|
 |
|
 |
Գլխավոր » 2012 » Փետրվար » 16 » ANCC-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿԱՆԱԴԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԻՐԱԶԵԿԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿԱՆԱԴԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
13:10 ANCC-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿԱՆԱԴԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԻՐԱԶԵԿԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿԱՆԱԴԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ |
Կանադայի Հայ դատի հանձնախմբի (ANCC) ատենապետ Ժիրայր Բասմաջյանը, հանձնախմբի Օտտավայի գրասենյակի տնօրեն Ռուբեն Գույումջյանը և Կանադայի խորհրդարանի անդամ Ջիմ Գարիջիանիսը փետրվարի14-ին մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ Կանադայի կառավարությանը կոչ են արել կանադացի դիվանագետներին «տեղյակ պահել» Հայոց ցեղասպանության առնչությամբ երկրի դիրքորոշման մասին:
Ինչպես տեղեկանում ենք Կանադայի Հայ դատի գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրությունից, Օտտավայում մամուլի ասուլիսի հրավիրման համար պատճառ էր հանդիսացել կանադացի սենատոր Նենսի Ռութի հակահայկական գործունեությունը:
2011թ. մարտի 22-ին Ռութը նամակ էր հղել Կանադայի Սենատի տնտեսության և բյուջեի հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Թաչուքին և կոչ է արել «կասեցնել» Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ արվող ամենաամյա հայտարարությունները` ընդգծելով, որ դրանք խոչընդոտ են հանդիսանում Կանադա-Թուրքիա հարաբերությունների զարգացման համար:
Հանձնախմբի ներկայացուցիչները նշել են, որ սենատորը նման քայլի դիմել է Թուրքիայում Կանադայի դեսպան Մարկ Բեյլիի հրավերով Անկարա կատարած այցից հետո:
Ռութը նամակում ընդգծել էր, թե «այդ առաջադրանքն իրեն փոխանցել է Անկարայում Կանադայի դեսպանը:
Կանադայի խորհրդարանը 2004թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այդ որոշումն ավելի ուշ` 2009թ. արժանացել էր կառավարության հավանությանը:
Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները Կանադայի արտաքին գործերի նախարարությանը կոչ են արել համոզվել, թե արդյոք կանադացի բոլոր դիվանագետներն են տեղյակ են, որ իրենց երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց «տեղյակ պահել» ցեղասպանության ժխտման դեմ պայքարելու Կանադայի դիրքորոշման մասին: |
|
Բաժին: ԹԵՐԹ.am
| 48
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|