Գյուղերի աջակցության նախագծով մինչեւ մարտի մեկը բնակիչները ինքնուրույն որոշելու են իրենց գյուղի առաջնահերթությունները

Ադիգենիի եւ Նինոծմինդայի շրջանների գյուղերում մեկնարկեցին ընդհանուր նիստերի անցկացման գործընթացները: Տեղի բնակիչները մինչեւ մարտի մեկը ինքնուրույն որոշելու են, թե ինչի համար են ծախսելու շրջանային նախագծերի իրականացման համար նախատեսված գումարները:

Առաջին նիստերից մեկը անցկացվեց Ադիգենի շրջանի քաղաք Աբասթումանիում, որին ներկա էր շրջանային վարչության նախագծերի համակարգի ծառայության ղեկավար Մարինա Գաչեչիլաձեն:

Բնակչության կողմից ներկայացրած երեք առաջարկից ձայների մեծամասնությամբ ընտրվեց  նախադպրոցական հաստատությունում վերանորոգման աշխատանքների անցկացման ծրագիրը:

Ինչ վերաբերվում է Նինոծմինդայի Գանձա գյուղին՝  բնակչության մեծ մասը այնտեղ ընտրեց խմելու ջրի համակարգի վերանորոգման  նախագծի իրականացումը: Տվյալ նիստին ներկա էր Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մաժորիտար պատգամավոր Հենզել Մկոյանը:

Գյուղերի բնակչության կողմից ընտրված նախագծերը հաստատելու համար դրանք փոխանցվեցին  շրջանների սակրեբուլոներին: Ըստ գյուղի  աջակցության նախագծի՝ ֆինանսավորվելու են շրջաններում  փոքր ենթակառուցվածքային նախագծերը, իսկ 5-10 000 լարի գումարը կբաշխվի ըստ բնակչության թվի:

Շրջանի բնակիչները մինչեւ մարտի մեկը որոշելու են թե ինչի համար են ծախսելու շրջանային նախագծերի իրականացման համար նախատեսված 324 000 լարի գումարը: