ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇԵՎԻ ԾՆՆԴՅԱՆ 170-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԳՈՐԾ՝ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ» ԳՐՔՈՒՅԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ - 18 Декабря 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 21:34RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 18 » ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇԵՎԻ ԾՆՆԴՅԱՆ 170-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԳՈՐԾ՝ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ» ԳՐՔՈՒՅԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
19:28
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇԵՎԻ ԾՆՆԴՅԱՆ 170-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԳՈՐԾ՝ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ» ԳՐՔՈՒՅԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Դեկտեմբերի 17-ին վերստին  մարդաշատ էր  Թբիլիսիի «Հայարտուն»  մշակույթի  կենտրոնը: Այստեղ էին հավաքվել  թբիլիսահայ  համայնքի ներկայացուցիչները, մտավորականներ, հասարակական  կազմակերպությունների և երիտասարդական միությունների անդամներ: Այստեղ էր  գտնվում նաև Վրաստանում  ՀՀ դեսպանի տիկին  Արմինե  Մանուկյանը: Մշակույթի Կենտրոնի  Գալուստ Գյուլբենկյան  սրահում  կայացավ   19-րդ դարի  մեծահարուստ և  խոշոր  նավթարդյունաբերող, իր  ժողովրդի նվիրյալ և  մեծ  բարերար  Ալեքսանդր  Մանթաշևի  ծննդյան 170-ամյակին նվիրված   «Գործ՝ ողջ կյանքի»  գրքույկի  շնորհանդեսը և  «Մեծ հայի խիղճը»  ֆիլմի  ցուցադրումը: 

      «Հայարտան»   մշակույթի բաժնի ղեկավար  Լևոն Չիդիլյանը  ներկաներին տեղեկացրեց, որ  Հայ  Առաքելական Սուրբ Ուղղափառ Եկեղեցու  Վիրահայոց  թեմի,  նրա  առաջնորդ  գերաշնորհ տեր  Վազգեն  եպիսկոպոս  Միրզախանյանի  նախաձեռնությամբ և  ՀՀ մշակույթի նախարարության  աջակցությամբ  «Հայարտուն»  մշակույթի կենտրոնը   ձեռնամուխ  է եղել  վիրահայ  մեծամեծերին նվիրված  շարքի՝  հուշ-գրքույկների  հրատարակությանը,  որի առաջնեկը դարձավ  Ենոք Թադևոսյանի «Գործ՝ ողջ կյանքի»   գրքույկը՝ նվիրված մեր  մեծ  հայրենակից  Ալեքսանդր Մանթաշևին:    Իր խոսքում Ենոք Թադևոսյանը   շնորհակալություն  հայտնեց  գրքույկի  պատրաստման և  երկլեզու  հրատարակության  գործի մասնակիցներին  և  այն հեղինակելու  պատվին իրեն  արժանացնելու  համար: 

           Ներկա  հասարակայնությանն ուղղված իր  խոսքում Վիրահայոց  Թեմի առաջնորդ  տեր Վազգեն  եպիսկոպոս  Միրզախանյանն   առանձնահատուկ ընդգծեց, որ  վիրահայությունն, իրավամբ, իր անցյալով հպարտանալու  շատ և  շատ առիթներ  ու  վկայություններ  ունի, սակայն եկել է  ժամանակը  խոսելու   ներկայով  և հպարտանալու   ապագայով: Իսկ դրա  համար  վիրահայությունն ունի իր  կարողունակ ուժը, հանձին   ազգապահպանության  գործի  նվիրյալների  մի ամբողջ  սերնդի: Սերունդ, որը համախմբված   Հայ  Առաքելական  Սուրբ Եկեղեցու  շուրջը,  ստեղծելով  և  զարգացնելով իր  մշակութային  օջախները,  պատրաստ է  Թբիլիսիում  հայ  մարդուն վերադարձնելու   այն  հեղինակությունն  ու  հարգանքը,  որի  կրողները  եղել են  Ալեքսանդր  Մանթաշևը և  նրա  սերնդակիցները,-եզրափակեց  իր  խոսքը  Հոգևոր  առաջնորդը:


 





Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | 124 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно