2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՆ ՎԵՐԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԱՊՐԵԼ. ԱԳՆ - 16 Января 2012 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 21:26RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Հունվար 2012  »
IIIIIIIVVVIVII
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2012 » Հունվար » 16 » 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՆ ՎԵՐԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԱՊՐԵԼ. ԱԳՆ
19:32
2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՆ ՎԵՐԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԱՊՐԵԼ. ԱԳՆ
2011 թվականին հայ-վրացական հարաբերությունները շարունակել են վերընթաց զարգացում ապրել: 2011 թ. երկու պետությունների միջեւ զգալիորեն ակտիվացել են տարբեր մակարդակի փոխայցելությունները, քաղաքական երկխոսությունը: Այս մասին նշվում է ԱԳՆ 2011 թվականի ամփոփիչ հաշվետվության մեջ:

Հունվարի 22-23-ին կայացել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի այցը Հայաստան: Երկու պետությունների նախագահները քննարկել են հայ-վրացական սահմանի անցումը դյուրացնելու, էներգետիկ, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցությունը խորացնելու, Վրաստանի հայ համայնքին առնչվող հարցեր:

Նոյեմբերի 29-30-ը կայացել է  ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան: Այցի շրջանակներում երկու երկրների ղեկավարները մասնակցել են հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը: Այցի շրջանակներում ստորագրվել է 4 փաստաթուղթ։

Հունիսի 10-15-ը կայացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի այցը Վրաստան: Նա հանդիպումներ է ունեցել Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա 2-րդի, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:

Փետրվարի 15-16-ը տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի այցը Հայաստան։ Նոյեմբերի 18-19-ին Բաթումում կայացել է Հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստը` հանձնաժողովի համանախագահներ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի ղեկավարությամբ:

2011թ. ապրիլի 26-ին եւ նոյեմբերի 7-8-ը  աշխատանքային այցով Երեւան է այցելել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, հունիսի 28-29-ը Թբիլիսի է այցելել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի նախագահների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, վիրահայությանը հուզող խնդիրներ։

2011թ. Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, Վերահսկիչ պալատի նախագահը, Երեւանի քաղաքապետն այցելել են Թբիլիսի, տեղի են ունեցել Վրաստանի Պաշտպանության նախարարի, Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի այցերը Հայաստան:

Սեպտեմբերին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարությունների միջեւ:
Բաժին: news.am | 61 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно