Բորժոմիում Վրացական երազանքը նշում է իր հաղթանակը

Բորժոմիի ընտրատեղամասերում ժամը 20.00-ին ընտրողների ընդհանուր թիվը կազմել էր  մոտ 52.9%: Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի  նախագահի խոսքերով` տեղամասային ընտրական հանձնաժողովները օրվա ընթացքում աշխատել են ըստ պատշաճի: Ընտրատեղամասերում որևէ էական խախտում չէ արձանագրվել:

Այսպիսով, Բորժոմիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Լեւան Լիպարտիան հավաքելով 55.22%, իսկ ընդդիմադիր Զազա Չաչանիձեն՝  44. 78%

Ներկայումս  ընտրատարածքային հանձնաժողովում գրանցվել է մինչեւ 10 բողոք, որոնք վերաբերվում են տարբեր ընթացակարգային հարցերի: