|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 16 » ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐ «ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ» ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ
08:57 ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐ «ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ» ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ |
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է այս շաբաթ «դատարանի բարեկամներին» հանձնված գրությունները, որոնք ներկայացվել են Քալիֆորնիայի, Հավայան, Մասաչուսեթսի, Նեւադայի եւ Ռոդ Այլենդի նահանգների, ինչպես նաեւ քալիֆորնիական եւ դաշնային առաջատար օրենսդրական մարմինների ներկայացուցիչների կողմից: Դրանցում պաշտպանվում է նահանգների` Հայոց ցեղասպանությանն առնչվող օրենքներ ընդունելու իրավունքը: Այս մասին տեղեկացնում է «Asbarez»-ը:
Քալիֆորնիայի գլխավոր դատախազ Քամալա Հարրիսին միացել են Հավայա, Մասաչուսեթս, Նեւադա եւ Ռոդ Այլենդ նահանգների գործընկերները` Դեւիդ Լուին, Մարթա Քոաքլին, Քեթրին Քորթես Մաստոն եւ Փիթեր Քիլմարթինը: Գլխավոր դատախազները նշել են, որ «դաշնային կառավարության կողմից նահանգային կառավարություններին խոսքեր թելադրելը, որոնք նրանք կարող են եւ չեն կարող օգտագործել... մեծ հարցականի տակ է դնում դաշնային լինելը»:
«Դատարանի բարեկամներին» գրությունը հանձնել են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Շպեյերը, Աննա Էշուն եւ Էդ Ռոյսը, Քալիֆորնիա նահանգի ասամբլեայի խոսնակ Ջոն Պերեսը եւ ուրիշներ:
Ավելի վաղ նմանատիպ գրություններ էին հանձնել նաեւ մի շարք այլ կազմակերպություններ, այդ թվում` Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: |
|
Բաժին: news.am
| 65
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|