|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Նոեմբեր » 29 » 2012-ԻՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԱՅՐՈՒՂԻՆ ԿՄԻԱՆԱ ՆԻՆՈԾՄԻՆԴԱ-ԲԱԹՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԵՏ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
18:33 2012-ԻՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԱՅՐՈՒՂԻՆ ԿՄԻԱՆԱ ՆԻՆՈԾՄԻՆԴԱ-ԲԱԹՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԵՏ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայ եւ վրացի ժողովուրդների
հարաբերությունները հիմնված են հարգանքի եւ եղբայրության վրա: Այդ մասին,
այսօր` նոյեմբերի 29-ին, Թբիլիսիում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսյանը` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլի հետ համատեղ ասուլիսում:
«Վերջին տարվա ընթացքում երկու երկրների համագործակցության ակտիվությունն
աննախադեպ էր, հարաբերությունները դինամիկ են զարգանում: Երկու տասնյակ
կարեւոր հանդիպումներ են եղել»,- ասել է Հայաստանի նախագահը` կարեւորելով
երկու երկրների միջեւ սահմանային ոլորտը կարգավորող փաստաթղթի ստորագրումը,
որը կնպաստի երկու երկրների միջեւ փոխգործակցության զարգացմանը, եւ արդեն
առաջիկայում սահմանամերձ գյուղերի բնակիչները կզգան այդ փոփոխությունը
իրենց վրա:
Նախագահը նաեւ նշեց, որ հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական
համագործակցության գրեթե բոլոր հարցերը: Նրա խոսքով, վերջին տարում 20
տոկոսով ավելացել է առեւտրաշրջանառությունը եւ հավելել է, որ դա ողջ
պոտենցիալը չէ, հնարավորություն կա ավելացնելու այն:
Սերժ Սարգսյանը կարեւորել է համագործակցությունը առեւտրաշրջանառության,
գիտատեխնիկական, մշակույթի ոլորտներում: Նշել է, որ 2012թ. շահագործման
կհանձնվի Հյուսիս-Հարավ մայրուղին, որը կմիանա Նինոծմինդա-Բաթում ճանապարհի
հետ, ինչը հնարավորություն կտա որակյալ ճանապարհով Պարսից ծոցից Վրաստան
բեռներ փոխադրել: Եւ վրացական կողմը նույնպես կզգա դրական փոփոխությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, առհասարակ
բոլոր այն խնդիրներին, որոնց շուրջ Հայաստանն ու Վրաստանը համագործակցում
են: ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները
կարելի է որակել բարիդրացիական: |
|
Բաժին: news.am
| 72
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|