|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 19 » ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ՍԲ. ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ
22:56 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ՍԲ. ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ |
Ապրիլի 18-ին Ախալցխայի Սբ . Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տ. Տիգրան քահանա Մխիթարյանի հրավերով տեղի ունեցավ հավաք, որին ներկա էին Ախալցխայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ , ազգությամբ հայ տարբեր պետական մարմիններում աշխատող անհատներ , մտավորականներ և քաղաքի հասարակությունում հարգանք ու ազդեցություն վայելող մարդիկ:
Հավաքի նպատակն էր տեղեկացնել քաղաքի հայ ազգաբնակչությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի կեսերին Ախալցխա այցելության ծրագրի մանրամասներին, ինչպես նաև լսել ժողովրդի կարծիքը ու խնդրել նրանց աջակցությունը այցելությանը նախապատրաստվելու գործում: Հավաքի ընթացքում երբ Տ. Տիգրան քահանան ավարտեց Վեհափառի այցելության ծրագրի մանրամասների ընթերցումը պարզվեց, որ Գարեգին Բ-ն չի պատրաստվում այցելել քաղաքի Սբ. Նշան եկեղեցի, ինչը մեծ վրդովմունք առաջացրեց ներկա մարդկանց շրջանակում:
Հավաքի մասնակցողների խոսքերով, եթե Կաթողիկոսը չայցելի Ախալցխայի Սբ . Նշան եկեղեցի նրա այցելության բուն իմաստը կիմաստազրկվի և չի ծառայի ոչ մի նպատակի : Հավաքին մասնակիցները նաև նշեցին , որ արդեն 20 տարի է ախալցխացիներին անընդհատ խաբում են, թե ահա հարցը կլուծվի շուտով, սակայն մինչ օրս ոչ մի էական տեղաշարժ չկա Սբ . Նշան եկեղեցին վերադարձնելու գործում և այս իմաստով Կաթողիկոսը պարտադիր է այցելելու Սբ . Նշան եկեղեցի:
|
|
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ
| 189
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|