|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 14 » ԱՄՆ 5 ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՔԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՕՐԵՆՔԻՆ
19:33 ԱՄՆ 5 ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՔԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՕՐԵՆՔԻՆ |
Աննախադեպ կերպով, Քալիֆորնիայի գլխավոր դատախազ Քամալե Հարիսին են միացել նրա 4 գործընկերները` Հավայան, Մասաչուսեթս, Նեւադա եւ Ռոդ Այլենդ նահանգներից, ովքեր աջակցում են Հայոց ցեղասպանության զոհերի կյանքի ապահովագրության գումարները փոխհատուցելու մասին Քալիֆորնիայի սահմանադրական օրենքին: Այս մասին հաղորդում է «Asbarez»-ը:
ԱՄՆ 9-րդ օկրուգային վերաքննիչ դատարանը որոշել էր, որ Քալիֆորնիա նահանգի օրենքը հայոց ցեղասպանության մասին հակասահմանադրական է, քանի որ ԱՄՆ-ը որպես երկիր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն 2010-ի դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ի վերաքննիչ դաշտային դատարանը փոխել է իր դիրքորոշումը եւ որոշել, որ Օսմանյան Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են գումարներ ստանալ այն ընկերություններից, որոնք իրենց հարազատներին են վաճառել կյանքի ապահովագրական պոլիսներ:
ԱՄՆ 9-րդ օկրուգային վերաքննիչ դատարանը նախատեսել է այսօր` դեկտեմբերի 14-ին կրկին քննել այս հարց, «ամբողջ կազմով»: Իսկ այդ նիստի նախօրեին Քալիֆորնիայի գլխավոր դատախազի դիրքորոշումը պաշտպանել են նաեւ 4 այլ նահանգների գլխավոր դատախազներ:
Դատախազներն իրենց նամակում գրել են. «Քալիֆորնիայում եւ բազմաթիվ այլ նահանգներում «հայոց ցեղասպանություն» տերմինի օգրագործման հարցում դաշնային կառավարության անգործությունը հերքում է պնդումները, թե պետք է խոչընդոտել նահանգներին այդ տերմինի օգտագործման հարցում: Շուրջ 40 նահանգներ ունդունել են օրենսդրական ակտեր, որտեղ օգտագործվում է այդ տերմինը եւ «դաշնային կառավարությունը» երբեք անհամաձայնություն չի հայտնել այդ կապակցությամբ»: |
|
Բաժին: news.am
| 72
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|