ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԱՅՍՕՐ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԴՐՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ - 13 Декабря 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 21:40RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 13 » ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԱՅՍՕՐ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԴՐՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ
10:44
ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԱՅՍՕՐ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԴՐՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 13–ին քվեարկության է դրվելու թիվ 306 բանաձևը, որը կոչված է ստիպելու Թուրքիային հարգել քրիստոնյաների՝ իրենց կրոնն ազատ կերպով դավանելու իրավունքը, ինչպես նաև հայերին, ասորիներին, հույներին և այլ քրիստոնյա համայնքներին վերադարձնել բռնագրավված եկեղեցիները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս տարվա հուլիսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 43 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ  ընդունեց ամերիկացի կոնգրեսականներ Հովարդ Բերմանի և Դեյվիդ Չիչիլինեի առաջարկած լրացումը, որը Թուրքիային կոչ է անում իրենց օրինական տերերին վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները և դադարեցնել քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող ճնշումները։

Վերոնշյալ կոնգրեսականներն առաջարկել էին ԱՄՆ ԱԳՆ–ին հատկացվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում կատարել փոփոխություն, որի ձևակերպումները համահունչ էին դրանից առաջ ԱՄՆ Կոնգրես մտցված 306 բանաձևին։ Իսկ 306 բանաձևը կոչված է ստիպելու Թուրքիային հարգել քրիստոնյաների՝ կրոնական ազատության իրավունքը, ինչպես նաև հայերին, ասորիներին, հույներին և մյուս քրիստոնյա համայնքներին վերադարձնել բռնագրավված եկեղեցիները։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ներկայացուցիչների պալատում քվեարկության դրվող բանաձևի տեքստը լինելու է հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևի համառոտ տարբերակը։
Բաժին: ԹԵՐԹ.am | 79 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно