ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ` 40 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ. ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՏԿԱՑՎԵԼՈՒ ՆԱԵՒ ՂԱՐԱԲԱՂԻՆ - 21 Декабря 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 21:40RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 21 » ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ` 40 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ. ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՏԿԱՑՎԵԼՈՒ ՆԱԵՒ ՂԱՐԱԲԱՂԻՆ
22:25
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ` 40 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ. ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՏԿԱՑՎԵԼՈՒ ՆԱԵՒ ՂԱՐԱԲԱՂԻՆ
ԱՄՆ-ի Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատել են 2012 ֆինանսական տարում ԱՄՆ-ի օտարերկյա օգնության փաթեթը: Փաթեթով նախատեսվում է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին օգնություն տրամադրել 40 միլիոն դոլարի չափով` պահպանելով Լեռնային Ղարաբաղին հատկացվող ֆինանսական միջոցների ընթացիկ մակարդակը եւ կոչ անելով պահպանել հավասարակշռություն Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության առումով: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն:

«Ամերիկայի բոլոր հայերի եւ մեր ընկերների անունից ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել նրանց, ովքեր կողմնակից են հավասարակշռության պահպանմանը եւ Հայաստանին եւ Ղարաբաղին ֆինանսական օգնության հատկացմանը, այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը կրճատում է արտաքին օգնության իր ծախսերը: Մենք առաջիկա ամիսներին աշխատելու ենք այն ուղղությամբ, որպեսզի նյութապես օժանդակենք Հայաստանում բնակվող ընտանիքներին եւ ընդլայնենք 2013-ին Ղարաբաղի զարգացման ծրագիրը, ինչպես նաեւ քայլեր կձեռնարկենք Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի երկրորդ փաթեթը տրամադրման եւ հայ-ամերիկյան երկկողմ տնտեսական համաձայնության  կնքման ուղղությամբ, որը կնպաստի առեւտրական հարաբերութունների խորացմանը եւ նոր աշխատատեղերի բացմանը»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Կովկասին հատկացվող ամերիկյան օգնության շրջանակներում Կոնգրեսը հաստատել է նախագահ Օբամայի` տնտեսական օգնության առաջարկը, այդ թվում 40 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին, 16.6 միլիոն` Ադրբեջանին եւ 66 միլիոն` Վրաստանին:

Բացի այդ, Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղին օգնություն է տրամադրում «նախորդ տարիներին համապատասխան մակարդակով եւ հակամարտության հետ կապված անհրաժեշտությունների համապատասխան»` միաժամանակ կոչ անելով «հակամարտության խաղաղ կարգավորման»: Տարեկան ԱՄՆ-ի կողմից Ղարաբաղին հատկացվող օգնությունը կազմում է մոտ 2 միլիոն դոլար:


Բաժին: news.am | 69 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно