Ախալցխայում ընտրել են քաղաքապետի ներկայացուցիչներ եւ օգնականներ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում  հայտնի դարձան  հանրային պաշտոնյաների ընտրության արդյունքները։

Ժամանակավոր հանձնաժողովը գյուղերում ընտրեց քաղաքապետարանի ներկայացուցիչներ եւ օգնականներ։ Ինչպես նշում  են տեղական ինքնակառավարությունում՝  մրցույթից հետո երեք աշխատատեղ կրկին մնաց թափուր։ Դրանք են․

  • Քաղաքապետի ներկայացուցիչ քաղաք Ախալցխայի վարչական միավորում
  • Կլդեի վարչական միավորում քաղաքապետի ներկայացուցչի օգնական,
  • Ուռավելիի վարչական միավորում քաղաքապետի ներկայացուցչի օգնական։

Ինչպես նշում են քաղաքապետարանում՝ այս երեք թափուր տեղերի համար կրկին հայտարարվելու է մրցույթ։ Ընտրված թեկնածուները կնշանակվեն իրենց պաշտոններին ապրիլի 2- 16-ը։

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում  մրցույթ էր հայտարարվել 36 թափուր տեղերի համար, որից  19-ը  քաղաքապետի ներկայացուցչի եւ 17-ը  օգնականի պաշտոնի  համար։