Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը օգնության ձեռք է մեկնել մի քանի կարիքավոր ուսանողի

Ախալցխայի Հոգևոր Տեսչության նախաձեռնությամբ և հովանավորությամբ շրջանի երեք ուսանողներ հնարավորություն ունեցան շարունակել ուսումը Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի վրաց լեզվի նախապատրաստական ծրագրում։

Հոգևոր Տեսչությունը հոգ տարավ ուսանողների մեկ կիսամյակային վարձը։ Նաև երկու ուսանողի համար նշանակվեց կրթաթոշակ։

Ուսանողներն ընտրվել են պատահականության սկզբունքով՝ սոցիալապես անապահով ընտանիքներից։

Ուսանողներն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին՝ նշելով, թե այս նախաձեռնությունն էական աջակցություն էր, որը կխթանի առավել մեծ պատասխանատվությամբ ու եռանդով շարունակել կրթության կարևոր գործընթացը։