ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՒ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ - 14 Декабря 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 21:41RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 14 » ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՒ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ
19:31
ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՒ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, դեկտեմբերի 13-ին, ընդունել է կրոնական ազատության մասին պատմական բանաձեւ, որը Թուրքիային կոչ է անում վերադարձնել եկեղեցիների ունեցվածքը, որը նա յուրացրել է ցեղասպանության միջոցով, ինչպես նաեւ դադարեցնել բռնությունները քրիստոնեական քաղաքակրթության կենդանի մնացած անդամների դեմ, որոնք ժամանակին մեծամասնություն են կազմել ժամանակակից Թուրքիայում: Այս մասին հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը:

Այս բանաձեւը նախաձեռնել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Էդ Ռոյսն ու Հովարդ Բերմանը: Այն Ներկայացուցիչների պալատի օրակարգում ընդգրկվել է մեծամասնության առաջնորդ Էրիք Քանթորի կողմից` Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իլեան Ռոս-Լեյտինենի օժանդակությամբ:

«Չնայած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արած հայտարարությանը` դավանանքի ազատության հարցում առաջընթացի մասին, Թուրքիայում քրիստոնեական համայնքները շարունակում են խտրական վերաբերմունքի արժանանալ»,-ասել է կոնգրեսական Ռոյսն ու շարունակել. «Այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քննարկել ու ընդունել է իմ նախագիծը, որը կոչ է անում Թուրքիային դադարեցնել կրոնական խտրականությունը, թույլ տալ աղոթքները եւ վերադարձնել եկեղեցիներից խլված ունեցվածքը: ԱՄՆ-ը շահագրգռված է արտերկրում կրոնական ազատությունների առաջխաղացմամբ»:

Ամերիկահայերը, միանալով հույն, ասորացի եւ սիրիացի համայնքներին, հազարավոր հեռախոսազանգեր են ուղղել իրենց ներկայացուցիչներին, խնդրելով աջակցել 306-րդ բանաձեւին:
Բաժին: news.am | 75 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно