2011 ԹՎԱԿԱՆԸ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ ԷՐ. ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ - 9 Декабря 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 21:26RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 9 » 2011 ԹՎԱԿԱՆԸ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ ԷՐ. ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ
14:34
2011 ԹՎԱԿԱՆԸ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ ԷՐ. ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ
2011 թվականը ջավախահայության համար որոշակի ձեռքբերումների տարի էր, մասնավորապես, սոցիալ տնտեսական եւ հեռահաղորդակցության ոլորտներում:  Այս մասին, այսօր` դեկտեմբերի 9-ին, հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջավախք» հայերնակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Նրա խոսքով, այս տարի վերջապես ավարտին հասցվեցին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում նախատեսված Ջավախքի գլխավոր մայրուղու աշխատանքները: Դա, ըստ Թորոսյանի, մի կողմից Ջավախքը կապեց Վրաստանի մայրաքաղաքի, մյուս կողմից` Հայաստանի հետ:

«Ջավախքում խորհրդային տարիներից ի վեր գլոբալ ճանապարհաշինություն տեղի չէր ունեցել»,-ընդգծեց պատգամավորը:

Ըստ նրա, ձեռքբերում կարելի է համարել նաեւ տրված որոշակի խոստումները, որոնք եթե կյանքի կոչվեն, բավականին լուրջ դրական առաջընթաց կլինի Ջավախքի ենթակառուցվածքների եւ տնտեսության զարգացման առումով: «Այս կոնտեքստում նախ պետք է նշեմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցի ընթացքում ձեռք բերված այն պայմանավորվածությունը, ըստ որի Հայաստանն ու Վրաստանը պետք է ստեղծեն փոխանցիկ սահմաններ, իսկ սահմանային հատման ռեժիմները պետք է պարզեցվեն»,- ասաց նա, հիշեցնելով, որ Հայաստանի ու Վրաստանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի Հայաստանը Աջարիայի տարածքով Սեւ ծովին կապող ճանապարհ պետք է կառուցվի, ինչը կնպաստի թե’ Հայաստանի, թե’ Վրաստանի տնտեսական առաջընթացին:
Բաժին: news.am | 77 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно