Ախալքալաքում բասկետբոլի նկատմամաբ հետաքրքրությունն ավելանում է

:Այսօր Ախալքալաքի դպրոցների հավաքականնեերի միջև մրցում էր կազմակերպված քաղաքի մարզադպրոցում, որն էլ բավականին հաջող անցավ: Բայց ինչպես բասկետբոլի նորանշանակ մարզիկ Աշոտ Նահատակյանն է նշում, խնդիրներ միշտ կան: Պատանի մարզիկների հետաքրրությունն այս մարզաձևի նկատմամբ նախկինում էլ էր բարձր: Սակայն այս ուղղությամբ շատ աշխատանքներ կան անելու: Դպրոցներից շատերում դեռևս պատշաճ մակարդակով չեն անցկացվում սպորտի դասերը: Ցանկալի է, որ հաճախ կազմակերպվեն սպորտային միջոցառումներ, սպորտլանդիաներ, խաղ-մրցումներ: 

Ըստ Ախալքալաքի Մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի, ՏԻՄ-ն ամեն ինչ անում է, որ մեր մունիցիպալիտետում զարգանան բոլոր մարզաձևերը:Մենք ունենք նոր մարզիչ՝ Աշոտ Նահատակյանը, ում հետ այս բնագավառի զարգացման հույսեր ենք կապում: «Առողջ հոգին առողջ մարմնի գրավականն է» կարգախոսը միշտ էլ երիտասարդ սերնդի դաստիարակման հիմնաքարը պիտի լինի: Այսօր մրցույթի հաղթող ճանաչվեց Ախալքալաքի թիվ 2 դպրոցի հավաքականը:Շնորհավորում ենք հաղթող և բոլոր մասնակից թիմերին՝ մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ: