստանի>>, <<Մշակ>> , <<Փորձ>>, <<Արձագանք>>Պարբերականներին: XIX-XX  դդ.  Հայ  ազատագրական  շարժման  հարցերին   նվիրված  աշխատություններում   Գեղամյանը   ցարիզմի  վարած   քաղաքականությունը   գնահատել է   ազգապահպանության   կղերական  տեսանկյունից  :Հայ  ժողովրդի  ներկան  ու  ապագան   պատկերացրել  է  հայ  եկեղեցու  և  բուրժուական   կարգերին  համակերպված  կղերի  ղեկավարությամբ: Կոչ է  արել  հեռու  մնալ  քաղաքական  շարժումներից   և նվիրվել քաղաքակրթական  խաղաղ  շինարար  աշխատանքի:

     

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 861 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Նկարիչ, ՀՍՍՀ արվեստի  վաստակավոր  գործիչ , սովետահայ  կերպարվեստի  սկզբնավորողներից:

     Ծնվել  է Ախալցխայում : Սկզբնական  կրթությունը   ստացել է   Կարապետյան   դպրոցում : 1892-1901թթ. սովորել է  Լազարյան   Ճեմարանում , իսկ 1901-1910թթ. սովորել է  Մոսկվայի  պետական  համալսարանի   բժշկական  և իրավաբանական   ֆակուլտետում , միաժամանակ` գեղարվեստական  , քանդակագործական  և  ճարտարապետական  ուսումնարանում

Աշակերտել է  Վ.Ա.Սերովի , Կ.Ա. Կորովինի, Լ.Օ. Պաստեռնակի , Ա.Մ.Վասնեցովին , Ս.Վ.Իվանովին : 1907-ից  մասնակցել է մոսկովյան  և  այլ  ցուցահանդեսների:

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 1558 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Բժիշկ , ավարտել է  Վարշավայի  համալսարանի  բժշկական  ֆակուլտետը: Բժշկական  գիտա-հանրամատչելի   աշխատությունների  հեղինակ:

Ծնվել է Ախալցխայում:Նախնական  կրթությունը  ստացել է  ծննդավայրում ,  ավարտել է Թբիլիսի  Ներսիսյսն  դպրոցը : 1890 թ. ավարտել է  Վարշավյան  համալսարանի   բժշկական  ֆակուլտետը : Տեղափոխվելով   Սանկտ-Պետերբուրգ  աշխաըել է   քաղաքի  կենտրոնական    հիվանդանոցում    որպես   վեներոլոգ   և  մանկաբույժ : Երկար  տարիներ  զբաղվել է  կենցաղի , անձնական  հիգենայի  , ֆիզիկական    դաստիրակության  հարցով , ինչպես  նաև  բժշկա-սանիտարական   գիտելիքների  տարածմամբ : Նա  հեղինակ  է բազմաթիվ  գիտական  հանրամատչելի  աշխատությունների , որոնք  թարգմանվել են  նաև  ռուսերեն   ր այլ օտար  լեզուներով : Սանկտ- Պետերբուրգի << Պուշկինյան  արագատիպ  տպարանում >> անցած  դարասկզբին   լուս են  տեսել  նրա  << Առողջ  հոգին  առողջ  մարմնի  մեջ >> ,

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 735 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Ծանրամարզիկ, մարզիչ , Վրաստանի  վաստակավոր  մարզիչ: 

Ծնվել   Ախալցխայի  շրջանի  Ծիրա գյուղում : 1937-1947թթ. սովորել է  Ախալցխայի  հայկական  դպրոցում : 1948-1950թթ.  սովորել է  տարբեր  արեստներով .  կոշկակարություն ,  էլեկտրիկություն , աշխատել  պահակ , որպեսզի  կարողանար  ընտանիքին  օգնել,  քանի  որ  հայրը  զոհվել էր  Հայրենական  պատերազմում , իսկ  մայրը  տնային  տնտեսուհի  էր:  1951-1955թթ.սովորել է  Մոսկվայի  Ստալինի  անվան  ինստիտուտի  ծանր  ատլետիկայի  ֆակուլտետում : 1956-1958թթ.  ապրել է   Մոսկվայում   և Ռիգայում : 1958-ին  վերադարձել է  Ախալցխա : 1959-1972թթ. աշխատել է  ռուսական թիվ  2  դպրոցում   որպես  ֆիսկուլտուրայի  ուսուցիչ  և  միաժամանակ  ծանրամարտի  մարզիչ : Գ. Բալասանյանն   ունի  գեղեցիկ  բեմական  արտաքին  թավշայ  ձայնով  և  արտիստի  հոգի :  

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 778 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Պետրոգրադային Ռազմական  օկրուգի  Գլխավոր  հրամանատար (1917), գեներալ –մայոր , ՀՀ դեսպան  Անգլայում  (1920-1922)

Ծնվել է Ախալցխայում , ազնվական  ընտանիքում :Սկզբնական  կրթությունը  ստանալով  ծննդավայրում` 1898-ին ոսկե  մեդալով  ավարտում է Թբիլիսի արական  գիմնազիան , ապա ` Կիևի  Առաջին  Ռազմական ուսումնարանը:  Ուսումնարանի  մարմարե  տախտակին  գրվում է Հ. Բագրատունու  ազգանունը  որպես շրջանավարտ  N 1: Մասնակցել է 1905թ. ռուս  ճապոնական  պատերազմին , պարգևատրվել   Սուրբ Աննայի  4-րդ  և Սուրբ  Ստանիսլավի  3-րդ  աստիճանի  շքանշաններով : 1907-ին  ավարտել է Գլխավոր շտաբի  Նիկոլայևյան   ակադեմյայի  լրացուցիչ  դասընթացը : " За  отличные  успехи в  науках”նրան  շնորհվում է  շտաբս – կապիտանի  կոչում: Կատարում է գլխավոր  շտաբի  հատուկ  հանձնարարություններ : 1908-ին ստանում է  կապիտանի  կոչում և տեղափավում   Գլխավոր շտաբ   որպես  Թուրքեստանի  զինվորական   օկրուգի  շտաբի  ավագ համահարզի  օգնական :


Հայտնի ախալցխացիները | Նաել են: 1383 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Երկրաբանական  գիտությունների  դոկտոր , պրոֆեսոր , ՌՍՖՍՀ գիտության  և տեխնիկայի  վաստակավոր  գրոծիչ:

       Ծնվել է  Ախալցխայում , ավարտել  Կարապետյան   դպրոցը: 1916-ին Ավարտել է Պետրոգրադի  լեռնային  ինստիտուտը : Աշխատել է Երկրաբանական   կոմիտեում (1920-1931), լեռնահանքային  արդյունաբերություն  ձեռնարկություններում ( 1932-1937) : Եղել է լենինգրադի  << Սև և գունավոր  մետաղների>> ամբիոնի  պրոֆեսոր : Ակտիվ  մասնակցություն  է ունեցել  Նիժնի  անգարսկի  և Դաշքեսանի  երկաթի , Նորիլսկի  պղնձանիկելային և  Անգարսկի  պղնձամոլիբդենային  հանքավայրերի  հայտաբերման , հետախուզման  և  շահագործման  աշխատանքներում :

         Երկ. Главнейшие  железордные  месторождения  СССР , т. 1-2, Л-М ., Новосибирск, 1934г. ( соавто).


Հայտնի ախալցխացիները | Նաել են: 706 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Վրաստանի  վաստակավոր  ուսուցիչ , Հայրենական   մեծ  պատերազմի  մասնակից , շքանշանակիր :

Ծնվել է  Ախալցխայում : 1930թ.  ավարտել  դպրոցը : Այդ  տարվա  շրջանավարտներին   շնորհվել է  ուսուցչի  կոչում : Ս. Անճելյանն  իր  մանկավարժական   գործունեությունը  սկսում է Ախալքալաքում : Շուրջ  վեց  տարի  պաշտոնավարել  է Ախալքալաքի   շրջանի  դպրոցներում ` Աբուլում , տնօրեն  է  եղել    Գումբուրդայի  իննամյա  (1935-1937) , Խանդոյի  միջնակարգ  դպրոցում  (1937-1941):

        Հայրենական  մեծ պատերազմի  օրերից  Ս. Անճելյանը  մեկնում է բանակ : Նա  38-րդ   զենիթա –հրետանային  դիվիզիայի  1409-րդ  գնդի   մարտկոցի   հրամանատարն  էր :Ս.Անճելյանի   մարտական  ընկեր  գնդապետ   Միխայիլ  Եֆիմովն   իր  հուշերում  գրում է .

   
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 681 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Ծնվել է Ախալցխա  քաղաքում , արհեստավորի  ընտանիքում :  Սկզբնական կրթությունը  ստացել  է  հայրենի  քաղաքում ,  ապա  ընդունվել  Էջմիածնի Գեվորգյան ճեմարան, որտեղ նրա հետ սովորել են հայ պոեզիայի դասական Ավետիք Իսահակյանը և ճանաչված պատմաբան-գիտական Նիկողայոս Ադոնցը:

   Պետերբուրգում բժշկի մասնագիտություն ձեռք բերելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք: Նրան իր խորհուրդներով օգնել է հայտնի բժիկ, հիգիենիստ Պիրոգովյան ընկերության անդամ Ա. Բուդուղյանը, որը դպրոցական առողջապահության հիմնադիրներից մեկն է:

      Դարասկզբին նա ակտիվ գործունեություն է ծավալել Ախալցխայի պոլիկլինիկայի ստեղծման ուղղությամբ: Երկար տարիներ եղել է Ախալցխայի քաղաքային հիվանդանոցի թերապևտիկ  բաժանմունքի վարիչը, միաժամանակ մեծ աշխատանք է ծավալել երիտասարդ բժիշկների պատրաստման և վերավորակավորման գործում :

      

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 1058 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

        Կարինցի  գաղթած  Հարություն  Աղաջանյանի  ընտանիքում  1895թ. սեպտեմբերի  18-ին  ծնվեց  Ղաղարոս  Աղաջանյանը : Շուտով  մահանում է  նրա  հայրը  և երեք  երեխա` ղազարոսը իր  եղբոր  Պետրոսի  և քույր Եղիսաբեթի  հետ  մնում են մոր`  համեստ  և բարեպաշտ  Իսկուհի   Սարուխանյանի   հովանավորության  ներքո :

     Քաղաքի  կենտրոնում ,Աղաջանյանների  տանից  ոչ  այնքան  հեռու  կառուցվաց  էր  կաթոլիկական  եկեղեցին ` հիմնված  ծայրագույն վարդապետ   Եփրեմ  Սեթյանի  ջանքերով : Փոքրիկ Ղազարոսը  սկսում է սովորել  Կարապետյան  ծխական  դպրոցում :Նա աչքի  է ընկնում  արտակարգ  սիրով  ուսման և եկեղեցու  նկատմամբ: Շատ հաճախ  նույնիսկ   գիշերներ էր  լուսացնում  եկեղեցում :  1940-ական  թթ. եկեղեցին քանդվեց և նրա հիմքի վրա   կառուցվեց  կոմունիստական   կուսակցության  շրջկոմի  շենքը:  Ինչպես պատմում են   ականատեսները , եկեղեցին  քանդողներից   շատերը  մահացան  ողբերգական  մահով :

        

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 1789 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Սովետական ռեժիսոր  և  դերասան<  Ադրբեջյանի  արվեստի   վաստակավոր  գործիչ (1954)

Ծնվել  է Ախալցխայում :  Կարապետյան  դպրոցն  ավարտելուց  հետո  թատրոնի  նկատմամբ  ունեցած  սերը  նրան  տանում  է  Մոսկվա,  որտեղ  իր   հայրենակից` Վավիկ (Անուշավան )  Վարդանյանի  հետ  1925-ին  ավարտում է Մոսկվայի  հայկական  դրամատիկական  ստուդիա :1925-27-ին` Թիֆլիսի, 1928-30-ին`  Լենինականի , 1930-32,1937-47-ին`  բաքվի  հայկական  էատրոնի  դերասան : 1932-ին  կազմակերպել  է  Ստեփանակերտի  (1932-35,  1947-63-ին`  գլխավոր  ռեժիսոր), Կիրովաբադի  ( 1935-36-ին`  գլխավոր  ռեժիսոր )  հայկական  թատրոնները:

         Կ .Ալվարյանը  բեմադրել  է Վաղարշյան <<Օղակում>> (1932 ), Ջաբարլիի  <<Սևիլ>> (1933), Կիրշոնի, <<Հրաշալի ձուլվածք>> (1935 ), Շիրվանզադեի  <<Մորգանի   Խնամին>> , (1948 ), Ն.Զարյանի  << Աղբյուրի  մոտ>>, (1950 ),  Սունդուկյանի  <<Խաթաբալա>> (1975 )  ևն, խաղացել  ներկայացումներում :


 

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 694 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Սովետական  քիմիկոս,  քիմիական  գիտությունների  դոկտոր, (1952)  պրաֆեսոր (1953),  ՀՍՍՀ  գիտության  վաստակավոր  գործիչ(1965)

Ծնվել է  Ախալցխայում :  Դպրոցն  ավարտելուց  հետո  1923-ին  ավարտել  է  Լենինգրադի  Լենսովի    անվան  տեխնոլոգիական  ինստիտուտը:  Աշխատանքի  է  անցել  Լենինգրադի  Բարձր  ճնշումների    գիտահետազոտական   ինստիտուտում : 

           Ա.  Ալրուջյանը   1938 –ին    տեղափոխվում  է  Երևան   և  մինչև  1970թ,  անընդմեջ  զբաղվել  է   պալադիումի ,  նիկելի,  կոբալտի  և  այլ  մետաղների   կատալիտիկ   ազդեցության,  ինչպես  նաև  ՀՍՍՀ   հանքանյութերի  կոմպլեքսային   վերամշակման  հարցերով :

             Երկ.  Բարձրմոլեկուլային   սինթեթիկ   միացություններ  Ե.  1966:

 


Հայտնի ախալցխացիները | Նաել են: 617 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Ծնվել է Ախալցխայում : Ավարտել  է Ախալցխայի  յոթամյա  հայկական  դպթոցը  հինգ  տարում : Ավարտելով  Թբիլիսիի  հայկական  մանկավարժական  տեխնիկումը , մեկ  տարի  աշխատում  է Ախալցխայի  շրջանի Նաոխրեբ  գյուղի  դպրոցում  որպես  մանկավարժ ,որտեղից  և զորակոչվում  է բանակ : Զորացրվելուց   հետո  1930-ից  աշխատում  է  Ախալցխայի «Ունևոր  կյանք»  թերթում  որպես  գրական  աշխատող ,  այնուհետև ` պատասխանատու  քարտուղար : Հինգ  տարի անց  ստանձնում է թերթի  խմբագրի  պաշտոնը: «Նշված  ժամանակաշրջանում      ադրբեջաներեն  և վրացերեն  լեզուներով  համատեղ  լույս էր  տեսնում «Ղզլ  Բայրաղ » («Ծիթելի դրոշա»)թերթը: «Մեր  երկու  թերթերի   կոլեկտիվների  միջև  միշտ  եղել է բարեկամական , ստեղծագործական  սերտ  կապ”,-գրում   է  Ա. Ալեքսանյանը  (Ծիթելի   դրոշա N 120,  1975):
Հայտնի ախալցխացիները | Նաել են: 599 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Ծնվել է 1929թ. : 1947թ. Ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որը ավարտել է 1953թ.: Որպես հիվանդանոցի վարիչ աշխատել է Ձորագէսի բնավանի բուժտեղամասում: 1956-63թթ. Աշխատել է Ախալցխայի բուժ. ռենտգեն կաբինետի վարիչ: Ախալցխայում գտնվելու տարիներին ակտիվ մասնակցել է տեղի հայկական պետթատրոնի ներկայացումներին, խաղացել է Շիրավանզադեի «Պատվի համար»  պիեսում:

            1963թ-ին ընտանիքով տեղափոխվում Երևան և աշխատանքի անցնում Հայաստանի ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտում որպես գիտաշխատող: 1966-ից մինչև 1978թ. Աշխատել է Երևանի համար 3 կլինիկական հիվանդանոցում որպես ռենտգենային բաժանմունքի վարիչ: 1978թ-ից առ այսօր աշխատում է N 1 հիվանդանոցի ռենտգենային բաժանմունքի վարիչ:

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 609 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Ծնվել է Ախալցխայում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտ, որն ավարտել է 1931-ին: 1932-ից ՀՍՍՀ ճարտարպետների միության անդամ է: Ս. Աթոնյանի նախագծերով կառուցվել են.

1.      Բանվորական բնակելի շենքեր Ձորագէս և Քանաքեռգէս ավաններում:

2.      Ձորագէսի և Քանաքեռգէսի վարչության շենք Երևանում:

3.       Երևանում Ձորագէսի ռազմականացված թիկնապահների տունը:

4.      Քանաքեռգէսի ակումբի շենքը Երևանում:

5.      «Пищевик» ընկերության մարզադաշտը Երևանում:

6.      Արզնիի հանքային ջրերի գործարանի մանկապարտեզի շենքը:

1952-71թթ.. եղել է Հայարդնախագծի ինստիտուտի գլխավոր մասնագետը:

 

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 688 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Ծնվել  է  Ախլցխայում: Հայրը` Միսաք  Ազնավուրյանը , եղել  է Աբասթումանի   առողջարանում   բուժվող  ռուսական  թագաժառանգի  խոհարարներից  մեկը: Մայրը` Հայկանուշ  Հակոբի  Սուճյանը,  Անդրանիկի  զինակից  Արտաշես Սուճյանի  քույրն  է: Միշան  մեծանում   էր  դերասանական  շրջապատում . դերասանուհի  էր  ավագ  քույրը` Աստղիկը ,որի  ամուսինը  դերասան  Լևոն  Երեմյանն  էր: Ամուսինները  Հովհաննես  Աբելյանի   խմբի  դերասաններ  էին: Միշան  սովորել  է  Կարապետյան  դպրոցում, նրա  դասընկերներն  են  եղել  կաթոլիկական  եկեղեցու  ապագա  կարդինալ  Գրիգոր-Պետրոս  Աղաջանյանը , տեխնիկական  գիտությունների  դոկտոր  Ստեփան  Մեսչյանի  հայրը`Ռուբեն Մեսչյանը: 

         

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 935 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Սա այն դեպքն է, երբ՝ Աստված տվել ու չի խնայել
Ասում են՝ Հունաստանի տասը քաղաք մինչև օրս վիճարկում է Հոմերոսի ծննդավայրը լինելու առաջնայնությունը:

Բայց մեր դեպքում ուղիղ հակառակն է՝ բազմաթիվ հանճարեղ հայորդիներ են հպարտանում իրենց նույն ծննդավայրով՝ Ախալցխայով: Եվ դա բոլորովին պատահական չէ, որովհետև երբեք 40 հազարը չգերազանցած բնակչությամբ այդ ոչ մեծ քաղաքը (այսօր ընդամենը 36.6%-ն է հայ) աշխարհին է նվիրել ութ ակադեմիկոս, 20-ից ավելի գիտությունների դոկտոր, իրենց գործի մեջ անգերազանցելի վարպետ գեղանկարիչներ, գրողներ, դերասաններ, երգիչներ, հոգևորականներ, զորահրամանատարներ, արհեստագործներ և ուրիշներ:
Այդպես պիտի լիներ, որովհետև սա այն դեպքն է, երբ ասում են՝ Աստված տվել ու չի խնայել, որովհետև, ինչպես գրում է մերօրյա նրբաճաշակ արվեստաբան Մարտին Միքայելյանը, «անգլիացի աշխարհագետ Լինչը, որի «Հայաստան» երկհատորյակը հայոց աշխարհագրությանը, պատմությանը, որոշ չափով նաև ազգագրությանը նվիրված լավագույն աշխատություններից է, 1891թ., այնուամենայնիվ, ոչինչ չհասկացավ՝ տեսնելով, թե եկեղեցու շենքի մոտ ինչպես են հողը երկրպագում Ախալցխայի հայերը»:

Իսկ ազգագրագետ ու հնէաբան Կարո Ղաֆադարյանը հիշեցնում է, որ 1831 թ. Կարապետ սրբազան Բագրատունու գլխավորությամբ Կարինից տեղափոխված հայերի շնորհիվ Ախալցխան արագ վերածվեց Կովկասի արհեստավորական խոշոր կենտրոնի, պատրաստվեցին տեղական կառքեր ու սայլեր, կոշիկներ, կացիններ և կենցաղային զանազան իրեր:
Մեծ համարում ունեին Ախալցխայում պատրաստված ոսկե ու արծաթե զարդերը, ոսկեկար հագուստը: Լայն տարածում գտավ Բարձր Հայքի Կարնո աշխարհի ավանդական հագուստ-կապուստը, որն այնքան նրբագեղ ու գեղեցիկ էր, որ ավելի քան մեկ դար մնաց անխաթար:
Շատ արագ տիրապետող դարձան նաև Կարնո բարբառը, Կարնո սովորությունները, նիստուկացը և բանահյուսությունը: Կարնոհայության տեղափոխության առաջին իսկ տարում կառուցվեց գավառական դպրոց, ու կազմակերպվեց մանուկների ուսումնառությունը:
1842թ. Կարապետ սրբազանի աջակցությամբ կառուցվեց դպրոցի երկհարկանի ընդարձակ մի շենք, և բացվեց Կարապետյան ուսումնարանը:
Այդ ուսումնարանի շրջանավարտներն են հոգևորական-փիլիսոփա Գալուստ Տեր-Մկրտչյանը, ով հետագայում բարձրագույն կրթություն ստացավ Փարիզում և այդ ուսումնարանում տեսուչ աշխատեց, ակադեմիկոս-պատմաբան Հակոբ Մանանդյանը, գեղանկարիչներ Վարդգես Սուրենյանցը, Վահրամ Գայֆեճյանը, Երևանի համալսարանի հիմնադիր-դասախոսներից մեխանիկ Դավիթ Հակոբջանյանը, ֆիզիկայի պրոֆեսոր Հովհաննես Նավակատիկյանը, բժշկության պրոֆեսոր Գասպար Մելքոնյանը և ուրիշներ:
Այդ ուսումնարանի տեսուչներ են եղել Խաչատուր Աբովյանի որդի Վարդան Աբովյանը, գրող Ղազարոս Աղայանը, պետական համալսարանի պրոֆեսոր Վահան Ռշտունին և ուրիշներ:
19-րդ դարի վերջին Ախալցխան նաև գրատպության կենտրոն էր. 1880-ական թվականների վերջին Մկրտիչ Ղալեմքարյանն այնտեղ տպարան է հիմնադրել ու ամսագիր տպագրել՝ Ախալցխայի ու Ախալքալաքի առաջնորդական փոխանորդ, հայոց դպրոցների տեսուչ Խորեն Ստեփանյանի «Մանկավարժություն» ամսագիրը:
Այդ դպրոցում տպագրվել է նաև հինգ թերթ, Ալ. Շիրվանզադեի «Քանդած օջախը» և «Որբուկի օրը» (1901թ.): 20-րդ դարասկզբին այստեղ նոր տպարան են հիմնադրել Մարտիրոս և Հայկ եղբայրները և 1917-18 թթ. տպագրել գավառային նշանակության «Շարժում» թերթը:
1860-ական թվականներից Ախալցխայում գործել է թատրոն, որտեղ հյուրախաղերով հանդես են եկել Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը և ուրիշներ: 1937թ. թատրոնը դարձել է պետական և գոյատևել մինչև 1941թ., որից հետո վերածվել է մշակույթի տան թատերական խմբի:
Այս փոքր լրագրային հոդվածում շատ դժվար է առանձնացնել առավել արժանավորներին, որովհետև դա ավելի ուշադիր և մանրամասն աշխատանք է պահանջում, այնուամենայնիվ, հիշենք նրանցից մի քանիսին:

Հայտնի ախալցխացիները | Նաել են: 944 | Ավելացրեց: Axalcxa | Ամսաթիվ: 18.10.2009 | Կարծիքներ (0)

Поисковый анализ сайта