ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ԻՐ ՎՐԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ - 10 Июня 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 21:36RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հունիս » 10 » ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ԻՐ ՎՐԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
22:21
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ԻՐ ՎՐԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջեկեղեցական և հովվապետական վեցօրյա այցով մեկնեց Վրաստան, հայ-վրացական սահմանին նրա դիմավորեց Վրաց Ուղղափառ եկեղեցու Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքը: Ինչպես նշում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը, Գարեգին Բ-ն Վրաստան է ժամանել Վրաց Ուղղափառ եկեղեցու Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի և Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով: Ամենայն Հայոց Կաթողիկոսին Բագրատաշեն սահմանակետում դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ջավախքում ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբյանը, թեմի հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

 «Մենք անչափ ուրախ ենք, որ մեր մուտքը Վրաստան ողջունվում է այսպիսի ջերմությամբ վրաց և հայ հավատացյալների կողմից: Ձեր ժպտացող դեմքերն ու հայացքները խոսում են այն ուրախության մասին, որով դուք ընդառաջ եք ելել ձեր Հայրապետներին», - նշեց Նորին Սրբությունը: Ապա Իլիա Բ Պատրիարքը բարի գալուստ մաղթեց Ամենայն Հայոց Հայրապետին` անդրադառնալով երկու ժողովուրդների բարեկամությանը:

 Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի պատվիրակությունը և դիմավորողները մեկնեցին Թբիլիսի, ուր Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարում տեղի ունեցավ բարիգալստյան պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Հայ և Վրաց Եկեղեցիների բազում հավատացյալներ: Իրենց օրհնությունը բաշխելով տաճարի առջև հավաքված ժողովրդին և եկեղեցականությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոսը շարականների երգեցողության ներքո մուտք գործեցին Ս. Երրորդություն եկեղեցի, ուր Վրաց Իլիա Բ Պատրիարքը վերստին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան: Ներկա հոգևոր դասին և բարեպաշտ ժողովրդին այս առիթով իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գոհություն հայտնելով Բարձրյալին հանդիպման համար` Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց. «Վրաստան ենք ուղևորվել Ձեր հրավերով և Վիրահայոց թեմ Հովվապետական այց կատարելու համար: Ձերդ եղբայրության հետ աղոթական օրեր պիտի ապրենք հանդիպելով մեր եկեղեցիների հավատավոր զավակներին, այցելելով հայոց և վրաց եկեղեցիներ ու վանքեր: Պիտի քննարկենք երկուստեք մեր եկեղեցիներին հուզող հարցեր և խոսենք մեր համագործակցությունը զորացնելու հնարավորությունների մասին: Եկել ենք քաջալեր հոգով և հավատով, որ մեր հանդիպումը պիտի ամրապնդի դարերով վկայված եղբայրությունը և բարեկամությունը մեր ժողովուրդների և նոր առիթ դառնա պատասխաններ գտնելու մեր առջև այսօր հառնող հարցերին, հաղթահարելու մեր մտահոգություններն ու դժվարությունները` ի սեր այն մեկ և նույն հույսի, որին Աստված կոչեց մեզ:

 ...Աստծո օրհնությամբ մեր առաքելությունը արգասավորելու բարի առավոտ է բացվել: Մեր ժողովուրդները ուրախությունն են ապրում իրենց հայրենի ազատ պետականության վերահաստատման և իրենց հոգևոր-եկեղեցական կյանքի վերանորոգության: Այսօր, երբ կրոնական արժեքների անտեսման, բարոյական հարաբերապաշտության և բազմաթիվ այլ կեղծ ազատատենչ գաղափարախոսությունների հետևանքով մարդկությունը կանգնած է աշխարհիկացված` կրոնաթափ հասարակության վտանգի առջև, մխիթարություն է Մեզ համար, որ արդյունավոր է մեր եկեղեցիների առաքելությունը և մեր տաճարները բազմամարդ են Աստծո խոսքը լսելու կարոտ հավատացյալներով: Մեր ժողովուրդներին, որ քրիստոնեական հավատքը կրում են որպես մաշկի գույն, ոչ մի մոլորեցնող ուսմունք ու վարդապետություն, կարիքի ու նեղության մեջ սուտ, խաբեպատիր ոչ մի խոստում չեն կարող հեռացնել ազգային-հոգևոր մեր Սուրբ Ավանդությունից, առաքելաշավիռ ճանապարհից մեր եկեղեցիների»:

 Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Տերը խաղաղ պահպանի Հայաստանն ու Վրաստանը և արդյունավորի ջանքերը` ի սեր երկու Եկեղեցիների և ժողովուրդների եղբայրության զորացման ու ամրապնդման, տեղեկացնում է panarmenian.net կայքը։



Բաժին: ՀՈԳԵՎՈՐ | 110 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно