ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՅՑԸ ԱԽԱԼՔԱԼԱՔ - 15 Июня 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 21:35RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հունիս » 15 » ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՅՑԸ ԱԽԱԼՔԱԼԱՔ
16:16
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՅՑԸ ԱԽԱԼՔԱԼԱՔ
Ամենյան Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հունիսի 14-ին Համայն վրաց Իլիա Բ պատրիարքի ուղեկցությամբ հովվապետական այցով գտնվում էր Ախալքալաքում:

Ախալքալաքի կենտրոնական փողոցը Վեհափառի այցելության առիթով լեփ-լեցուն էր հավատացյալ հայորդիներով: Սուրբ Խաչ եկեղեցու պարիսպների մոտ երկու կաթողիկոսներին դիմավորեցին տեղական իշխանության ու ոստիկանության ներկայացուցիչները, Վրաստանի խորհրդարանի պատգամավորները, հոգեւոր հայրերն ու հավատացյալ ժողովուրդը:

Երկու հովվապետերը ճաշակելով աղ ու հաց, հայ ազգային երգ ու երաժշտության, ծափողջյունների ու բարի գալստյան բարեմաղթանքներով ուղորթվեցին Սուբ խաչ եկեղեցի: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ու Համայն վրաց Իլիա Բ պատրիարքն օրհնելով ժողովրդին մտան Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ հայոց վեհափառի գլխավորությամբ կատարվեց գովաբանական աղոթք: Այնուհետեւ հազարավոր ջավախքցիների ներկայությամբ Հայոց Հայրապետը Սրբալույս մյուռոնով օծեց եկեղեցու բակում տեղադրված  խաչքարը, որը կանգնեցվել էր Արամ Սանոսյանի կողմից` ի պատիվս Կաթողիկոսի Ջավախքյան այցելության:

Օծման արարողությունից հետո Սուրբ Խաչ եկեղեցու բեմահարթակից հայ եւ վրաց Կաթողիկոսներն օրհնության խոսքով դիմեցին հավատացյալ ժողովրդին:

«Ավելի քան մեկ դար է անցել այն օրերից, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Վեհափառ Հայրապետն այցելեց սրբուհի Նունեի ոտնահետքերը կրող այս օրհնյալ երկրամասը` իր Հայրապետական օրհնությունը սփռելով հայության համընդհանուր ոգևորության ու ցնծության մթնոլորտում:Այսօր էլ Մենք երջանկություն ունենք այցելելու Ջավախքի հավատավոր Մեր զավակներին եւ հայոց ոսկեղենիկ լեզվով դիմելու ձեզ, որով հայ հովիվները խոսել են Սուրբ Նունեի հետ, և փառաբանելու Աստծուն իր բոլոր շնորհների համար, փառաբանելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ այցելել է նաև հայ ու վրաց ժողովուրդներին, իր Սուրբ Ավետարանով, իր սրբերի վկայություններով հաստատել հավատքի մեջ, զորացրել ու շնորհազարդել արարումի մեջ եւ դարերի փորձությունների մեջ խնամել ու ապրեցրել փրկության հույսով: Դիմում ենք ձեզ նաև Մեր երջանկահիշատակ նախորդների փոխարեն, ովքեր ցանկանալով ցանկացան այցելել Ջավախք, սակայն հանգամանքները թույլատու չեղան: Այսօր, դուք, սիրելի զավակներ Մեր, Վրաստանի լիիրավ և արժանապատիվ քաղաքացիներն եք, ազատ ու անկախ Վրաստանի:Քաղաքացիներն եք  հավասար պարտականություններով ու հավասար իրավունքներով: Եվ այս իրողությունը նաև ձեր հզորությունն է, քանզի դուք` որպես հայ ժողովրդի անբաժանելի մաս, միաժամանակ կարևոր հատվածն եք վրաց բազմազգ ու բազմամշակույթ հայրենիքի, - ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ:

Հորդորելով ջավախքցիներին ամուր մնալ իրենց հավատքի մեջ, ամուր պահել իրենց ընտանիքներն ու ազգային արժեքները, հայ մնալու ինքնության ակունքները եկեղեցին ու կրթօջախը, Խոսքի ավարտին Վեհափառը Ս. Խաչ եկեղեցուն նվիրաբերեց Աստվածամոր պատկերով նկար, իսկ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր

Բաբկեն աբեղա Սալբիյանի կուրծքը զարդարեց լանջախաչով ի հավաստում նրա նվիրյալ ծառայության:

Իր խոսքի վերջում նաեւ վրաց կաթողիկոսը եկեղեցուն նվիրեց Սբ. Գեւորգի սրբապատկեր: Իսկ տեղական իշխանության ներկայացուցիչներն ի խոնարհում ու շնորհակալություն երկու հովվապետերին նվիրեցին հին ջավախքյան նախշերով գորգեր:

Այնուհետեւ Համայն Վրաց Պատրիարքն ու Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելեցին Ախալքալաքի Ս.Միքայել վրացական եկեղեցի:

Եկեղեցի այցելելուց հետո  հայոց եւ վրաց Կաթողիկոսների պատվին տրվեց պաշտոնական ճաշ, իսկ երեկոյան Գարեգին Բ ամենայն հայոց Հայրապետն այցելեց Ախալքալաքի թիվ 2 ռուսական եւ թիվ 4 հայկական դպրոցներ, որտեղ հանդիպումներ ունեցավ ուսուցիչների ու աշակերտների հետ, որոնց նվիրաբերեց հայկական ծաղկյալ խաչեր:

Դպրոցներում Վեհափառի պատվին կազմակերպվեցին գեղարվեստական միջոցառումներ, որտեղ աշակերտների կողմից  ներկայացվեց հայ եւ վրաց ժողովուրդների եղբայրական կապերը:

Բաժին: ՀՈԳԵՎՈՐ | 158 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно