ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ - Akhaltskha.Net
  • ԱՊՐԻԼԻ 24-Ը ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ
    ԱՊՐԻԼԻ 24-Ը ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ
    Այսօր` Ապրիլի 24-ին, երբ համայն հայությունը հիշում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, Ախալցխայում անցկացվեցին մի շարք միջոցառումներ: Վաղ առավոտվանից քաղաքի բնակիչները կամաց-կամաց սկսեցին հավաքվել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղասպանության զոհերի ոգիների հանգստյան համար պատարագին:

    Արդեն կեսօրին եկեղեցու բակում հավաքվեցին նաեւ շրջանի գյուղերից ժամանած մարդիկ, ինչից հետո պահանջատիրական երթը մեկնարկեց քաղաքի կենտրոնական փողոցներով: Երթի ընթացքում մարդիկ բազմաթիվ պաստառներով ու Հայաստանի ու Վրաստանի դրոշներով վանկարկում էին բազմաթիվ պահանջատիրական կանչեր, ինչպես հայերեն այնպես էլ վրացերեն լեզուներով:

    Ախալցխայի կենտրոնական փողոցներով պահանջատեր ժողովուրդը բարձրացավ Մարդա թաղամաս, որտեղ եւ բարձրունքի վրա տեղադրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար-հուշակոթողը:

    Արդեն խաչքարի մոտ տասնյակ մեքենաներով ախալցխացիներին միացան Ասպինձայի շրջանի միակ հայկական գյուղ Դամալայի երիտասարդները:

    Խաչքար-հուշակոթողի մոտ քահանաները հոգեհանգստյան կարգ կատարեցին, եւ մարդկանց հետ աղոթեցին, ապա եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին Եղեռնի ընթացքում սպանված միլիոնավոր հայերի հիշատակը:

    Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա ...
  • ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 99-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ ԵՎ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ
    ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 99-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ ԵՎ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ
    Ապրիլի 24-ի վաղ առավոտից հոծ մարդկության հոսք էր դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Մարդկանց երթն սկսվեց Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի հարակից հրապարակից: Երթին մասնակցում էին Ախալքալաքի շրջանային Վարչության, Մունիցիպալիտետի ղեկավար անձինք, աշխատակիցներ, ոստիկանության անձնակազմը, շրջանի բոլոր հիմնարկ- ձեռնարկությունները, հայկական, վրացական,ռուսական հանրային գպրոցները, երաժշտական, գեղարվեստի դպրոցները, շրջանային հիվանդանոցի անձնակազմը, հայկական և վրացական հասարակական կազմակերպությունները, Ախալքալաքի հայկական և վրացական Երիտասարդական Կենտրոնները;

    Ցեղասպանության 99-րդ տարելիցը շրջադարձային եղավ ջավախահայության համար, քանի որ այս տարի ապրիլքսանչորսյան միջոցառմանը առաջին անգամ մասնակցեցին Ախալքալաքի վրաց եկեղեցու մետրոպոլիտ Նիկոլոզը և բոլոր կառույցների ազգությամբ վրացի ներկայացուցիչները՝ կիսելու հայ ժողովրդի մեծ վիշտը:

    Երթի բոլոր մասնակիցները ծաղիկներ, ծաղկեպսակներ դրեցին եկեղեցու բակում տեղադրված Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին, մասնակցեցին եկեղեցում Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն Սալբիյանի և Տեր Տաթևի ձեռամբ մատուցվող հոգեհանգստի պատարագին : Եկեղեցու բակից երթն ուղղվեց Ախալքալաքի Ապագայի տուն, որտեղ կաղմակերպվել էր Հայոց Մեծ Եղեռ...
  • ԱՎԱՆԴԱԿԱՆ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ
    ԱՎԱՆԴԱԿԱՆ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ
    Ապրիլի 23-ի երեկոյան Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի ոգիների համար:

    Եկեղեցական արարողությունից հետո «Զորի Զորյան»-ի անվան երիտասարդական միության նախաձեռնությամբ երիտասարդները վառված ջահերով եւ մոմերով եկեղեցուց շարժվեցին դեպի քաղաքի հեռավոր բարձունքներից մեկում Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար- հուշակոթող:

    Ճանապարհին երիտասարդները երկինք թողեցին վառվող մոմեր 1915թ. Եղեռնի զոհերի ոգիների հանգստյան համար, որից հետո թափորը պահանջատիրական վանկարկումներով բարձրացավ խաչքար-հուշակոթող:

    Արդեն խաչքարի մոտ երիտասարդները հոգեւորականների հետ միասին աղոթք բարձրացրին առ Աստված Ցեղասպանության նահատակների ոգիների համար, ինչից հետո բոլորը միասին երգեցին հայրենասիրական երգեր:

    Չնայած սաստիկ քամուն երիտասարդները խաչքարի հարեւան բարձրունքի վրա այրեցին 1915թ. գրված մեծ շինությունը, որը երեւում էր քաղաքի ցանկացած ծայրից:

    ԱՊՐԻԼԻ 23-Ը ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ
    ԱՊՐԻԼԻ 23-Ը ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ
    Ապրիլի 23-ին ժամը 20-ին Ախալքալաքում Զորի Զորյան երիտասարդական միության նախաձեռնությամբ մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով երթը` նվիրված Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ: Պետական եւ Եռագույն դրոշներով ու պաստառներով բազմաթիվ երիտասարդներ հավաքվել էին Ախալքալաքի Տավշանկա լեռան մոտ գտնվող այգում , որտեղ տեղադրված է մեծն գուսան Ջիվանու արձանը: Տեր Տաթեւ քահանայի ուղեկցությամբ սկսվեց ջահերով երթը դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի , որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող խաչքար: Երթի ընթացքում երիտասարդները վանկարկումներով իրենց բողոքն էին արտահայտում Թուրքիայի կողմից վարվող մերժողական քաղաքականությանը ` անցած դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ:

    Մինչ եկեղեցի հասնելը, երթի մասնակիցները Ախալքալաքի կենտրոնական հրապարակում այրեցին թուրքական դրոշը, եւ շրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի գրասենյակ հանձնեցին դիմում, որով պատգամավորից պահանջում են ձեռնամուխ լինել Վրաստանի խորհրդարանում Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:

    Արդեն եկեղեցու բակում քահանաները եւ երիտասարդները հանդես եկան ելույթներով , որտեղ մասնավորապես ասվում էր.- Զորի Զոր...
  • ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՋԱՀԵՐԹ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ
    ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՋԱՀԵՐԹ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ
    Րոպեներ առաջ Ախալքալաքում ավարտվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ջահերթը եւ ցույցը: Ցույցի մասնակիցները հանդես եկան Ցեղասպանության հիշատակը ոգեկոչող ելույթներով եւ պահանջեցին Ջավախքի հայ պատգամավորներից ընդունել Մեծ Եղեռնը ճանաչող պաշտոնական փաստաթղթեր տեղական մարմիններում եւ Վրաստանի խորհրդարանում: Մանսավորապես ցույցի մասնակիցները նշեցին հետեւյալը.

    Սիրելի հայրենակիցներ, այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում, հայկական եկեղեցիներում անցկացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող միջոցառումներ, ոգեկոչման արարողություններ, ջահերով երթեր, մատուցվում են հոգեհանգստի պատարագներ, որոնց մասնակցում են բյուրավոր հայեր և այլազգիներ:

    Մենք ողջունում և միանում ենք բոլոր այն կառավարություններին, խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը և շարունակում են պայքար մղել մարդատյացության, ռասիզմի ցանկացած դրսևորումների դեմ և միաժամանակ ողջունում միջազգային ընտանիքի այն քաղաքական և հասարակական շրջանակներին, բոլոր նրանց, ովքեր գիտակից այս հարցի լրջությանն ու կարևորությանը՝ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում , արդարություն , ցեղասպանության միջազգային ճանաչում եւ հատուցում են պահանջում:

    Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման...
javakhkmedia.com
«ՎԱԼԵ» ԵՎ «ՍԱՐՓԻ» ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
«ՎԱԼԵ» ԵՎ «ՍԱՐՓԻ» ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
29.03.2014
Վալեի սահմանում Թուրքիայից անցել է Կանադայի բնակիչ, որի ձեռքի պայուսակի ստուգումից հետո հայտնագործվել է թմրանյութ «Տրամադոլ» (14,5 հաբ): Այս գործը հետաքննության համար փոխանցվեց Սամցխե-Ջավախքի ոստիկանության Ադիգենի շրջանային դատախազության հետաքննական բաժնին:

Իրանի բնակիչ Ա. Փ.-ի պայուսակներում խուզարկվել եւ հայտնվել է 10 հաբ հոգեմետ դեղորայք «Դիազեպամ», 20 հաբ թմրանյութ պարունակող «Դիֆենոքսիլատ» եւ 10 հաբ կեղծ էֆեդրին պարունակող «Կոլդաքս» դեղորայքը, իսկ Իրանի մի այլ բնակիչ Կ. Մ.-ն ներբերում էր 7 հաբ «Կոլդաքս» դեղորայք եւ 8 հաբ թմրանյութ պարունակող «Դիֆենոքսիլատ»: Այս երկու գործն էլ հետաքննության համար փոխանցվեց Սամցխե-Ջավախքի ոստիկանության Ադիգենի շրջանային դատախազության հետաքննության բաժնին:

«Սարփի»-ի վերահսկողության տարածքում ձերբակալվել է Թուրքիայից եկած Իրանի բնակիչ Զ.Մ., որի պայուսակում մաքսատան ծառայողները գտել են դեղորայք acetaminophen codeine 300/10 (10 հաբ): Այս գործը փոխանցվել է Աջարիայի ինքնավար հանրապետության ոստիկանությանը:
»»»»
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ԹԵ՞ ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻՆ ԻՍԿԱՊԵՍ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ԹԵ՞ ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻՆ ԻՍԿԱՊԵՍ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ
28.03.2014
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը «ՉԻ»-ի հետ զրույցում անհեթեթություն համարեց նախօրեին վրացական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե ջավախահայերին Թբիլիսիում զանգվածաբար ռուսական անձնագրեր են տալիս։ Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հրապարակել էին Վրաստանի առաջին նախագահի որդու՝ Կոնստանտին Գամսախուրդիայի հայտարարությունը, որի համաձայն՝ Թբիլիսիում գտնվող Ռուսաստանի նախկին դեսպանատանը էթնիկ հայերի հերթեր են գոյացել. վերջիններիս ՌԴ անձնագրեր են բաժանում։ Նրա խոսքով՝ Վրաստանի էթնիկ հայ բնակչության մեծամասնությունն արդեն ստացել է ռուսական անձնագրեր։ «Դրանք նրանց բաժանել են վաուչերների պես»,- ասել էր նա՝ ընդգծելով, որ այդ տեղեկությունն իրեն փոխանցել են կոնկրետ մարդիկ։ Արտակ Գաբրիելյանն ասաց, որ տեղեկությունը ստուգել է Թբիլիսիից և պարզել, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Նա պարզաբանեց, որ 2008 թվականին՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո, մինչև հիմա որպես երկու երկրների միջնորդ–դեսպանատուն հանդես է գալիս Շվեյցարիայի դեսպանատունը»։

Մանրամասները` yerkir.am կայքում:
»»»»
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱԽԱԼՑԽԱՅԻ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԲԵՍԻԿ ԲԼԻԱՁԵԻ ԻՐԱՎԱԲԱՆԸ ԱՅՍՕՐ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է ԻՐ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱԽԱԼՑԽԱՅԻ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԲԵՍԻԿ ԲԼԻԱՁԵԻ ԻՐԱՎԱԲԱՆԸ ԱՅՍՕՐ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է ԻՐ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ
27.03.2014
Ախալցխայի քաղաքապետարանի արդեն նախկին գամգեբելիի Բեսիկ Բլիաձեի հանդեպ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու եւ պաշտոնից ազատելու որոշումը այսօր նրա իրավաբանը բողոքարկել է վերաքննիչ դատարանում: Նուգզար Սամարջիշվիլին հաստատում է, որ անպայման կլինի արդարացման դատավճիռ:

Հետաքննությունը գամգեբելիի Բեսիկ Բլիաձեի հանդեպ սկսվել էր Ախալցխայի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իշխանության չարաշահման փաստի հիման վրա փետրվարի 24-ին 2014 թվականին:

Ըստ Նուգզար Սամարջիշվիլիի` հետաքննությունը սկսվել է գամգեոբայի նախկին աշխատակից Էկա Տատալաշվիլիի դիմումի հիման վրա: Ըստ Բեսիկ Բլիաձեի պաշտպանի` Էկա Տատալաշվիլին չէ հաղթել գամգեբելիի պաշտոնը գրավելու մրցակցությունը եւ զայրացած պայքարը շարունակել է այս ձեւ:
»»»»
ԳԱԹԱՅԻ ՓԱՌԱՏՈՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
ԳԱԹԱՅԻ ՓԱՌԱՏՈՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
27.03.2014
Մարտի 26-ին Մեծ պահքի Միջինքի օրը Վիրահայոց թեմի Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում արդեն երկրորդ անգամ անցկացվեց «Գաթայի» փառատոնը, որն իր շուրջն էր հավաքել Ջավախքի կանանց ու հավատավոր ժողովրդին:

Փառատոնն ազդարարվեց տերունական աղոթքով և ժամերգությամբ, որից հետո Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ՝ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը անդրադարձավ Մեծ պահքին և Միջինքին: Հայր Սուրբն իր խոսքում վստահություն հայտնեց, որ բոլոր հայ ընտանիքներում թխվում են գաթաներ, սակայն շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ է նշանակում գաթա, որտեղից է գալիս այն:

Այնուհետև Ջավախքի ընդհանուր առաջնորդության փոխնաորդության կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրեցին Միջինքի գաթայի հայկական ավանդույթները: Ըստ ավանդության՝ այդ օրը նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում, մեջը հուլունք կամ դրամ էր դրվում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին, իսկ կտրելիս հավասար բաժին հանում տան բոլոր անդամներին: Ում բաժնի միջից այն դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր:

«Գաթայի» փառատոնին ներկայացված էին շուրջ հինգ տասնյակ գաթաներ, որոնք ջերմությամբ և խանդավառությամբ պատրաստվ... »»»
»»»»
ԱՆՀԵԹԵԹ ՎՐԱՑԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԻ ԱՆՀԵԹԵԹ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ
ԱՆՀԵԹԵԹ ՎՐԱՑԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԻ ԱՆՀԵԹԵԹ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ
26.03.2014
Վրացական մի թերթ, հենվելով Զվիադ Գամսախուդիայի որդու (լուսանկարի համակրելի երիտասարդն է) հայտարարության վրա, գրում է, թէ իբր «Ջավախքում բնակվող հայերի մեծամասնությունն արդեն Ռուսաստանի Դաշնության անձնագրեր է ստացել» եւ իբր, թէ «Թբիլիսիում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպանատան մոտ Ջավախքի հայերը հերթ կանգնած ռուսական անձնագրեր են ստանում»: Որդին էլ իր աղբյուրը, հասկանալի է, գաղտնի է պահում:

Եթե երեւանյան մամուլը այս «հույժ կարեւոր» լուրը հաղորդեր «վրացական մամուլը պրովակացիոն ապատեղեկատվություն է տարածում» վերնագրով, հասկանալի կլիներ: Բայց երեւանյան մամուլի մի մասը առաջնորդվում է հետեւյալ սկզնունքով. «Ո՞նց անենք, որ մի սենսացիոն жаренный լուր գտնենք՝ copy-paste անենք մեր կայքի մեջ, որ այս օրն էլ մի բանով լցվի»: Ուստի առանց երկար մտածելու copy-paste են անում Գամսախուրդիայի որդու խորը մտքերը:

Վրացական որոշ շրջանակների համար նման հակահայ շեշտադրումները օգտակար են, քանի որ շուտով Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, եւ Ջավախքում հայկական հասարակական կազմակերպությունների հնարավոր ակտիվությունը ճնշելու համար նման «պրոֆիլակտիկ» մեղադրանքները լավ տակտիկա են: Առաջ էլ են այդպես արել:

Հաջորդ լուրը հավանաբար կլինի Փարվանա լճու... »»»
»»»»
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ ԱԽԱԼՑԽԱ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ ԱԽԱԼՑԽԱ
26.03.2014
Վրաստանում Թուրքիայի դեսպան Զեքի Լեւենթ Գումրուքչուն այցելեց Ախալցխա: Դեսպանը, ով այս պաշտոնին նշանակվել էր 2 ամիս առաջ քաղաքում անցկացրեց ճանաչողական հանդիպումներ:

Նա հանդիպեց տեղի իշխանության ներկայացուցիչներին եւ նրանց հետ այցելեց Ախալցխայի բերդը: Այնուհետեւ Թուրքիայի դեսպանը այցելեց Սամցխե-Ջավախքի պետական համալսարան եւ զրուցեց դասախոսների եւ ուսանողների հետ:

Այնտեղ նա այցելեց թուրքերենի լսարանը եւ համալսարանի ռեկտորի հետ զրուցեց ապագա համագործակցության շուրջ:

Այցի շրջանակներում ծրագրված է հանդիպում Վրացական եկեղեցու Ախալցխայի եւ Տաո-Կլարջեթիի մետրոպոլիտ հայր Թեոդորեի եւ Սամցխե-Ջավախքի մուսուլմանների մուֆթի Մամուկա Վաշակմաձեի հետ:
»»»»
ԵՐԵՔ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ «ՀԱՅԱՐՏՈՒՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՐԵՔ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ «ՀԱՅԱՐՏՈՒՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
26.03.2014
Սույն թվականի մարտի 23-ին, Վիրահայոց թեմի “Հայարտուն” կենտրոնի հյուրն էր Երևանից ժամանած լրագրող Թաթուլ Հակոբյանը: Հանդիպումը թբիլիսահայ հասարակայնության հետ անկախ լրագրողը սկսեց ներկայացնելով «Սիվիլիթաս» հիմնադրամը, որի հիմնադիր նախագահն է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի անդամ Վարդան Օսկանյանը:

Իր խոսքում բանախոսը նշեց, որ վերոհիշյալ հիմնադրամը է հանրության հետ հանդիպումների միջոցով ներկայացնում է նաև կատարած աշխատանքների տարեկան զեկույցը: Այս անգամ այն հրապարակվել է “Հայաստան-2013. Ակնկալիքների և անակնկալների տարի” խորագրով: Զեկույցը բաժանվեց ներկաներին:

Այնուհետև լրագրող Հակոբյանը կատարեց Վարդան Օսկանյանի “Անկախության ճանապարհով” գրքի շնորհանդեսը: Սույն գրքում ՀՀ նախկին արտգործնախարարը պատմում է երկրի առաջին դիվանագետի պաշտոնում իրականացրած աշխատանքների մասին, որոնք պարունակում են բանավեճերի, դիվանագիտական մոտեցումների հետաքրքիր պահեր: Բանախոսը դահլիճում տեղ գտած հասարակությանը տեղեկացրեց, որ Վարդան Օսկանյանի գրքում հատուկ գլուխ է հատկացված Հայաստանի Հանրապետության հետ հարևան Վրաստանի վարած քաղաքականությանը, երկրի շրջափակման և մեկուսացման տարիներին իրականացրած գործունեությանը, դիվանագիտական այն մեծ աշխատանքին, որ կատարում էր ՀՀ ար... »»»
»»»»
ԹՈՔԱԽՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ
ԹՈՔԱԽՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ
24.03.2014
Մարտի 24-ին Ախալցխայի USAID-ի ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում անցկացվեց հանդիպում նվիրված թոքախտի դեմ պայքարի միջազգային օրվան: Հանդիպման ընթացքում ցուցադրվեց Թբիլիսիի աշակերտ- երիտասարդության ազգային պալատի «Պիոներֆիլմ»-ի կողմից նկարահանված «Ժպիտ» ֆիլմը:

Հանդիպմանը ներկա էին Աբասթումանիի տուբ հիվանդանոցի եւ Ադիգենիի հիվանդանոցի թոքախտային բաժնի բժիշկները, Մեսխ կանանց միությունը, քաղաքի հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Մեսխ կանանց միության անդամ Մարի Գելաշվիլին հյուրերին ներկայացրեց թոքախտի թեմայի շուրջ ներկայացում եւ քննարկեց հիվանդության վերահսկման եւ հասարակական առողջության ազգային կենտրոնի (NCDC)-ի կողմից անցկացրած հետազոտության վիճակագրական տվյալները:
»»»»
ՍԻՐԻԱՅԻ ՔԵՍԱԲ ՀԱՅԱԲՆԱԿ ՔԱՂԱՔԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՍԻՐԻԱՅԻ ՔԵՍԱԲ ՀԱՅԱԲՆԱԿ ՔԱՂԱՔԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
24.03.2014
«Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը հիշեցրել է, որ առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռևս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ և վերակառուցեցին իրենց տները։

Պատմական իրողություններին անդրադառնալիս Սերժ Սարգսյանը հիշատակել է նաև մեկ այլ տարեթիվ՝ 1915 թվականը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից և աքսորներից ևս անմասն չմնաց Քեսաբի բնակչությունը։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և դեպի հարավ՝ մինչև Հորդանան։ Հազար... »»»
»»»»
ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ՇՈՒՏՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԵԼՈՒ ԵՆ ՆՈՐ ՉՈՐՍ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ՇՈՒՏՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԵԼՈՒ ԵՆ ՆՈՐ ՉՈՐՍ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.03.2014
Որպես ինքնակառավարման քաղաքը Ախալցխայում կարող են ձեւավորվել չորս շրջանային վարչություններ: Տվյալ հարցի շուրջ տեղական ինքնակառավարման մարմնում արդեն ընթանում են խորհրդակցություններ: Նոր օրենքին կասկածով են վերաբերվում խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները:

Որպես ինքնակառավարման քաղաք ձեւավորվելուց հետո Ախալցխայի քաղաքապետարանի տարածքը բաժանվելու է մի քանի շրջանային բաժինների:

Մասնավորապես Ազղորի,Վալեի, Ծուղրութի եւ Ուրավելիի շրջանային կազմում կմտնեն իրենց շրջակա տարածքներում գտնվող գյուղերը, իսկ Ախալցխայի կազմում կընդգրկվի Իվլիտա բնակավայրը, Սաֆարայի վանական համալիրը եւ Ղրել, Մինաձե, Չեչերեկ գյուղերը:

Ինչպես նշում են Ախալցխայի գամգեոբայում (քաղաքապետարանում) ` նրանք արդեն ստացել են հրահանգներ կենտրոնական ղեկավարությունից , որ այս գործընթացը ընթանա եւ ավարտվի մինչեւ 2014 թվականին տեղի ունենալիք ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

«Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները այս հարցին նայում են կասկածանքով: Նրանք կարծում են, որ մինչեւ ընտրությունները այս գործընթացը չի կարող ավարտվել: Ինչպես նշում է խորհրդարանական ընդդիմադիր մաժորիտար պատգամավոր Զուրաբ Չիլինգարաշվիլին` խորհրդակցություններին ընթացքում հ... »»»
»»»»
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014 -2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014 -2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
22.03.2014
2014-2021 թվականներում Սամցխե-Ջավախքի զարգացումը ընթանալու է այն ուղղություններով, ինչպիսիք են շրջանի տնտեսությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը եւ սոցիալական վիճակը, բնական ռեսուրսները եւ բնապահպանությունը:

Այն ռազմավարությունը, որի վերամշակման գործում մասնակցում էին 6 քաղաքապետարանները, քննարկվել է Սամցխե-Ջավախքի մարզպետարանի շենքում: Ռազմավարության կազմակերպիչները քննարկեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են շրջանի զարգացման հեռանկարները, նորությունները եւ պետական հիմնադրամից ֆինանսավորվող նախագծերը:

Սամցխե- Ջավախքի զարգացման ռազմավարությունը մշակվել է Շրջանների Զարգացման Նախարարության գլխավորությամբ: Ըստ նախարարության անդամների ` նման փաստաթղթի առկայությունը կօգնի շրջանում աշխատանքների ճիշտ ընթացքին եւ մեծ նշանակություն կունենա այստեղ առկա տարբեր բնագավառների զարգացմանը:

Ներկայիս ընթանում է նախարարության եւ շրջանի ներկայացուցիչների կողմից եռամյա աշխատանքների ծրագրի մշակում :
»»»»
ՋԱՎԱԽՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՆ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
ՋԱՎԱԽՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՆ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
19.03.2014
Սամցխե-Ջավախքի Մարզպետարանի ղեկավարությունը հայտարարում է թափուր աշխատատեղերի մասին: Ազատ է արտակարգ իրավիճակների ղեկավարման ծառայության պետի, պետի տեղակալի աշխատատեղերը: Թափուր տեղեր են հայտարարված Ադիգենիի, Ասպինձայի, Ախալցխայի, Ախալքալաքիի, Բորժոմիի եւ Նինոծմինդայի քաղաքապետարաններում:

Բացի դրանից, թափոր է նաեւ նահանգապետի ղեկավարության գլխավոր մասնագետի, ավագ մասնագետի եւ մասնագետի աշխատատեղերը: Ինքնաղեկավարման մարմիններում թափուր է պետի, պետի տեղակալի եւ ավագ մասնագետի աշխատատեղերը եւ շրջանային նախագծերի կոորդինացման ծառայությունում` պետի տեղակալի, գլխավոր մասնագետի, ավագ մասնագետի եւ մասնագետի աշխատատեղերը:

Ընդհանուր առմամբ 25 թափուր աշխատատեղ են: Հիմնված է 5 հոգանոց մրցութային հանձնաժողով, որի նախագահն է Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն : Իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալ է նշանակվել վարչապետի տեղակալ Ավթանդիլ Կաճկաճաշվիլին: Մրցութային հանձնաժողովի անդամներից ոչ ոք ներկայացված չէ ոչկառավարական կազմակերպություններից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է մարտի 27-ը:
»»»»
ՍԿՍՎԵԼ ԵՆ ԱԽԱԼՑԽԱՅԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՍԿՍՎԵԼ ԵՆ ԱԽԱԼՑԽԱՅԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
18.03.2014
Ախալցխայի Միխեիլ Իաձեի անվան կենտրոնական մարզադաշտի վերանորոգման աշխատանքները կատարվելու են եվրոպական չափանիշների համաձայն: Վրաստանի գլխավոր շինարարները եւ Եվրոպայի առաջնության կոմիտեի ներկայացուցիչները ուսումնասիրեցին մարզադաշտի տարածքը եւ սպորտ դպրոցի ենթակառուցվածքները:

Ըստ հյուրերի` մարզադաշտում ստեղծվելու են այն բոլոր պայմաններ , որպեսզի այնտեղ անցկացվեն մրցումներ տարբեր սպորտաձեւերից եւ անցկացվեն ոչ միայն շրջանային մրցույթներ, այլ միջազգային մրցույթներ:

Ախալցխայի մարզադաշտում ծրագրվում է անցկացնել 2016 թվականի Եվրոպայի առաջնությունների մրցույթներ: Հետեւաբար մինչ այդ ժամանակ մարզադաշտը պետք է լինի պատրաստ:

Ըստ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների Ախալցխայում սպորտի զարգացումը մեծ օգուտ է հասցնում շրջանի զարգացմանը:
»»»»
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՔԼԱՐՔԻ ՀԵՏՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԱՐՑԱԽԻՆ ԵՎ ՋԱՎԱԽՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՔԼԱՐՔԻ ՀԵՏՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԱՐՑԱԽԻՆ ԵՎ ՋԱՎԱԽՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
17.03.2014
Հայ դատի ԱՄՆ Արևելյան Մասաչուսեթսի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Հայոց ցեղասպանության 227-րդ բանաձևը աջակցող նոր ընտրված կոնգրեսական Քեթրին Քլարքի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ գրասենյակի պաշտոնական կայքը:

Փետրվարի 7-ին կայացել է Հայ դատի անդամների և կոնգրեսականի առաջին հանդիպումը, որի ժամանակ կողմերը զրուցել են ամերիկահայերին վերաբերող մի շարք կարևոր հարցերի մասին, այդ թվում` Հայաստանին, Արցախին և Ջավախքին հատկացվելիք ԱՄՆ արտաքին օգնության և Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցերին:

«Մասաչուսեթսի ուժը նրա մարդկանց և հպարտության արժանի բազմազանության մեջ է: Հայկական համայնքը այս վարչական շրջանի կարևոր մասն է, այն առանձնահատուկ է և ուժեղ: Ես հպարտ եմ այս համայնքի ընկերը լինել և երազում եմ շարունակել մեր համատեղ աշխատանքը Մասաչուսեթսի բոլոր ընտանիքների համար պայծառ ապագա ստեղծելու գործում»,- նշել է Քլարքը:

Կոնգրեսական Քեթրին Քլարքը հաղթել էր հոկտեմբերի 15-ին կայացած հատուկ ընտրություններում և ներկայացնում է Մասաչուսեթսի 5-րդ վարչական շրջանը: Նա Ներկայացուցիչների պալատում փոխարինել է Էդվարդ Մարքին, ով այժմ ընտրվել է ԱՄՆ սենատոր:

Հայ դատի ԱՄՆ Արևելյան Մասաչուսեթսի գրասենյակ
javakhkmedia.com
»»»»
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԱԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԱԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ
17.03.2014
2014թ. մարտի 9-ին «Հայարտուն» կենտրոնում կայացավ Վրաստանի հայ համայնքի հանդիպումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ:

Հանդիպման թեման Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի վերլուծությունն էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող մարմինների դիտարկմամբ:

Հանդիպումը կազմակերպվել էր «Քաղաքական մասնակցություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում «Բաց հասարակություն Վրաստան» հիմնադրամի աջակցությամբ (Ծրագրի կայքէջը` http://www.ardzagank.ge/)

Պարոն Շկոլնիկովը ներկաներին ներկայացրեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերող զբաղվող տարբեր կառույցների կողմից արված առաջարկություններ` ուղղված Վրաստանի իշխանություններին: Միևնույն ժամանակ, նա անդրադարձավ մի շարք պետությունների կողմից Վրաստանի իշխանություններին արված առաջարկություններին մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի մասին Վրաստանի ներկայացրած զեկույցի ժամանակ (Համընդհանուր պարբերական դիտարկում):

Հյուրն ընդգծել է, որ թե′ ՄԱԿ-ի տարբեր կառույցների, թե′ տարբեր պետությունների ներկայացուցիչների կողմից վրացական իշխանություններին խորհուրդ էր տրվում անդրադառնալ խորհրդային շր... »»»
»»»»
ԱՂՄՈՒԿ ԹԻՎ ՀԻՆԳ ՀԱՆՐԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ
ԱՂՄՈՒԿ ԹԻՎ ՀԻՆԳ ՀԱՆՐԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ
16.03.2014
Հինգերորդ հանրային դպրոցում տեղի ունեցավ աղմուկ այն փաստից հետո, երբ Կրթության եւ Գիտության նախարարության հրամանով դպրոցի տնօրեն նշանակվեց Ինգա Վարդիձեն: Նա նշանակվել է Նանա Դաթաշվիլու տեղը, ով Ժենիա Մերաբիշվիլու գնալուց հետո 11 ամիսները ընթացքում տնօրինում էր դպրոցը:

Մարտի 13-ի բողոքի ցույցին ուսուցիչներից բացի մասնակցում էին նաեւ աշակերտները: Նրանք պահանջում էին վերադարձնել Նանա Դաթաշվիլիին տնօրենի պաշտոնին: Ըստ ցուցարարների` եթե իրենց պահանջը չբավարարվի, ուսումնական պրոեցի ընթացքը կխափանվի:

Մանկավարժները որոշել են նաեւ գրավոր ձեւով դիմել կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեին: Մանկավարժները նշում են, որ Վարդիձեն չունի բավական փորձ եւ չի կարողանա ղեկավարել 1500 աշակերտ ունեցող դպրոցը:

Մանկավարժները նաեւ նշում են, որ դիտմամբ է նշանակվել Ինգա Վարդիձեն այս պաշտոնին , որովհետեւ որոշակի անձինք ուզում են ստեղծել դպրոցում խառը պայմաններ: Նրանք հայտարարում են, որ ութ տարվա ընթացքում ունեին հանգիստ պայմանների կարիք մարդկային հարաբերությունների կարիք, հիմա նոր ստացան, բայց որոշ անձինք էլի ուզում են այն խլել: Չնայած քաոսային իրավիճակի, Ինգա Վարդիձեն սկսել է իր աշխատանքը եւ նախկին տնօրենը փոխանցել է բոլոր փաստաթղթերն ու դպրոցի կնիքը:

... »»»
»»»»
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՐԱՖՖՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՐԱՖՖՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ
14.03.2014
Մարտի 13-ին ք.Թբիլիսիի Սոլոլակ թաղամասում, Ճոնքաձե փողոցի №3 հասցեում որտեղ բնակվել է հայազգի տաղանդավոր գրող և հասարակական գործիչ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողություն: Միջոցառումը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը Թբիլիսիի Քաղաքապետարանի աջակցությամբ, իսկ հուշատախտակի ստեղծումը ֆինանսավորել է հայ բարերար Սամվել Աղեկյանը:

Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով մասնավորապես ասաց. «Մեծ է Րաֆֆու ավանդը հայ գրականության մեջ, դեռ դպրոցական տարիներից մեզանից յուրաքանչյուրը հիշում է ազգային-հայրենասիրական գաղափարներով տոգորված և անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը առաջադրող նրա ստեղծագործությունները՝ Սամվելը, Խաչագողի Հիշատակարանը, Խենթը և այլք: Խորը և համակողմանիորեն ըմբռնելով ազգի առջև ծառացած դժվարին խնդիրները՝ Րաֆֆին կերտել է հերոսների այնպիսի կերպարներ, որոնք ոգեշնչող օրինակներ են դարձել հայ երիտասարդության բազում սերունդների համար: Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու կերպարներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով հռչակ ոչ միայն հայրենիքում, այլ նաև Վրաստանում, ուր ... »»»
»»»»
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՔՐՈՋ ԵՎ ԵՂԲՈՐ ՄԱՏՈՒՌՆԵՐԸ
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՔՐՈՋ ԵՎ ԵՂԲՈՐ ՄԱՏՈՒՌՆԵՐԸ
13.03.2014
Ախալցխայի քրոջ եւ եղբոր մատուռների մասին պատմական տեղեկություններ գրեթե չեն պահպանվել: Համենայն դեպս ներկա պահին պատմական տվյալներ չի հաջողվել հայթայթել, ինչը չի նշանակում, որ տվյալ մատուռների մասին ոչ մի տեղեկություն չի կարելի գտնել:

Մատուռները գտնվում են Ախալցխայի հարավ արեւմտյան մասում: Մատուռներից մեկը ավելի լավ է պահպանվել եւ հավանաբար այն կառուցվել է ավելի ուշ քան առաջինը: Պատերում օգտագործված է աղյուս: Ներսում բավականին լավ վիճակում պահպանվել է բարձր խորանը, որը նման է հայկական խորաններին: Խորանի մեջտեղում գտնվում է փոքրիկ առանց որեւէ նախշերի խաչքար: Խորանի ձախ մասում պատի մեջ կարելի է տեսնել փոքրիկ մկրտարան: Ցավոք վանքի մեջ արձանագրություններ չեն պահպանվել:

Երկրորդ մատուռը գտնվում է առաջինից 50 մետր հեռավորության վրա: Այն ավելի մեծ է ու խոնարհված: Պատերի սրբատաշ քարերի մեծամասնությունը հանված են վանքի վրայից եւ միայն պահպանվել է վանքի պատի կմախքը ու քիչ թվով սրբատաշ քարեր վարդագույն մեծ տուֆից: Մուտքի վերեւում երեւում է տուֆից պատրաստված խոյը: Վանքի ներսում ամեն ինչ քանդված վիճակում է: Չեն պահպանվել խորանը եւ մկրտարանը, ինչպես նաեւ կտուրը ավերված է: Խորանի մասի վերեւում՝ մինչեւ կտուրը երեւում են պատի մեջ երկու կճուճների հետքեր:

Վանքերի... »»»
»»»»
ՕԳՆԵՆՔ ՄԵԿՄԵԿՈՒ
ՕԳՆԵՆՔ ՄԵԿՄԵԿՈՒ
11.03.2014
Հայրենակիցներ, ինչպես ձեզ հայտնի է, Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունների հետեւանքով լուրջ վնասներ են կրում նաեւ այնտեղ ապրող մեր հայրենակիցները: Սիրիահայ ընտանիքներում կան որբացած մանուկներ, հաշմանդամ դարձած անձինք, ընտանիքներ, որոնք իրենց գլխավերեւում այլեւս տանիք չունեն, հարազատները դարձել են փախստականներ, քիչ չեն նաեւ մայր հայրենիք եկածների թիվը, որոնք եւս ունեն բնակարանների կարիք:

Հայաստանի Հանրապետությունը եւ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայությունը միասնաբար օգնության ձեռք են մեկնում սիրիահայությանը:

Վրաստանում ապրող հայերս անմասն չենք մնալու Սիրիայի մեր հայրենակիցներին օգնելու գործում: Այդ նպատակով Ախալքալաքում գործող «Ֆինկա» բանկում FINCA BANKGE79FG0037776020020892 եւ GE86FG0037776010040242 իսկ Նինոծմինդայում «libertiBank»-ի միջոցով նշված համարներով բանկում բացված են հաշվեհամարներ:

Փոխանցումները կարելի է իրականացնել ԱՄՆ դոլարով եւ լարիով:
»»»»
ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ՆՈՐ ՓՈՂՈՑ ԵՆ ԱՍֆԱԼՏԱՊԱՏՈՒՄ
ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ՆՈՐ ՓՈՂՈՑ ԵՆ ԱՍֆԱԼՏԱՊԱՏՈՒՄ
11.03.2014
Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նախագահ Օլեգ Սանդրոշվիլին ուսումնասիրել է Ջաղելի փողոցի վերանորոգման աշխատանքները:

Նշված փողոցի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորվել են ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում:

Վերանորոգման նախագծերի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 290 000 լարի: Նախագծի շրջանակներում ծրագրված է փողոցի ասֆալտապատում, կոյուղու եւ ջրանցքների վերանորոգում եւ փողոցի լուսավորում:

Վերանորոգման աշխատանքները իրականացնում է «Աստորիա» շինարարական կազմակերպությունը: Աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ այս տարվա վերջ:
»»»»
ԱՅՈʼ, ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆԸ
ԱՅՈʼ, ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆԸ
10.03.2014
Աշխարհում միշտ էլ արդի ու կարևոր թեմաներից մեկն է եղել բազմազավակության խնդիրը: Կան երկրներ, որ բազմազավակությունը չեն խրախուսում և հակառակը: Աշխարհի շատ երկրներում բազմազավակությունը ցանկալի է և պահանջված:

Հենց այս կարևոր խնդիրը աննկատ չմնաց նաև Ջավախքում: ՎՀՕՄ-ի Վարչությունը, ատենապետուհի Կարինե Թադևոսյանի գլխավորությամբ, նախաձեռնել էր այս խնդրի շրջանակներում «Այոʼ, բազամզավակությանը» խորագրով «կլոր սեղան» քննարկում, որտեղ էլ տվյալ թեման քննարկվեց տարբեր ասպեկտներից: Ի վերջո, նրանք բոլորն էլ եկան մեկ եզրակացության: Տվյալ խնդրի շրջանակներում կառույցը կատարել էր ուսումնասիրություններ՝ ինչը ողջունելի քայլ է համարվում: Մուտք գործելով Ջավախքի տարբեր ընտանիքներ՝ նրանք փորձել էին հասկանալ, թե որտեղ ինչ խնդիրներ էին առկա՝ կապված տվյալ հարցի հետ:

Ծնող դառնալ ինքնին նշանակում է գիտակցել այդ քայլի կարևորությունն ու պատասխանատվությունը: Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք բոլոր մարդիկ են գիտակցում դա, և արդյո՞ք յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծնող դառնալու: Չէ որ, դրանով պայմանավորված, ապագա սերունդը կարող է ապրել և պիտանի լինել մարդկությանը, փառք տալ Աստծուն, և հակառակը, այսինքն՝ իր ծնված օրվանից անիծել իր ծնունդը, մեղադրել իր ծնողներին՝ իր լույս աշխարհ գալու համար: Սր... »»»
»»»»
ԺՊՏԱʼ, ԵՎ ԱՇԽԱՐՀՆ ԷԼ ԿԺՊՏԱ ՔԵԶ
ԺՊՏԱʼ, ԵՎ ԱՇԽԱՐՀՆ ԷԼ ԿԺՊՏԱ ՔԵԶ
08.03.2014
Ծաղիկ նվիրել, անակնկալ մատուցել, տեղ հրավիրել և նման այլ գեղեցիկ քայլեր: Հենց նման տարբերակներով էլ շնորհավորում են իգական սեռի մարտի ության գեղեցիկ ու հրաշալի տոնը: Յուրաքանչյուր ոք, փորձում է յուրովի ուրախացնել և շնորհավորել իր սիրելիին:

Ախալաքալաքի երիտասարդական կենտրոնում մարտի 8-ին, գրեթե բոլոր տարիներին ողջունում և շնորհավորում են տոնի հարգելի հերոսներին՝ ուսուցիչներին: Նրանց ծաղիկներ են նվիրում և փոքրիկ միջոցառումներ անցկացնում: Ջավախքի բոլոր դպրոցներում ևս անցկացվում են տարբեր միջոցառումներ տոնի շրջանակներում: Օրինակ՝ յուրօրինակ ձևով այս տարի մարտի 8-ին Ներսիսյան Սարգիսը մայրիկին շնորհավորել և ուրախացրել է նրան պատկերելով: Նկարի մեջ երեխան մոր աչքերը որպես արևներ է պատկերել, որոնք կարծես ջերմացնում են թեʼ իրեն, և թեʼ իր ողջ ընտանիքին: Սա երեխայի մանկական հոգին ու ներաշխարհը բացահայտող հետաքրքիր միջոց էր:

Շնորհավորանքի մեկ այլ տարբերվող և յուրօրինակ դրսևորում ևս եղավ այս տարի Ջավախքում: Տոնի նախօրեին ՎՀՕՄ-ի Վարչության գրասենյակում տեղի ունեցավ հավաքույթ-քննարկում և հետաքրքիր անանկնկալ եղավ: Այդտեղ գտնվող բոլոր կանանց ծաղիկներ նվիրեցին գալիք գեղեցիկ տոնի առթիվ: Կանայք և աղջիկները շատ շոյված էին նման անսպասելի քայլի համար:

Ահա Ջավախքի մեկ... »»»
»»»»
ՄԱՐՏԻ 8-Ի ՏՈՆԸ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՄԱՐՏԻ 8-Ի ՏՈՆԸ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
08.03.2014
Մորս սրտի հետ աշխարհնեմ չափել
Էլի մեծ է նա, մեծ է ու անգին…..


Այսօր Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում առանձնահատուկ կերպով նշվեց գարնան զարթոնքի, գեղեցկության խորհրդանիշ կանանց տոնը`մարտի 8-ը:

Այստեղ աշխատող կանանց ու աղջիկներին գարնանամուտի տոնի առթիվ իրենց բարեմաղթանքի և շնորհավորանքի խոսքեր ասեցին պատմության ուսուցիչ` Վ. Ռստակյանը, պարուսույց`Ն. Քեյանը, տրամաբանության ուսուցիչ`Լ.Էլբակյանը:

Նրանք նշեցին, որ դարերից եկող ավանդույթ է պահպանվել, որ ընտանիքում կինն է զբաղվել երեխաների դաստիարակությամբ: Ու այդ այնչափ կարևոր գործում մայր ուսուցչուհու պատասխանատվությունը կրկնապատկվում է, երբ նրան իր երեխաներից բացի վստահվում է բազմաթիվ այլ երեխաների կրթության ու դաստիարակության վեհ ու պատասխանատու գործը:

Նրանք ցանկացան իրենց կոլեգաներին երջանկություն, առողջություն և հաջողություններ անձնական կյանքում:

Կենտրոնի տնօրեն Վալերի Արաբյանը կանանց միջազգային տոնի առթիվ շնորհավորելով կրթա-մշակութային հաստատության ուսուցչուհիներին, որոնք այստեղ մեծամասնություն են կազմում մասնավորապես ասաց,

-ԱԵԿ-ում աշխատող ուսուցիչը կենտրոն հաճախող ամեն մի երեխայի նկատմամբ անհատական մոտեցում պետք է ցու... »»»
»»»»
ԹԱՔՆՎԱԾ ՏԱՂԱՆԴ
ԹԱՔՆՎԱԾ ՏԱՂԱՆԴ
07.03.2014
-Նկարելով բնությունը՝ ես ուզում եմ ցույց տալ մեռնող և հարություն առնող կյանքը,- ասում է Ախալքալաքի նկարիչների դպրոցի 9-ամյա սան Ներսիսյան Սարգիսը:

Յուրաքնաչյուր արվեստագետ ի սկզբանե, միգուցե առանց գիտակցելու, սակայն այնուհետև գիտակցաբար, թղթի վրա պատկերում է իր ներաշխարհը: Հաջողված ստեղծագործությունը այն է, որը ի սրտե է արվել, որից մաքրություն և պարզություն է հորդում:
Թաքնված տաղանդներով է համալրված Ախալքալաքի նկարիչների դպրոցը: Այստեղ հաճախում են հիմնականում Ախալքալաքի աշակերտները և շրջանի տարբեր գյուղերի՝ նկարելու ձիրք ունեցող երեխաները:

-Դպրոցը մեծ դժվարությամբ հիմնել եմ ես 1990 թվականին, քանի որ զգում էի դրա անհրաժեշտությունը: Ի վերջո, այն իր դրական արդյունքները տվեց կադրերի առումով,- ասում է դպրոցի տնօրեն նկարիչ Կառլեն Կարապետյանը:

Գեղեցիկ հաճույքը, որից օգտվում են երեխաները, գործում է տեղական բյուջեի հաշվին, իսկ ի սկզբանե դպրոցի հովանավոր-
բարերարը ամերիկահայ Հայրապետ Մելիք Բաղդասարյանն է եղել: Երեխաները դպրոց ընդունվում են 6 տարեկանից սկսած և կարող են այստեղ զարգացնել իրենց նկարչական հմտությունները մինչև 18 տարին լրանալը: Նրանք այդ ամենի դիմաց վճարում են ընդամենը 5 լարի՝ ամսեկան: Դպրոցի աշակերտների թիվը 40-նն անցնում է, իս... »»»
»»»»
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱԽԱԼՑԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱԽԱԼՑԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
06.03.2014
Իրավապաշտպանները հետաքրքրվել են քաղաքապետարանի մի-քանի աշխատակցի կողմից կատարված հնարավոր հանցագործություններով, որի հետեւանքով Սամցխե-Ջավախքի շրջանային դատախազությունը սկսել է հետաքննություն Ախալցխայի քաղաքապետարանի շենքում:

Հետաքննության մասի ղեկավար Գիորգի Բախտաձեն դեռ մեկնաբանություն չի անում եւ նշում է, որ մանրամասները հայտնի կդառնան հետաքննության ավարտից հետո: Այս հարցի շուրջ հարցաքննվել են գամգեոբայի մի քանի աշխատակից, ընդ որում գամգեբելի Բեսիկ Բլիաձեն եւ ապարատի ղեկավար Մակա Սամսոնիձեն, բայց նրանցից ոչ մեկը չի խոսում մանրամասնությունների շուրջ:

«Փոխհամաձայնություն դեպի արդարություն» կազմակերպության նախագահ Քեթեւան Խմալաձեն եղած փաստի շուրջ կասկածում է, որ դատախազությունը քաղաքապետարանով հետաքրքրվել է այն փաստից հետո, երբ ավարտվեցին այնտեղ ինքնակառավարությունում ծրագրված մրցույթները:

Իրավապաշտպանը նշեց, որ այտ ժամանակ գրանցվել են բազում իրավախախտումներ, որի համար ղեկավարները պիտի տան պատասխան: Ախալցխայի քաղաքապետարանի գամգեոբայում հետաքննությունը ընթանում է 332-րդ գլխի համաձայն, որը ի նկատի ունի աշխատանքային լիազորության չարաշահում:
»»»»
ԳՈʼՐԾՆ Է ԱՆՄԱՀ, ԼԱʼՎ ԻՄԱՑԵՔ
ԳՈʼՐԾՆ Է ԱՆՄԱՀ, ԼԱʼՎ ԻՄԱՑԵՔ
06.03.2014
(Հարցազրույց ՎՀՕՄ-ի վարչության ատենապետուհի Կարինե Թադևոսյանի հետ)

-Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

-Կյանքում միշտ առաջնորդվել և շարունակում եմ առաջնորդվել հայրիկիս որդեգրած կարգախոսով՝ «Ով քիզի լիղի պարգևի, դուն տուր շաքար,- Սայաթ-Նովա»: Իսկ առհասարակ, օգնել մարդկանց, միշտ օգտակար լինել նրան, ով ունի դրա կարիքը:

-Կյանքի գերագույն խորհուրդը ո՞րն է ըստ Ձեզ:

- Ըստ ինձ` իմ ապրած տարիների ընթացքում այնպիսի գործեր անելն է, որոնցով ինձ կհիշեն՝ անել ազնիվ քայլեր, երեխաներ դաստիարակել, ովքեր այնուհետև հասարակության համար պիտանի մարդիկ կդառնան:

-Ձեր կյանքի բեկուն գործունեությունը ինչի՞ց սկսվեց, ո՞վ կամ ի՞նչը խթան հանդիսացավ, որ դուք ընդգրկվեցիք ՎՀՕՄ-ի կազմում:

-Դեռ դպրոցական տարիներից կատարել եմ նման հասարակական աշխատանքներ, ուսանողության տարիներին նույնպես: Դպրոցում պիոներական դրուժինայի խորհրդի նախագահ էի, երևի այդտեղից էլ սկսվեց: Իսկ կառույց ընդգրկվելու հարցում կնշեմ Վալերի Արաբյանի անունը, ով, ճանաչելով ինձ, հրավիրեց դառնալու հօմուհի: Հենց այդպես էլ սկսվեց իմ գործունեությունը կառույցում:

-Առաջին հերթին այդ կառույցը ինչո՞վ է կարևորվում Ձեզ համար:

... »»»
»»»»
ԱԴԻԳԵՆԻ ԳԱՄԳԵԲԵԼԻ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԶԱՔԱՐԻԱ ԷՆԴԵԼԱՁԵՆ
ԱԴԻԳԵՆԻ ԳԱՄԳԵԲԵԼԻ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԶԱՔԱՐԻԱ ԷՆԴԵԼԱՁԵՆ
05.03.2014
Ադիգենի քաղաքապետարանը ունի նոր գամգեբելի: Նշված պաշտոնին Արսեն Բալախաշվիլիից հետո նշանակվել է Զաքարիա Էնդելաձեն, իսկ Արսեն Բալախաշվիլին մնում է որպես գամգեբելիի տեղակալ:

Նա պաշտոնից ազատվելու համար դիմում էր ներկայացրել մարտի 4-ին: Արսեն Բալախաշվիլին Ադիգենիի գամգեբելի նշանակվել էր 2013 թվականի սեպտեմբերից:
»»»»
ՋԱՎԱԽՔՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
ՋԱՎԱԽՔՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
05.03.2014
Կանանց և տղամարդկանց դահուկային մրցումներով Ծաղկաձորում մարտի 2-ին ավարտվեցին Համահայկական առաջին ձմեռային խաղերը: Տղամարդկանց` 5 կմ դասական ոճի մրցաշարում հաղթանակ տոնեց Սոչիի օլիմպիադայի մասնակից, երևանցի Սերգեյ Միքայելյանը` 12 րոպե 48 և 8 վայրկյան արդյունքով: Երկրորդ տեղը զբաղեցրեց օլիմպիադայի մեր մյուս մասնակիցը` երևանցի Արթուր Եղոյանը` 12 րոպե 58 և 7 վայրկյան  արդյունքով: Երրորդ տեղում է գյումրեցի Գորիկ Գևորգյանը` 14 րոպե 35 և 2

Խաղերին մասնակցեցին նաեւ Ջավախքի դահուկորդները: Դահուկավազքում Հովհաննես Կարսլյանը գրավեց 16-րդ տեղը, իսկ Հայկազ Մոսոյանը՝ 17-րդ տեղը:

Ջավախք Մեդիա, Ախալքալաք
»»»»
ՀՑԹՒ ՏՆՕՐԵՆ ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑ ՇՈԱՅԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԺԱԿ ՖՐԵՋԻ ՀԵՏ
ՀՑԹՒ ՏՆՕՐԵՆ ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑ ՇՈԱՅԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԺԱԿ ՖՐԵՋԻ ՀԵՏ
05.03.2014
Մարտի 4-ին Փարիզում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հանդիպումը Փարիզում գտնվող Շոայի հուշահամալիր-թանգարանի (Memorial de la Shoah) տնօրեն Ժաք Ֆրեջի հետ:

Հանդիպման ընթացքում Հայկ Դեմոյանը և Ժակ Ֆրեջը քննարկեցին երկու հաստատությունների միջև համատեղ հետազոտությունների, կրթական ծրագրերի և տեղեկատվության փոխանակման ոլորտներում համագործակցության և ժխտողականության դեմ պայքարին ուղղված համատեղ ծրագրերի մշակման հարցեր:

Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին Հայաստանում և Ֆրանսիայում համատեղ ցուցահանդեսների անցկացման համար պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին մոտակա ամիսների ընթացքում ստորագրել երկու հաստատությունների միջև համագործակցության հուշագիր:
»»»»
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻՆ ԲՌՆԱԾ ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՈՒՆԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐ»
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻՆ ԲՌՆԱԾ ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՈՒՆԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐ»
05.03.2014
Վերջերս Վրաստանի մաքսատանը պատմաբան, փորձագետ Վահե Սարգսյանին, ով պարբերաբար բարձրաձայնում է Ջավախքի և ջավախքցիներին հուզող խնդիրների մասին, արգելեցին մուտք գործել Վրաստան, հայտարարելով, որ նա անցանկալի անձ է Վրաստանի համար: Փաստորեն ժողովրդավարական ուղին բռնած Վրաստանը դեռևս ունի «սև ցուցակներ», որտեղ այն անձիք են, ովքեր իբր վտանգ են ներկայացնում Վրաստանի համար: Ցավալի է, որ «սև ցուցակի» գաղափարից հրաժարվելու փոխարեն այն նոր մարդով են համալրում : Առավել ցավալի է, որ Վրաստանի բոլոր ժամանակների իշխանությունները չեն կարողանում գիտակցել, որ տարածաշրջանի խնդիրներից խոսելը, հայկական համայնքներում հայկական գրականություն տարածելը, հայոց պատմություն սովորելը չեն կարող վտանգ ներկայացնել երկրի համար: Իրական վտանգը իրենց արևմտյան հարևանն է առաջացնում օրեցօր բազմացող մզկիթներով ու մուղամներով, էլ չեմ խոսում այդ հարևանի՝Աջարիայի հանդեպ ունեցած «խորը համակրանքի» մասին:


Արտյուշ ԳՐԻԳՈՐՅԱՆ
»»»»
« 1 2 3 4 5 ... 76 77 »
Поисковый анализ сайта