ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Շաբաթ, 25.05.2013, 19:49RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 485
Օրացույց
«  Մայիս 2013  »
IIIIIIIVVVIVII
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031


ԱԽԱԼՑԽԱ






 


 

Ըստ Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պահապանության նախարար Գուրամ Օդիշարիայի, հայկական եկեղեցիները Վրաստանի տարածքում կվերականգնվեն անհատույց:

Ինչպես հայտարարել է նախարարը, վարչապետն է ընդունել այս որոշումը և իրազեկել է այդ մասին հայկական կողմին Երևան այցելության ժամանակ, ինչը կնպաստի կողմերի միջև վստահության ամրապնդմանը: Սակայն, այս նախաձեռնությունը առաջացրել է վրաց հանրության մի ... »»»

Բաժին: Panarmenian.Net | Ավելացվեց: 26.04.2013

Աբխազիայի և Սամաչաբլոյի կապակցությամբ կառավարության ծրագրերի, նրանց խոստումների, Եվրոպական Խարտիայի և Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշման մասին «Հարավային Դարպասը» զրուցեց վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ։

-Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչների կողմից Թբիլիսիում ա... »»»

Բաժին: ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ | Ավելացվեց: 25.04.2013

Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի առիթով Սամցխե-Ջավախքում անցկացվել են մի շարք միջոցառումներ: Հիշատակի եւ պահանջատիրության գլխավոր նպատակը սահմանակից Թուրքիային հիշեցնելն էր իր մութ անցյալի մասին:

Ապրիլի 23-ին Ախալցխայի USAID–ի «Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում» Զորի Զորյանի անվան երիտասարդական միության Ախալցխայի մասնաճյուղի նախաձեռնությամբ բացվեց «XX-րդ դարի առաջին ցեղասպանութ... »»»

Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 25.04.2013

Ապրիլի 22-ին, Խորհրդարանական ազգային գրադարանում տեղի ունեցավ «Եվրոպական մտածողությունը 20-րդ դարասկզբի արևմտահայ բանաստեղծների ստեղծագործություններում» թեմայով գրական-գործնական համաժողով` նվիրված Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած 20-րդ դարասկզբի հայ հայտնի բանաստեղծների աշխատանքին, այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության կայքը:

... »»»

Ավելացվեց: 25.04.2013

Ջավախահայ hասարակական գործիչ Վահագն Չախալյանը, թեև կարծում է, որ Վրաստանի նոր իշխանությունը` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, ընդունում է Ջավախքի մի շարք պահանջները, բայց ինքն այնքան միամիտ չէ, որ մեծ սպասելիքներ ունենա նոր իշխանությունից ու բարձրաձայնի դրանք:

«Վրաստանում երկիշխանություն է, իշխանության նոր հատվածը փորձում է բուժել այն վերքերը, որը թողել է նախագահ Սաակաշվիլիի ռեժիմը: Երբ մենք տարիներ առաջ բարձրաձայնում էինք, որ նրա ռեժիմը հայաթափում է Ջավախքը՝ թուրք-ադրբեջա... »»»

Բաժին: ԹԵՐԹ.am | Ավելացվեց: 25.04.2013

Ապրիլի 24-ի առավոտյան վիրահայ համայնքի բազմամարդ թափորը Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց շարժվեց դեպի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին իրենց խոնարհում էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարան... »»»
Բաժին: ՀԱՅ ԴԱՏ | Ավելացվեց: 24.04.2013

Ապրիլի 24-ին, առավոտյան Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Սբ. Պատարագ, որի ընթացքում քաղաքի ու շրջակա գյուղերի հայությունը սկսեց հավաքվել եկեղեցում, որպեսզի մասնակցի ամենամյա պահանջատիրական բողոքի երթին: 

Եկեղեցում Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբ աբեղան երիտասարդների մի մասին բաժանեց Հայոց Մեծ Եղեռն... »»»

Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 24.04.2013

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր անմեղ նահատակների հիշատակի առջև: Նահատակներ, որոնց մեծ մասը նույնիսկ շիրիմ չունեցավ:

Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը բնաջնջվեց իր տանը և բռնագաղթի ճանապարհին:

Տարած... »»»
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 24.04.2013

 Ապրիլի 23-ին, երեկոյան «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ եւ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի աջակցությամբ մեկնարկվեց արդեն ավանդական դարձած ջահերով ու մոմերով երթ դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող:

Նախքան երթի մեկնարկելը երիտասարդները հավաքվեցին եկեղեցում, որտեղ հոգեւորականների հետ միասին աղոթեցին Ցեղասպանության ընթացքում նահատակված հայերի ոգիների համար:
... »»»

Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 24.04.2013

 Ախալքալաքում անցկացվեց հերթական ջահերով երթը, որին մասնակցում էին հարյուրավոր ջավախքցիներ ամբողջ շրջանից: Երթը սկսվեց 21-00 ին Ջիվանու արձանի մոտից և ավարտվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում: Երիտասարդները վանկարկում էին «Ճանաչում , դատապարտում, հատուցում» և այլ պահանջներ:

Արդեն եկեղեցու բակում իրենց խոսքով հավաքվածներին դիմեցին Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթևն ու  Տեր Տիգրանը` կոչ անելով ավելի ակտիվ լինել արդարության համար տարվող պայքարի մեջ:... »»»

Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 24.04.2013

Ապրիլի 23-ին Ախալցխայի USAID–ի «Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում» Զորի Զորյանի անվան երիտասարդական միության Ախալցխայի մասնաճյուղի նախաձեռնությամբ բացվեց«XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդես:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Ախալցխայի գամգեբելի Բեսիկ Բլիաձ... »»»
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 24.04.2013

Գինեսի բազմանգամ հաղթող, աշխարհի հեծանվավար Ջումբեր Լեժավան այցելեց Մեսխեթ: Վրացի ճանապարհորդը 74 տարեկան հասակում սկսել է հերթական շրջագայությունը:Նա դեռ կշրջագայի Վրաստանը, այնուհետեւ Եվրասիայի երկրները:Սպորտսմենը շրջագայությունը սկսել է ապրիլի13-ին, որին Աջարիայից եւ Սամեգրելոյից հետո ժամանեց Մեսխեթ: Հայտնի հեծանիվավար Ջումբեր Լեժավաին Ախալցխայում հանդիպեցին տեղի բնակիչներն ու տեղի իշխանության ներկայացուցիչները: Գինեսի գրքում գրանցված սպորտսմենը առաջին անգամ շուրջերկրա ճանապարհորդություն կատարեց 1993-2003թվականներին:Բացի դրանից... »»»
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 23.04.2013

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր` Գիորգի Ժվանիան համարում է, որ հայոց լեզուն Վրսատանում առանց խնդրի կստանա տարածաշրջանային կարգավիճակ, բայց որ շրջանային ժողովում նախաձեռնված այդ մասին դիմումը անձնական շահերի համար է արվել:

«Այդպիսի խնդիր չկա: Այս շրջանը առանց այդ էլ կստանա այդ կարգավիճակը: Այդ կարգավիճակը կորոշվի: Դա պետք է որոշվի վրացական օրենսդրությամբ և մարդիկ ազատ կարող են օգտվել իրենց լեզվով պետական ձեռնարկություններում: Այդ խնդիրը գոյություն չունի, ուղղակի այդ մարդիկ հիմա փորձու... »»»

Բաժին: ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ | Ավելացվեց: 23.04.2013

 Ախալքալաքի շրջանից ընտրված, Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր՝ Սամվել Պետրոսյանը Ախալքալաքում հրավիրեց մամլո ասուլիս և հանդես եկավ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ:

Սամվել Պետրոսյանի հավաստմամբ Վրաստանի իշխանությունները տեղյակ չեն իր այսօրվա հայտարարության մասին: Հայտարարությունում պատգամավորը ներկայացրեց 1915թ ցեղասպանության որոշ փաստեր և դիմեց Վրաստանի կառավարութ... »»»

Բաժին: ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ | Ավելացվեց: 22.04.2013

Ախալցխայի USAID–ի «Ժողովրդավարական ներգրավածության կենտրոնում» ապրիլի 23-ին «Զորի Զորյանի» անվան երիտասարդական միության Ախալցխայի մասնաճյուղի նախաձեռնությամբ բացվելու է «XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդես:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են լինելու ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, տեղական իշխանությունների ներկայ... »»»
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 21.04.2013

  Ապրիլի 19-ին Թբիլիսիի « Շերատոն Մետեխի Պալաս» հյուրանոցի մեծ դահլիճում կայացավ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված "Արս Լունգա» դուետի մենահամերգը, որը կազմակերպել էին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը և Վրաստանում ՀՀ դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգին ներկա էին Վրաստանի դիվանա... »»»
Ավելացվեց: 21.04.2013

 Ապրիլի 20-ին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոն այցելեցին Վրաստանի ասորական համայնքի երիտասարդները Թբիլիսիի Հայարտուն կենտրոնի, «Անի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Անգելինա Նազարյանի գլխավորությամբ:

Այցելության ընթացքում երիտասարդները ծանոթացան ԱՀԵԿԿ-ի գործունեությանը եւ ծրագրերին:

... »»»

Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 20.04.2013

 Պատիժների իրագործման և իրավական օգնության նախարար՝ Սոզար Սուբարին, Սպորտի և երիտասարդության նախարար՝ Լևան Կիպիանին, Վրաստանի վերաինտեգրման նախարար՝ Պատա Զաքարեիշվիլին և այլ պաշտոնյաներ Ախալքալաքի №2 ռուսական դպրոցում պարգևատրեցին ինտելեկտուալ խաղերում հաղթող աշակերտներին:

Ախալքալաքի №2 ռուսական դպրոցում անցկացվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին սկզբնական մասնակցում էին քաղաքի 4 դպրոցներից 20-ական աշակերտ: Այսօր կայացան խաղի նախավերջի և եզրափակիչ փուլերը: 80 աշակերտից այս վերջի 2... »»»

Բաժին: ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ | Ավելացվեց: 20.04.2013

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն այս տարի եւս քաղաքի հայկական դպրոցին արգելվելու է մասնակցել ապրիլի 24-ի խաղաղ երթին, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Անցյալ տարի նման նախադեպ արդեն եղել է, ինչը` հանդիպել է քաղաքի հայ ազգաբնակչության հակազդեցությանը: Այն ժամանակ խաղաղ երթի մասնակիցները հավաքվեցին դպրոցի դռան մոտ եւ նախկին իշխանություններից պահանջեցին ազատ արձակել դպրոցի ավագ դասարանների... »»»

Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 20.04.2013

 Այսօր Ախալքալաքում Վրաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ փուլին հետևեցին պատիժների իրագործման և իրավական օգնության նախարար՝ Սոզար Սուբարին,Սպորտի և երիտասարդության նախարար Լեվան Կիպիանին,Վրաստանի վերաինտեգրման նախարար՝ Պատա Զաքարեիշվիլին, այլ պաշտոնյաներ և բռնցքամարտի աշխարհի չեմպիոններ:

Հյուրերը հրավիրված էին մասնակցելու Վրաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ խաղին: Առաջնությունը մեկնարկել էր Ախալքալաքի սպորտի համալիրում ապրիլի 16-ին:

Նախարարները և մնացած հյուրերը 13:30-ին շրջանի ղեկավարության ուղեկց... »»»
Բաժին: ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ | Ավելացվեց: 19.04.2013

Ապրիլի 18-ին, Վրաստանի նախագահ Միխելի Սաակաշվիլին այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն: Հայր Հակոբի գլխավորությամբ հոգևորականները նախագահին առաջնորդեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցի:

Եկեղեցու բակում Միխեիլ Սաակաշվիլին ծաղիկներ դրեց 1915 թ հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այնուհետև երկրի ղեկավարը եղավ նաև Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում, ուր կարճատև հանդիպում ունեցավ հայ հոգևորականության հետ:<... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 18.04.2013

 Մարտի 14-ին Ախալքալաքի շրջանային ժողովի որոշումը ամենայն հավանականությամբ խրվեց մնաց նույն շրջանային ժողովի շենքում: Պատճառների մասին երկար կարելի է խոսել, սակայն դեռ անհրաժեշտ է հասկանալ թե իրականում որտեղից էր բխում տվյալ քննարկումները կազմակերպելու, ապա եւ նման որոշում ընդունելու մտահղացումը:

Առաջին հայացքից ... »»»

Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 17.04.2013

 Այսօր Վրաստանի նախագահը այցելեց Ջավախք: Միխեիլ Սաակաշվիլիին պարգեւատրեց  Ախալքալաքի եւ Գումբուրդոյի թեմի առաջնորդ` Եպիսկոպոս Նիկոլոզին, ինչից  հետո նա մեկնեց Խուլգումո գյուղ եւ այցելեց Անժելա Մանասյանի ընտանիք, որտեղ ապրում է Ռուսթավից ժամանած մանկավարժ Լիկա Շվելիձեն:

Նախագահը ծանոթացավ  կրթության ե... »»»
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 17.04.2013

Այսօր, ապրիլի 16-ին, Ախալքալաքի սպորտ համալիրում մեկնարկեց Վրաստանի բռնցքամարտի առաջնությունը:

Առաջնությանը մասնակցում են շուրջ 250 մարզիկ և մարզիչ Վրաստանի տարբեր քաղաքներից, որից 18 Ախալքալաքից են:

Առաջնության բացման արարողությանը ներկա էին շրջանի ղեկավարությունը, Վրաստանի սպորտի նախարարության երիտասարդության հարցերով դեպարտամենտի ղեկավար՝ Նուգզար Կանդելակին, Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ՝ Դավիթ Կվաչաձեն և այլ հյուրեր:

Առաջնությունը մե... »»»
Բաժին: ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ | Ավելացվեց: 17.04.2013

«Մենք, ներքոստորագրյալ Վրաստանի հայ համայնքի աշխարհիկ եւ կրոնական կազմակերպություններս, հանուն արդարության եւ ժողովրդավարական արժեքների նվիրվածության, կոչ ենք անում, միանալ աշխարհի քաղաքակիրթ հասարակության նախաձեռնություններին եւ Վրաստանի խորհրդարանումկազմակերպել քննարկում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ» – ասվում է դիմումում: «1915-1923 թթ. վերոնշյալ ծրագրի հետեւանքով հայ ժողովորդը կորցրեց ավելի քան 2 միլիոն հայրենակ... »»»
Բաժին: ՀԱՅ ԴԱՏ | Ավելացվեց: 17.04.2013

«Բաքու Թբիլիսի Կարս» երկաթգծի շինարարությունը մտնում է նոր փուլ, որը նախատեսում է թունելի շինարարություն Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում:

Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, Ճանապարհային եւ ռազմական ոստիկանության, «Մարաբդա Կարծախ» շինարարական ընկերության եւ Թուրքիայից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները տեղում ծանոթացան թունելի շինարարությունը
... »»»
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 16.04.2013

Ռուսաստանի հետ Աբխազիայով անցնող երկաթուղու վերագործարկմանը կողմ է Վրաստանի բնակչության 63 տոկոսը: Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացրել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI): Այդ գաղափարին դեմ է արտահայտվել հացվածների 13 տոկոսը:

Հետազոտության արդյունքները, որոնք կատարվել են այս տարվա մարտի 13-27-ին,  հրապարակվել են այսօր՝ ապրիլի 15-ին: Հարցմանը մասնակցել է 3 103 մարդ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Նշենք, որ Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչներն իրե... »»»
Բաժին: news.am | Ավելացվեց: 16.04.2013

«Իրակլի Երկրորդի միություն» ոչ կառավարական կազմակերպությունը ողջունում է բազմաթիվ ժողովրդավարական երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Վրաստանի կառավարությանը կոչ է անում հետևել նրանց։

Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, կազմակերպության ղեկավար Արչիլ Չկոիձեն հայտարարել է, որ իրենք ապրիլի 17-ին տեղի ունենալիք «Հայոս-Քարթլոսից մինչև մեր օրերը» խորագրով համաժողովի ընթացքում ևս մեկ անգամ կդիմեն Վրաստանի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով։

... »»»
Բաժին: ԹԵՐԹ.am | Ավելացվեց: 15.04.2013

Վրաստանում տեղի է ունեցել իշխանության մոդելի փոփոխություն: Այդ պրոցեսը կշարունակվի թերևս մինչև 2013-ի հոկտմբեր` Վրաստանի նախագահական ընտրություններ: Հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ հարևան այդ երկրում, մենք պետք է մի փոքր հետ գնանք և տեսնենք, թե ինչ էին իրենից ներկայացնում վրացական իշխանությունները` սկսած վարդերի հեղափոխությունից մինչև մեր օրերը: Վրաստանից դուրս ու մասնավորապես Հայաստանում թյուր պատկերացում կա վերջին տարիներին Վրաստանո... »»»
Ավելացվեց: 15.04.2013

Մեծ Բրիտանիայի դեսպան Վրաստանում՝ Դեվիդ Մոռանը և Հայաստանում՝ Ջոնաթան Էյվսը այցելեցին Ախալքալաք և հանդիպումներ ունեցան ոչ կառավարական, պետական և քաղաքական հատվածների ներկայացուցիչների հետ:

Մեծ Բրիտանիայի դեսպանները Հայաստանում և Վրաստանում Ախալքալաք այցելեցին, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, մարդկանց հուզող հարցերին և շրջանում առկա հիմնախնդիրներին:

GFSIS-ի գրասենյակում դեսպանները հանդիպեցին ոչ կառավարական հատվածի և վերաինտեգրման նախարարության տեղական ներկայացուցչի հետ: Հանդիպմանը ք... »»»
Բաժին: ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ | Ավելացվեց: 15.04.2013

Ապրիլի 13-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Հայոց մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպել էին Վրաստանի Հայ նկարիչների միությունը և Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցությունը՝ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի, Վրաստանում ՀՀ դեսպանության , ՀՀ Սփյուռքի նախարարության և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ:

Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել Թբիլիս... »»»
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 14.04.2013

 Ապրիլի 12-ին Ախալցխայի պետական դրամատիկական թատրոնում անցկացվեց «Ախալցխա 2013» տարածաշրջանային փառատոնը: Փառատոնին ներգրավված էին երգի եւ պարի համույթներ ամբողջ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանից: Փառատոնին մասնակից հայկական համույթները երկուսն էին «Ջավախք» -ը Ախալքալաքից եւ Հայկական երիտասարդական կենտրոնի «Գոհանամք» համույթը Ախալցխայից:

... »»»
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 12.04.2013

 Վրաստանի հարցով համազեկուցողները զարմացած են այն վերաբերմունքից, որ որոշ վրացի քաղաքական գործիչները դրսևորում են ազգային փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի նկատմամբ` դրա մեջ վտանգներ տեսնելով ու այն ճիշտ չմեկնաբանելով:

Ինչպես ասուլիսի ժամանակ ասել է համազեկուցող Բորիս Ցելևիչը, այդ խարտիայի ոչ մի դրույթ հնարավոր չէ գնահատել որպես սեպարատիզմի խրախուսում ու հիմք, որ ազգային փոքրամասնությ... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 12.04.2013

Ախալցխայի մունիցիպալիտետի ղեկավարության մեջ գտնվող բոլոր աշխատակիցները գրել են դիմում աշխատանքից ազատվելու համար: Ինչպես նշեց Ախալցխայի մունիցիպալիտետի գամգեբելիի պարտականությունները կատարողը` աշխատատեղերից ոչ մեկ չի ազատվի, այլ քաղաքապետարանում իրականացվում է օպտիմիզացում:

 Ըստ Բեսիկ Բլիաձեի`կատարվում է տեղական ինքնակառավարման մարմնի ձեւավորում եւ աշխատակիցների գործունեության... »»»
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 12.04.2013

Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այսօր աշխատանքային այցով այցելեց Սամցխե-Ջավախքի Ասպինձայի շրջանում կառուցվող Փարավանի ՀԵԿ: Նախարարը ծանոթացավ ՀԵԿ-ի շինարարության աշխատանքներին:

Նախարարը Փարավանի ՀԵԿ ծանոոթանալով լրագրողներին հայտարարեց, որ տարվում են բանակցություններ եւս երկու ՀԵԿ-երի շինարարության վերաբերյալ, ինչը նոր ներդրումներ է բերելու երկիր:

Փարվանայի ՀԵԿ-ի նախագիծը իրականացվում է «Georgian Urban Energy»կազմակերպության կողմից, որտեղ աշխատում է 667... »»»
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 09.04.2013

Երեկ Վրացական լրատվամիջոցները լուր տարածեցին այն մասին, որ Վրաստան են ժամանելու Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի Վրաստանի հարցով համազեկուցողներ՝ Մայքլ Աստրուպ Հենսնը և Բորիս Ցիլևիչը : Լրատվություններում ասվում էր, որ Թբիլիսիում հասարակական սեկտորի հետ հանդիպումներից հետո համազեկուցողները այցելելու են Սամցխե-Ջավախք եւ հանդիպելու հասարակական կազմակերպությունների հետ:

Սակայն այսօր արդեն պարզ դարձավ, որ համազեկուցողները Ախալցխայում հանդիպել են ընդամենը մի քանի կազմակերպության  անդամներ... »»»
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 09.04.2013

Ապրիլի 9-ին, առավոտյան Ախալցխայի կենտրոնական այգում տեղադրված 1989 թվականին Վրաստանի անկախության համար զոհվածների հուշարձանի մոտ հավաքվեցին տեղական իշխանության ներկայացուցիչները եւ ոչկառավարական սեկտորի անդամները:

Ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հարգելու համար  տեղական իշխանությունների հետ միասին եկել էին նաեւ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի ներկայացուցիչները, ովքեր ներկաների հետ մեկտեղ ծազկեպսակ եւ ծաղիկներ դրին զոհերին նվիված հուշակո... »»»
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | Ավելացվեց: 09.04.2013

Հասարակական կազմակերպություններն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև, հայտնում է Грузия Online-ը:

Նրանք հանդես են եկել հետևյալ գրություններով պաստառներով. «Քննադատում ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը... »»»

Բաժին: ԹԵՐԹ.am | Ավելացվեց: 08.04.2013

« 1 2 3 4 ... 47 48 »
Copyright MyCorp © 2013



E-mail:
Գաղտնաբառ:









Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg aInfo Javakhk Music Javakhk Journal Javakhk 1915-23 Javakhk Books on SCRIBD Javakhk Section on HETQ Vahan Teryan Javakhk Travel Guide


Анализ интернет сайта
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
Emeil: info@akhaltskha.net editor@akhaltskha.net
Անվճար ստեղծել կայք